Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿՂԶՈՒ ԿՈՄԱՆԴԱՆՏԵՆ

02/12/2016
- 02 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Թվում էրՙ նա հավերժական է: Իրար փոխարինում եւ մահանում էին գերտերությունների ղեկավարներ, փլուզվում էին կայսրություններ, մոլեգնում պատերազմներ, իսկ Կուբայիցՙ Ազատության կղզուց, աշխարհի համաղետներին եւ վերափոխումների փոթորիկներին հետեւում էր մորուքավոր Ֆիդելը: ԿՀՎ գործակալների փամփուշտները, թունանյութերը եւ պայթուցիկները չէին դիպչում կուբացի առաջնորդին: Ֆիդել Կաստրոն ինքը հեռացավ 90 տարեկան հասակում: Հիրավի առասպելական այդ անձնավորության կյանքի ու գործունեության որոշ տվյալներ ներկայացված են «Լենտա» գործակալության կայքում:

Ոմանք ի ծնե դառնում են հեղափոխական, քանզի չքավորությունը կամա թե ակամա դրդում է ըմբոստության: Դա Ֆիդել Կաստրոյին չի վերաբերում: Լինելով խոշոր հողատիրոջ որդի, նա ձախական գաղափարներով հրապուրվեց միայն Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելու տարիներին, երբ ընթերցեց Լենինի, Ստալինի եւ Տրոցկու երկերը: Ֆիդելը մասնակցում էր արհմիութենական շարժմանը, դատարաններում պաշտպանում աղքատ գյուղացիներին, ուրիշ ուսանողների հետ ցույցեր կազմակերպում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Հեղափոխական պայքարում ուժերի առաջին փորձությունը անհաջող էր: Կաստրոն մասնակցեց դոմինիկյան բռնակալ Տրուիլիոյի տապալման փորձին, բայց գործողությունը ձախողվեց: Մինչդեռ Կոլումբիայում Ֆիդելի պատահական ներկայության պահին սկսված ասպտամբությունը ցույց տվեց ժողովրդի ցասման ահավոր ուժը եւ միեւնույն ժամանակՙ անղեկավար շարժման թուլությունը:

1952 թվականին Կուբայում տեղի ունեցավ հեղաշրջում. իշխանության գլուխ անցավ Ֆուլխենսիո Բատիստան: Մեկ տարի անց Ֆիդելն ու իր համախոհները փորձեցին գրոհով գրավել Մոնկադա զորանոցը, հուսալով դրանով իսկ ապստամբություն հրահրել Օրիենտե նահանգում: Գործողությունը ձախողվեց: Կաստրոյին եւ իր ընկերներին դատեցին: Իրավաբան Կաստրոն դատարանում իր ելույթն ավարտեց «պատմությունն ինձ կարդարացնի» բառերով, դատապարտվեց 15 տարվա բանտարկության, բայց երկու տարի անց ազատ արձակվեց համաներման շնորհիվ: Դրանից հետո նա մեկնեց Մեքսիկա, նախապատրաստվելով ապագա զինված հեղաշրջմանը: Ֆիդելի քաղաքական ծրագրով նախատեսվում էր արգելել խոշոր հողատիրությունը, հողը հանձնել գյուղացիներին, երկիրն ինդուստրացնել, բնապաշարներն ու հարստությունները ազգայնացնել, մտցնել անվճար կրթություն: Ֆիդելը իր 82 զինակիցների հետ Կուբա վերադարձավ «Գրանմա» զբոսանավով: Մի քանի տարի անց բազմահազարանոց Ապստամբական բանակը Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մտավ Հավանա: Բատիստայի տապալումից հետո Ֆիդելը գժտվեց Վաշինգտոնի հետ եւ ընկերացավ Մոսկվայի հետ: Վերջինիս խնդրանքով Կուբան հանուն սոցիալիզմի զորք էր ուղարկում Կոնգո, Բոլիվիա, Մերձավոր Արեւելք, Անգոլա, Եթովպիա, Գրենադա:

Հավանան Մոսկվային հավատարիմ էր մնում նույնիսկ ճգնաժամային պահերին, երբ ԽՍՀՄ-ը, իսկ ավելի ուշՙ Ռուսաստանը, Կուբայի շահերը զոհաբերում էին սեփական շահերին: Այդպես եղավ 1962 թ. «Կարիբյան ճգնաժամի» օրերին, երբ Քենեդին Խրուշչովի հետ համաձայնության հասավՙ անտեսելով Կուբայի ղեկավարներին: Այդպես եղավ 1990-ականներին, երբ Ռուսաստանը Ելցինի օրոք փաստորեն բախտի քմահաճույքին հանձնեց իր նախկին դաշնակցին: Եթե Կուբայի ղեկավարը Ֆիդելը չլիներ, ամեն ինչ կարող էր ուրիշ ընթացք ունենալ:

Կաստրոն առհասարակ զարմանալի մարդ էր նույնիսկ Լատինական Ամերիկայի չափանիշներով. սիգար էր ծխում, ռոմ էր խմում եւ կանանց սիրահետում, կարողանում էր առաջին իսկ խոսքերից ոգեւորել ամբոխին եւ մարդկանց ուշադրությունը ժամերով իր վրա բեւեռել, բայց երբեք գաղափարները չէր զոհաբերում կենցաղային հաճույքներինՙ մի հատկանիշ, որով ներկայիս քաղաքական գործիչներից քչերը կարող են պարծենալ: Նա փափկասիրտ խաղաղասեր չէր. Կաստրոյի իշխանության գալուց հետո գնդակահարվել են հազարավոր նախկին պաշտոնյաներ եւ Բատիստայի վարչակարգի կողմնակիցներ, խռովարար գյուղացիներ, քաղաքական այլախոհներ:

Շատերը նրան ատում էին, շատերըՙ սիրում: Ամերիկացիների աչքին նա խորհրդանիշն էր ամբողջատիրության, անգութ բռնակալի, ով ոչնչացնում է այլախոհներին եւ հալածում անմեղներին: Խորհրդային Միությունում նրա կերպարը պատված էր ռոմանտիկական փառապսակով: Իրոք, անկախ քաղաքական կամ տնտեսական սխալներից, Կաստրոն մնում էր ԽՍՀՄ-ի, իսկ ավելի ուշՙ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բարեկամը, Կուբայի ձայնը դժվար պահերին շարունակում էր հնչել Ռուսաստանի օգտին, մասնավորապեսՙ ՄԱԿ-ում Ղրիմի հետ կապված քվեարկության ժամանակ: Նրա դեմ կազմակերպված մահափորձերի թիվը կուբացիների հաշվարկով անցնում է 630-ից, ամերիկացիների հաշվարկով եղել է մոտ 100 մահափորձ: ԿՀՎ-ն ոչնչից չի խորշել. ատրճանակով զինված մարդասպաններ, մոտորանավակների հարձակումներ, սննդի թունավորումներ, թոքախտի ցուպիկ նվեր ստացած ակվալանդի օդի մեջ, ափհանում Խոզերի ծովանոցում եւ այլն: Ճակատագիրը եւ պատանի հասակում սպորտի շնորհիվ ձեռք բերած դյուցազնական առողջությունը պահպանում էին Ֆիդելին:

Նա տեսնում էր, թե ինչպես են կյանքից հեռանում իր զինակիցները. Կամիլլո Սվենֆուեգոսը եւ Էռնեստո (Չե) Գեւարանՙ երիտասարդ տարիքում, Ալֆրեդո Գեւան եւ Խուան Ալմեդանՙ ծերունական հիվանդություններից եւ այլն: Ոմանք էլ, ինչպես Ուբեր Մատոսը կամ Մարիո Չանես դե Արմասը, դավաճանեցին հեղափոխության գծին, բանտ նստեցին, երկրից արտաքսվեցին եւ մահացան ԱՄՆ-ում:

Իսկ Ֆիդելն ապրում էր ու ապրում: Նա հասցրեց տեսնել ամերիկացի այն նախագահների մահը, որոնք խոստացել էին վերջ դնել իր վարչակարգին: Նրա օրոք ԱՄՆ-ում վեց նախագահ փոխվեց: Կաստրոն ի վերջո տեսավ Լատինական Ամերիկայի «ձախ շրջադարձը», որը հնարավոր դարձավ լոկ այն բանի շնորհիվ, որ Կուբան կես դար դիմացել էր ԱՄՆ-ի պատժամիջոցներին: 2000 թ. դեկտեմբերին նա Կուբայում դիմավորեց Վլադիմիր Պուտինին, ով Ազատության կղզի էր եկել ցույց տալու, որ Մոսկվան առաջվա պես Հավանային համարում է հավատարիմ բարեկամ եւ դաշնակից:

«Ես հեղափոխություն սկսեցի 82 զինակիցներով: Եթե ինձ վիճակվեր դա կրկնել, ապա բավարար կլինեին տասնհինգ կամ նույնիսկ տասը հոգի: Տասը մարդ եւ բացարձակ հավատ: Կարեւոր չէ, թե դուք քանի հոգի եք: Կարեւորը հավատալն է եւ հստակ ծրագիր ունենալը: Մեր արածը մեզ պետք է սովորեցներ, որ անհնար բան չկա: Քանզի այն, ինչն անհնար էր թվում երեկ, հնարավոր է դարձել այսօր: Ուստի վաղը մեզ ոչինչ անհնար չի թվա», մի առիթով ասել է Ֆիդել Կաստրոն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆԱՄՅԱ «ԹԸՐՔԻ» PARDON

Հաջորդ գրառումը

ՖԼԻՆԻ ԵՐԿԴԻՄԻ ԽԱՂԵՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՖԼԻՆԻ ԵՐԿԴԻՄԻ ԽԱՂԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական