Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ «ՌԵՅՉԸԼ ՄԵԴՈՈՒ ՇՈՈՒ»

23/12/2016
- 23 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Թուրքական լոբբին այս օրերին առիթը բաց չի թողնում Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության խայտառակ փաստը հանրությանը հակահայկական սկուտեղի վրա ներկայացնելու, «անմեղ գառան» մորթի հագցնելով միշտ Ռուսաստանի «լավը» ցանկացող Էրդողանին ու նրան սպասարկող թիմին: Դրա համար օգտագործվում են ընտրություններում Քլինթոնին աջակցած եւ այժմ պարտության զայրույթից իրենց տեղը չգտնող որոշ լրատվամիջոցներ, որոնց թողարկումներում հարվածի տակ են թվացյալ բոլոր ռուսամետներն ու թրամփամետները:

Ռուս դիվանագետի սպանությունից մեկ օր հետո ԱՄՆ Արեւմտյան ափում հեռարձակվող MSNBC-ի թողարկած «Ռեյչըլ Մեդոու շոու» -ի համապատասխան անունով հաղորդավարը Անկարայում տեղի ունեցած հարձակման եւ Միջին Արեւելքի թեմային նվիրված իր եթերաժամի զգալի մասը նվիրել է նրա բնորոշմամբՙ «հայ ահաբեկիչներին», որոնք աշխարհի տարբեր երկրներում տասնյակների հասնող թուրք դիվանագետների են սպանել: Մեկնաբան Ռեյչըլն, իրեն լսող անտեղյակ ականջների համար պաթետիկ ոճով ներկայացնում է «հայ ահաբեկիչների» կատարած սպանությունների մասին դետեկտիվ ժանրին հատուկ մանրամասներ, բերում Գրիբոեդովի սպանության մասին անտեղյակ փաստեր, նշում, որ Թուրքիան մի առանձնակի կսկիծով է տանում այս ողբերգությունը, քանզիՙ ինքն է տառապել հայ «ահաբեկիչների» զենքից սպանված իր դիվանագետների կորստից:

Այս եթերի տեսագրությունը YouTube-ով տարածվեց ամերիկահայ համայնքում եւ բարձրացրեց վրդովմունքի եւ բողոքի մեծ ալիք:

Նշենք նորից, որ այսօր զենքի պես վտանգավոր է դարձել հրահրող, մոլորեցնող, ապատեղեկատվություն սփռող մեդիա քարոզչահենությունը: Այն լուրջ վնասներ կարող է հասցնել մանավանդ մեզ, եթե անտեսենք ու զլանանք հակազդել թուրք-ազերական լրատվական շանտաժներին, որոնց մեջ ժամանակ առ ժամանակ ներգրավվում են ահա այսպիսի «լրագրող» Ռեյչըլներ: Այս տիկինը, կամ… ոչ տիկինը (նա միասեռական է) իր եթերաժամի ընթացքում մի քանի անգամ գործածեց «հայ ահաբեկիչներ» բառակապակցությունը, ինչը լրագրողի էթիկայի կոպիտ խախտում է հանդիսանում: Նեմեսիս շարժման մեջ ներգրավված հայ վրիժառուները, սկսածՙ Սողոմոն Թեհլիրյանից մինչեւ ԱՍԱԼԱ, բնութագրվել են մեդիա տիրույթում որպես զինյալներ, ոչՙ ահաբեկիչներ: Ասվածի հավաստիքը «The Washington Post»-ի երեկվա անդրադարձն էր ռուս դիվանագետի սպանությանը, ուր շատ զուսպ հղում կար հայ վրիժառուների մասին, որոնց չէր տրված «ահաբեկիչ» որակավորումը:

Ամերիկայի հայկական համագումարը եւ ԱՄՆ ՀՅԴ Արեւմտյան ափի գրասենյակը անմիջապես արձագանքեցին «Ռեյչըլ Մեդոու շոու»-ի նենգ եւ ապակողմնորոշող եթերային սադրանքին, որոնց իրենց ձայնը միացրեցին հազարավոր ամերիկահայեր: Կազմվեց բողոք-նամակ ուղղված MSNBC հեռուստատեսության գլխավոր գործադիր տնօրենին եւ ղեկավար այլ անձանց: Մեջբերեմ մի քանի տող ԱՀՀ փոխ-նախագահ Էնթընի Բարսամյանի կազմած նամակի բովանդակությունից.

«Եթե Ռեյչըլ Մեդոուն ցանկանում է ներկայացնել թուրք ահաբեկիչների մասին ամբողջական մի պատմություն, ապա նա պետք է ընդգծի հետեւյալ փաստերըՙ

Թուրքը չէ՞ր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ մահափորձ կատարողը:

Թուրքիան չի՞ արդյոք հովանավորում այն մարդասպաններին, որոնք ահաբեկում են այնտեղ ապրող ազգային փոքրամասնություններին, մասնավորապեսՙ քրդերին եւ հայերին:

Թուրքիայում չի՞ արդյոք սպանվել հայազգի լրագրող Հրանտ Դինքը:

Թուրքիան չի՞ իր սահմանները բացել ԻՊ-ի ահաբեկիչների առջեւ:

Թուրքիան չի՞ ապօրինի շահույթ ստանում ԻՊ-ի ահաբեկիչներից գնված նավթից»:

Հայ համայնքի ազդեցիկ այս կազմակերպությունները պահանջում են MSNBC-ի ղեկավարությունից պատասխան ելույթ եւ ներողություն հայ համայնքին ուղղված վիրավորանքի համար: Կարծում ենք, որ հայ համայնքի արդարացի այս բողոքը պետք է պաշտպանվի նաեւ Ամերիկայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԳԱՆԳԱՏԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԳԱՆԳԱՏԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԻ ԴԵՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր չցանկացավ  մեկնաբանել Կիրիլ պատրիարքի խորհրդականի հայտարարությունը։ Հիշեցնենք՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական,...

ԿարդալDetails

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական