Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԳԱՆԳԱՏԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԻ ԴԵՄ

23/12/2016
- 23 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Դեկտեմբերի 19-ին գերմանական մամուլն առանց «զգացմունքների» արձանագրեցՙ Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ 8 թուրքերի գանգատըՙ պատճառաբանելով, թե դիմումատուները չեն կարողացել հիմնավորել իրենց հիմնական իրավունքների խախտումը, եւ բացի այդՙ դատարանն էլ նման իրավախախտման հնարավորություն չի տեսնում: Բողոք ներկայացրած 8 թուրքերի մի մասը, ինչպես ծանուցում են գերմանական աղբյուրները, գերմանաբնակ են:

Գերմանական մամուլը, Կառլսռուհեի դատարանի վճռին անդրադառնալով, հպանցիկ հիշեցնում էր, թե Բունդեսթագի բանաձեւից հետո Գերմանիա – Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին, դեսպանները ետկանչվեցին: Անկարայում 4 ամիս մնալուց հետո Բեռլինում 2012-ից պաշտոնավարած Թուրքիայի դեսպան Կարսլիօղլին վերադարձավ Բեռլին, բայց դրանից հետոՙ նոյեմբերի 16-ին, նրան նույն պաշտոնում փոխարինեց ավելի երիտասարդՙ 1965-ին ծնված Ալի Քեմալ Այդինը: Միգուցե ժխտողականության մոլախոտը Գերմանիայում բազմացնելու թա՞րմ ջանքեր են հարկավոր, ո՞վ գիտե:

Հունիսի 2-ին Բունդեսթագի պատգամավորների ճնշող մեծամասնության քվեն ստացած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի մասին մասնավոր զրույցներում կային նաեւ դժգոհ կարծիքներ, որ այն ուժեղ փաստաթուղթ չէ: Երբ Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայան այցելելու արտոնություն ստանալը գերմանացի պատգամավորների համար դարձավ անլուծելի, սեպտեմբերին գտնվեց ելքըՙ քաղաքականացնել Բունդեսթագի իրավական, պատմական, նաեւ բարոյական արժեք ունեցող փաստաթուղթը: (Թեպետ մեր կարծիքով, այն նաեւ առաջին հերթինՙ քաղաքական ուղերձ, պարտադրանք ունի – Ան.Հ. ): ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտը հայտարարեց, թե Բունդեսթագի հայկական բանաձեւը գործադիր իշխանության համար պարտադիր բնույթ չունի: ԳԴՀ բարձրագույն դատական ատյանըՙ Դաշնային Սահմանադրական դատարանը այժմ մերժել է 8 թուրքերի գանգատը վարույթ ընդունել, քանի որ դիմումատուների պատճառաբանությունը իրենց հիմնական իրավունքների վերաբերյալ բավարար ու համոզիչ չի եղել: Բունդեսթագի բանաձեւն ամո՞ւր ձեւակերպված փաստաթուղթ է, թե՞ սողանցքները լավ ուսումնասիրելու պարագայում կարելի է նաեւ նորից բողոքարկել ու… նաեւՙ քաղաքական քամիների հոսանքի բերանն ընկածՙ ինչու չէ, հաջողության հասնել: Բնավ կասկածի տակ չառնելով գերմանական դատական այս ատյանի անաչառությունը, բայց նաեւ չմոռանալով այն հանգամանքը, որ թուրքերը նպատակասլաց են իրենց քաղաքական իղձերի ու պահանջների իրականացման ճանապարհին, միանգամայն հնարավոր ենք համարում, որ նրանք էլի են փորձելու: Ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-ին հաստատած հայկական լավաշի պարագայում տեսանք ու համոզվեցինք վերջերսՙ 2016-ի նոյեմբերի 30-ին, որ թուրք-ադրբեջանական անդուլ ջանքերը եվրոպական «հանդուրժողականության» ամպհովանին առած չեն փոշիանում. նույն մարմինը հաստատեց նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ուրիշների համատեղՙ համարյա նույնանուն հայտը, ինչի մասին գրել ենք հանգամանալից «Ազգի» դեկտեմբերի 2-ի համարում:

Սահմանադրագետ, Հագենի համալսարանի դասախոս Գոռ Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ունկնդիր լինելով մեր մտահոգություններին, նախ անդադարձավ ԳԴՀ կառավարության վերոհիշյալ հայտնի պատճառաբանությանը: Հովհաննիսյանը հղում արեց Գերմանիայի սահմանադրությանըՙ օրենսդիր իշխանությունը կաշկանդված է սահմանադրությամբ, կառավարությունըՙ օրենքով, գործադիր իշխանության համար Բունդեսթագի ընդունած ակտերը պարտադիր են: Իսկ սահմանադրական դատարանի որոշման մասին էլ հստակեցրեց, թե դիմումնատուն չի կարողացել համոզիչ ներկայացնել, թե իր իրավունքն ինչպես է խախտվել: Պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը նորմատիվ ակտ չէ, այն ընդհանուր եւ վերացական իրավակարգավորումներ չի պարունակում, ասում է Հովհաննիսյանը: Բեռլինաբնակ մեր զրուցակիցն իհարկե չի բացառում, որ ապագայում ուրիշներ կարող են դատարան դիմել, թեպետ Բունդեսթագի հաստատած փաստաթուղթն անմիջականորեն չի շոշափում որեւէ մեկի հիմնական իրավունքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ «ՌԵՅՉԸԼ ՄԵԴՈՈՒ ՇՈՈՒ»

Հաջորդ գրառումը

ԱՆՑՆՈՂ 2016-Ըՙ ՑԱԾՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ, ԲԱՐՁՐ ՏԵՄՊՈՎ ԱՃՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՑՆՈՂ 2016-Ըՙ ՑԱԾՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ, ԲԱՐՁՐ ՏԵՄՊՈՎ ԱՃՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական