Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ու նաեւ հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբից

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»: Նրա խոսքերովՙ եթե նման փոփոխություններ տեղի չունենան, ապա դա կխարխլի Ադրբեջանի վստահությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ, եւ «հարց կծագիՙ որքանո՞վ է անհրաժեշտ Բաքվի ներկայությունը ԵԱՀԿ կազմում, եւ հարկավո՞ր է արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեությունը»: Ըստ որում, փոխվարչապետը գտնում է, որ «Հայաստանը փորձում է ձգձգել հակամարտության լուծումը, ձգտելով պահպանել գոյություն ունեցող ստատուս-քվոն», եւ որ «Երեւանում պետք է հասկանան, որ հակամարտությունը վաղ թե ուշ լուծվելու է միջազգային իրավունքի հիման վրա», եւ «հակառակ դեպքում Ադրբեջանը կդիմի վճռական քայլերի, այդ նպատակով օգտագործելով իր բոլոր հնարավորությունները»:

Ռուսաստանցի հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում վկայակոչում է Բաքվի տեղեկատվական դաշտում արդեն վաղուց մշակվող այն տեսությունը, թե «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Մոսկվան միջնորդ է, ուստի տրամաբանական է, որ այսօր, երբ Հարավային Կովկասում Ռուսաստանի վասալը հրաժարվում է բանակցություններից, տերն իր վրա է վերցնում այդ գործառույթը»: Ըստ որում, Բաքուն շարունակում է առաջ մղել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը դարձնելու գաղափարը, ինչը, ի դեպ, կապ ունի Հայաստանի համաձայնության հետ, որը, հասկանալի պատճառներով, դա կմերժի: Բաքվում դա լավ գիտեն, թեեւ հայտարարում են «Հայաստանի շփոթվածության» մասին, մինչդեռ իրենք են կորցրել իրավիճակի վրա ազդելու բոլոր լծակները: Ավելին, ստեղծվում է անհարմար կացություն, երբ Մոսկվան պահանջում է կատարել առաջին հերթին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները, որոնցով նախատեսվում է հակամարտող կողմերի շփման գծի վրա մտցնել մշտադիտարկման համակարգ եւ տեղաբաշխել միջազգային դիտորդներ: Համբուրգումՙ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում պատահական չէր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե «ԼՂ հակամարտության վերաբերյալ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն վավերական կերպով»: Այդ հանդիպումներին մասնակցել էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Քանի որ ամրագրում չի կատարվում, Երեւանն անտեսում է Բաքվի հետ բանակցությունների վարումը, որը հենց իրադարձությունների ընթացքում նենգափոխում է հասկացությունները: Տարասովը նշում է, որ տարիներով մշակված այդ մարտավարությունը ներկայումս այլեւս չի գործում: Իսկ ուրիշ ոչինչ չկա, բացի զենքի շաչեցումից, ահաբեկումից, թե Լեռնային Ղարաբաղում հավանական նոր պատերազմը «կապակայունացնի տարածաշրջանի իրադրությունը»: Նույնիսկ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուլիյամ Լահուն հայտարարել է, որ «Մենք ուզում ենք տեսնել խաղաղ կարգավորում»: Այդուհանդերձ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հետեւյալը. «Եթե հակամարտության կարգավորման կապակցությամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ուզենա Հայաստանին արտաքսել գրավյալ ադրբեջանական տարածքներից, ապա շատ արագ կարող է հասնել դրան: Եթե համանախագահները կայացնեն ճիշտ եւ վերջնական վճիռ, ձեռնարկեն գոնե մինչեւ օրս ընդունված բազմաթիվ որոշումների կատարմանն ուղղված իրական քայլեր, ապա խնդիրը կվերանա»:

Այսինքն Ադրբեջանը սպասում էր, որ ինչ-որ մեկը սկուտեղի վրա իրեն մատուցի իր ցանկացած սցենարը, թեեւ ինքը տարիներ շարունակ աշխատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ բանակցել առաջարկվող փոխզիջողական տարբերակների շուրջը, իր կողմից առաջ չքաշելով որեւէ գրագետ նախաձեռնություն, արձանագրում է Ստանիսլավ Տարասովը: Բացի դրանից, ուրիշ միջազգային խնդիրների առթիվ համանախագահ երկրների իրավիճակային տարաձայնություններից օգտվելով ԵԱՀԿ Մինսկի խումբը փլուզելու Բաքվի փորձերը եւս արդյունք չտվեցին: Կարող են փոխվել ձեւաչափերը, պահանջները, մոտեցումները, բայց էությունը կմնա առաջվանը:

Պարզ է, որ Երեւանը ինչ-ինչ միակողմանի զիջումների չի դիմի, իսկ Բաքուն ստիպված կլինի համաձայնվել բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցությանը: Միջնորդները եւ առաջին հերթին Ռուսաստանը պարտավոր են ջանքեր գործադրել հակամարտության գոտում կայունությունը պահպանելու եւ ապրիլյան դեպքերի կրկնություն թույլ չտալու համար: Ի դեպ, այդ մասին խոսել է նաեւ Հայաստան-ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը : Նրա կարծիքով, «Հայաստանը կարող է պահանջել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունըՙ որպես բանակցությունների սեղանի մոտ իր վերադարձի նախապայման»: Ըստ երեւույթին, ուրիշ ելք այլեւս չկա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍԱՆՏՙ ԲԱՔՎԻ՞Ց

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025

2025 թվականի Համաշխարհային ճանապարհորդության մրցանակաբաշխությանը (World Travel Awards, WTA) Հայաստանը Եվրոպական մշակութային ժառանգության երկիր է ճանաչվել, հայտնում է WTA-ի պաշտոնական...

ԿարդալDetails

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական