Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐՈՆՏԻԿ ԹԵՎՈՍՅԱՆԸ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՄԱՐՅԱ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԻ ԵՎ «ՉՈՐՍ ՀԱՏ» ՏՂԱ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

1985-ին աշխարհում տեղի ունեցավ երկու իրադարձություն, որոնք, ինչպես ասում են, «հիմնավորապես փոխեցին մարդկանց կյանքը»: Նախ, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխաիլ Սերգեյի Գորբաչովը, դա այդ տարվա մարտի 11-ին էր, իսկ ավելի ուշ, բայց նույն տարում, Կոտայքի մարզի (այն ժամանակ մարզ չէր) Նոր գեղի գյուղի գյուղապետ ընտրվեց Ֆրոնտիկ Թեւոսյանը: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ նույն 1985-ին Իսրայելը սկսեց հանել իր զորքը Լիբանանից, իսկ Մայք Թայսոնը սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան բռնցքամարտում: Առհասարակ այդ տարին հագեցած էր հետաքրքրական իրադարձություններով, բայց «աշխարհացունցը» Գորբաչովն էր եւ Թեւոսյանը:

Առաջինն, ինչպես գիտեք, սկսեց իր նոր քաղաքականությունը, հանրահայտ` «պերեստրոյկան», երկրորդն էլ սկսեց օգտվել դրանից: Արդյունքում սովետական երկիրը փլուզվեց, բոլոր ղեկավարները փոխվեցին, բայց Ֆրոնտիկ Թեւոսյանը մնաց եւ ահա արդեն 30 տարուց ավել է, ինչ Նոր գեղիի գյուղապետն է:

Ինչ կապ ունի նա Գորբաչովի հե՞տ, ոչ մի, եթե իհարկե մոռանանք, որ երկուսն էլ նույն` սովետական երկրում են ծնվել, Գորբաչովն անգամ իշխել է, Թեւոսյանը` միայն Նոր Գեղիում: Իրականում Թեւոսյանն եւ Գորբաչովը շատ տարբեր մարդիկ են, բայց նրանց միավորում է մի զիլ բան. երկուսն էլ անուրանալի ավանդ ունեն մարդկության պատմության մեջ, ու եթե Գորբաչովի պարագան պարզ է, ապա եկեք խոսենք պարոն Ֆրոնտիկ Թեւոսյանի մասին:

Հիմա պարոն Ֆրոնտիկը անհամբեր սպասում է մի բանի, թե ե՞րբ պետք է նախագահը, նկատի ունեմ` հանրապետության, մեդալ տա իրեն: Հիշում է, որ իր ծննդյան 70-ամյակին, այն ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իրեն հուշամեդալ է տվել, Ազգային ժողովից էլ մեդալ ունի, բայց այ նախագահից չունի, հիմա սպասում է, շատ անհամբեր: Բայց ավելի ուշագրավ բան տեղի է ունեցել պարոն Ֆրոնտիկ Թեւոսյանի 65-ամյակին: Այդ օրը Նոր Գեղիի միակ երաժշտական դպրոցը կոչվել է Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան Նոր Գեղիի երաժշտական դպրոց: Ի դեպ, ինքը պարոն Ֆրոնտիկը երաժշտական որեւէ գործիքի չի տիրապետում: Դե իսկ արդեն 75 ամյակին, այսինքն բոլորովին վերջերս, Նոր Գեղիում լուրջ խնդրի առջեւ են կանգնած եղել: Բանն այն է, որ, ինչպես պատմում է պարոն Ֆրոնտիկն ինքը, գյուղի ավագանին, բացառապես գյուղի ավագանին եւ բացառապես ինքնուրույնաբար, որոշել է իրենց սիրելի գյուղապետի անունը տալ գյուղի որեւէ նվիրական բանի: Սկզբում կանգ են առել գյուղի մշակույթի պալատի վրա: Հետո չգիտեմ որտեղից հայտնել են, որ մշակույթի պալատը չի կարելի անվանել կենդանի մարդու անունով, եւ ավագանին որոշել է գյուղի… եկեղեցին կոչել սիրելի գյուղապետի անունով: Հա ի՞նչ, Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան Նոր Գեղիի սուրբ եկեղեցի, կամ պարզապես` Սուրբ Ֆրոնտիկ: Բայց դե, ինչպես պարոն Ֆրոնտիկն է ներկայացնում, եկեղեցին էլ չի ստացվել, ստիպված, կրկնում եմ` ստիպված, մարդիկ որոշել են, որ լավ, բերեք գյուղի կենտրոնական փողոցը վերանվանենք Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան փողոց: Միաձայն, ես կասեի անգամ` հոտընկայս որոշել են, որ վերանվանում են, ապա իրենց այդ որոշումը ներկայացրել են պարոն սիրելի գյուղապետին, պարոն սիրելին էլ, ինչպես ինքն է ասում` «դե առաջարկեցին, հո չէի՞ մերժելու»: Ու չի մերժել: Եվ այսպես Նոր Գեղիի կենտրոնական, նախկինում Երեւանյան փողոցը դարձել է Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան: Իբր Երեւանյանն ի՞նչ անուն է որ… Ե՛ս չեմ ասում, պարոն Ֆրոնտի՛կն է ասում:

Պարոն Թեւոսյանն ասում է նաեւ, որ մարդու համար նման բաները հաճելի են: Ավելին, չնայած ինքը` «բանկերում համարյա մեկ միլիոն դոլար վարկեր ունի» եւ «չորս հատ տղա», բայց իր քաղաքական կարիերան սկսել է ճիշտ այն ժամանակ, երբ Մայք Թայսոնն է սկսել իր բռնցքամարտիկի կարիերան, Գորբաչովն էլ սկսել է իր «պերեստրոյկան» եւ հիմա այս երեքից միայն ինքն է մնացել իր տեղում, ուրեմն պարոն Ֆրոնտիկի կյանքում ամեն ինչ հաճելի է: Միայն եթե նախագահն էլ մեդալը տա եւ համարյա մեկ միլիոն վարկն էլ մարի, այլեւս վերջ: Չնայած 30 տարուց ավել մի գյուղ է ղեկավարում, ի՞նչ վերջ, հո Գորբաչովը չի՞…

Իմիջիայլոց, Ֆրոնտիկ Թեւոսյանը կոչ է անում գնալ Նոր Գեղի եւ բնակիչներից հարցնել, թե ինչ կարծիքի են, որ գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցը կրում են սիրելի պարոն գյուղապետի անունը: Ինքն իր կողմից միայն ասում է, որ ինչքան կարողացել է` օգնել է ժողովրդին, իր հնարավորությունների սահմաններում, դեռ մի բան էլ ավել: Այ հենց այդ պատճառով էլ, ինչպես նշել է պարոն Ֆրոնտիկը, ինքը ընկել է համարյա մեկ միլիոն դոլար վարկերի մեջ, ժողովրդին է օգնել, համարյա մեկ միլիոն դոլարի չափ է կարողացել, այդքան է օգնել, ավելին կարողանար, ավելի կօգներ: Հիմա էլ ժողովուրդը հավանաբար պետք է օգնի գյուղապետին, որ իրենց պատճառով կուտակած համարյա մեկ միլիոն վարկերը մարի:

Բայց, այնուամենայնիվ, ժամանակն է վերանայել մշակույթի պալատներն եւ եկղեցիները կենդանի մարդկանց անունով չանվանելու պրակտիկան: Չմոռանամ ասել, որ անցյալ տարվա` 2016-ի հունվարի 20-ին, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցներ Մայքլ Բրաունն եւ Կոնստանտին Բատիգինը հայտարարեցին, որ արեգնակային համակարգում նոր մոլորակ է հայտրաբերվել: Բայց սա իմիջիայլոց, եթե ձեզ հետաքրքրում է նորը, նորությունը եւ զարգացումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԵՐԱՊԱՏԿԵՐԵԼՈՎ ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՄԵԶ ՈՉ ՈՔԻՑ ՉԵՆՔ ԳԵՐԱԴԱՍՈ՞ՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՄԵԶ ՈՉ ՈՔԻՑ ՉԵՆՔ ԳԵՐԱԴԱՍՈ՞ՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական