Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԻԵՎԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱՆԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՈՒՂԻՈՎ

02/12/2016
- 02 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ովքեր են պահպանում Անդրկովկասի ստատուս-քվոն

Ադրբեջան-Իրան-Թուրքիա եռանկյունու ներսում օրերս չգիտես ինչու սկսեցին խոսել ԼՂ-ի դեմ ապրիլին սանձազերծված քառօրյա պատերազմի եւ այդ հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող կարգավորման բանակցություններում ներկայումս ընդմիջում է: Վաշինգտոնը եւ Փարիզը փոխել են իրենց համանախագահներին: Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խումբը մասնակցեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, սակայն Բաքուն եւ Երեւանը հակամարտության լուծման մեթոդաբանության ու հեռանկարների տարբեր ընկալումներ ունեն: Համբուրգում ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների հանդիպման անցկացումը հարցականի տակ է, քանզի չկա որեւէ նշան, թե կողմերը պատրաստում են համաձայնեցված բանակցային օրակարգ: Բաքուն տորպեդահարեց շփման գծի վրա մշտադիտարկման համակարգ մտցնելու եւ այնտեղ միջազգային դիտորդներ ուղարկելու Մոսկվայի առաջարկությունը: Bloomberg գործակալության գնահատմամբ, «հակամարտությունը վերստին կարող է մտնել թեժ փուլ», չնայած որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշման համաձայն ստեղծվում է ռուս-հայկական ուժերի միացյալ խմբավորում, Հայաստանը Ռուսաստանից արդեն ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրներ: Փորձագետների կարծիքովՙ դա ինչ-որ չափով ռազմական հավասարակշռություն է ստեղծել Երեւանի ու Բաքվի միջեւ: Սակայն Ադրբեջանում որոշ ուժեր կուզենային տեսնել ապրիլյան պատերազմի «ուրիշ» արդյունքներ: Նրանք դժգոհ են, որ սկզբնական «հաջողություններից» հետո զորքերը կանգ առան, իսկ դիվանագիտությունը չկարողացավ «հաղթանակը» փոխարկել ինչ-ինչ նվաճումների:

Ուստի այդ ուժերը ձգտում են սրել իրադրությունը, տարբեր պատրվակներով շրջափակում են Մինսկի խմբի աշխատանքը, տպավորություն ստեղծելով, թե Ադրբեջանը պատերազմն է համարում ԼՂ հակամարտության լուծման միակ հնարավորությունը: Այս ուղղությամբ նրա խաղակիցն են դարձել Արեւմուտքի որոշ ուժեր:

Այսպես, ռազմավարական հաղորդակցությունների եւ քաղաքականության ոլորտներում օտարերկրյա կառավարություններին, գիտաարտադրական միավորումներին եւ կորպորացիաներին խորհուրդներ տվող Tool Shed Group-ի ղեկավար Ջեյսոն Կացը վերջերս American Thinker-ի համար գրած հոդվածում հայտարարում է, թե «Դոնալդ Թրամփը կարող է փոխել շեշտադրումները Ադրբեջանին օգնել ապաօկուպացնելու Հայաստանի գրաված տարածքները, ԱՄՆ-ի ազգային շահերի վրա հիմնված գործնական մոտեցում հանդես բերել ԼՂ հակամարտության կարգավորման նկատմամբ եւ վերջապես օժանդակել դրա լուծմանը»: Պատճառն այն է, որ «Ադրբեջանը միջազգային համաժողովներում շարունակում է աջակցել ԱՄՆ-ին եւ դարձել է Իսրայելի մերձավոր եւ, ինչպես կարող են ասել ոմանք, անփոխարինելի դաշնակիցը»:

Միեւնույն ժամանակ Կացը նախազգուշացնում է, որ «ԼՂ հակամարտության մեջ իրադրության նոր սրացումը (ինչպես եղավ ապրիլին) խոստանում է վերաճել պատերազմիՙ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների մասնակցությամբ»: Բաքվին ձայնակցում է Անկարան: Մինսկի խմբի բանակցային օրակարգը լիովին անտեսելովՙ նախագահ Էրդողանը հայտարարում է, թե «ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան պետք է ավելի շուտ կատարեն իրենց հանձնառությունները, այն էՙ Ադրբեջանին վերադարձնել բոլոր հողերը եւ կատարել սեփական պարտավորությունները հայրենի հողերից հայ զավթիչների կողմից արտաքսված ադրբեջանցի փախստականների հանդեպ»: Այս կարգի հայտարարություններ անում են Թուրքիայի նախագահը, վարչապետը, դիվանագիտական զանազան պաշտոնյաներ: Ի դեպ, ռուսական օդանավի միջադեպից ամիսներ անցՙ ապրիլյան պատերազմի ժամանակ, Անկարան Մոսկվային ներկայացնում էր իբրեւ Հայաստանի կողմնակից եւ կոչ էր անում կա՛մ ցրել Մինսկի խումբը, կա՛մ էլ իրեն որպես համանախագահ երկրի մտցնել այդ ձեւաչափի մեջ: Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո էլ Թուրքիան այդ ուղղությամբ չփոխեց իր քաղաքականությունը, դիվանագիտական եւ քարոզչական միջոցներով շարունակելով յուրովի ահաբեկել Մոսկվային:

Իրանը փոքր-ինչ այլ կերպ է պահում իրեն: Օրերս Ադրբեջանի ինքնիշխանության ու անկախության օգտին հանդես գալովՙ Իրանի նախագահի խորհրդական Ալի Ասկար Սոլթանիեն հայտարարեց. «Ապրիլյան ճգնաժամի օրերին մենք Հայաստանին ուղղակի նախազգուշացրինք, որ թույլ չենք տա լարվածության հետագա ընդլայնում: Եթե Թեհրանն ու Երեւանը կապեր չունենային, ապա Հայաստանը, ինչպես 1990-ականների սկզբներին, իր հովանավորների վրա հենվելով կշարունակեր ռազմական գործողությունները: Երեւանում գիտակցում են, որ կախման մեջ են Իրանից, ուստի չեն բարդացնում իրավիճակը»: Իրանի ներկայացուցիչը համոզված է, որ իր երկիրը պարտավոր է պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ, որպեսզի հնարավորություն ունենա ազդելու տարածաշրջանի իրադարձությունների վրա եւ նույնիսկ ճնշում գործադրելու Հայաստանի վրա: Պատասխանելով «Ռեգնում» գործակալության այն հարցին, թե 1990-ականների սկզբներին Թեհրանն ինչու չներգործեց Երեւանի վրա, իրանցի պաշտոնյան առաջարկել է այդ մասին հարցնել Ադրբեջանի նախկին ղեկավարներին: Նրա խոսքերով, «նրանք թույլ տվեցին անչափ շատ սխալներ», եւ Իրանն այն ժամանակ Բաքվին նախազգուշացնում էր, որ «նման քաղաքականության շարունակումը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին, եւ միայն Հեյդար Ալիեւի իշխանության գլուխ անցնելուց հետո իրավիճակը փոխվեց»:

Թե ապրիլյան պատերազմի օրերին Թեհրանը նախազգուշացում արել է թե՞ ոչ, հայտնի է միայն Երեւանին: «Ռեգնում» գործակալության տվյալներով, վերջերս Բաքվում նախագահներ Ռոուհանին եւ Ալիեւը քննարկել են ԼՂ խնդիրը: Սակայն Սոլթանիեի հայտարարությունից կարելի է որոշ հետեւություններ անել: Պատմագիտության դոկտոր Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ապրիլյան պատերազմի օրերին Թեհրանը չի բացառել Ադրբեջանին հայերի «խորքային հարվածի» հնարավորությունը, ուստի իրանցիներն ամեն կերպ խոչընդոտել են դրան: Երկրորդ հետեւությունը կապված է ավագ եւ կրտսեր Ալիեւների համեմատության հետ: Թեհրանը Իլհամ Ալիեւին կոչ է անում չկրկնել վրաց ղեկավարների, մասնավորապես նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլու սխալները, որը 2008-ի օգոստոսին պատերազմ սանձազերծեց Հարավային Օսիայի դեմ: Եվ վերջապես, Թեհրանը մտադիր չէ սահմանազատվել Երեւանից եւ ուզում է նրա հետ զարգացնել առեւտրատնտեսական եւ նույնիսկ ռազմատեխնիկական կապեր, այդպիսով մատնանշելով իրեն հետաքրքրող ուղղությունը:

Թեհրանն իր գործողություններով կազմալուծում է ամերիկյան «փաթեթը», որը ԼՂ հակամարտության կարգավորումը կապում է հայ-թուրքական սահմանի բացման հետ: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ընկալվում է որպես «ռուս-թուրք-իրանական պատմական տրամախաչման եւ համակեցության օրինակ»: Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը սկսել է ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում: Ռուսաստանը նույնպես այնտեղ է վերադարձել հետխորհրդային ապակողմնորոշումից հետո, մինչդեռ Թուրքիան, խրվելով «Արաբական գարնան» եւ Իրաքի ու Սիրիայի հակամարտությունների մեջ, կորցնում է Ռուսաստանից եւ Իրանից ուժեղ դառնալու պատմական հնարավորությունը, կարծում է Տարասովը: Տվյալ գործոնը շատ կարեւոր է Մոսկվա-Բաքու-Թեհրան հաղորդակցական դաշինքի, Բաքու-Անկարա ռազմավարական գործընկերության, Մոսկվա-Երեւան ռազմաքաղաքական դաշինքի համատեքստում: Ըստ որում, Ռուսաստանն ու Իրանը առայժմ պատրաստ են Թուրքիայի հետ համագործակցել Սիրիայում եւ Իրաքում, բայց ոչ Անդրկովկասում: Եվ Մոսկվայի հռչակած կանխադրույթն արգելում է ճնշում գործադրել ԼՂ հակամարտության կողմերից որեւէ մեկի վրա, քանի որ կողմերն իրենք պետք է ելք գտնեն «առանց հաղթողների եւ պարտվողների» (Մինսկի խմբի համանախագահ երկրները գիտակցում են, որ Ստեփանակերտը վաղ թե ուշ պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ):

ՀՀԿ 26-րդ համագումարում ելույթ ունենալովՙ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարզ հայտարարեց. «Մենք չենք հետապնդում Բաքուն նվաճելու եւ կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիրներ, բայց միաժամանակ գնահատում ենք, թե ինչպիսի անուղղելի վնաս կարող ենք պատճառել հակառակորդին. կարծում եմՙ հետագա մանրամասնությունների անհրաժեշտությունը չկա: Ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, պատերազմական հանցագործոություններ կատարելով խաղաղ բնակչության եւ զինծառայողների հանդեպ: Այդ նախահարձակումը լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ խնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են նախաապրիլյան եւ հետապրիլյան փուլերի: Ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո մեր դիրքորոշումը նույնն է. Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա մեր եւ Ադրբեջանի մոտեցումների ամենագլխավոր տարբերությունն է: Խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, իսկ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն: Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն նրա ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով. մյուս բոլոր հարցերն ածանցյալներն են եւ իրենց տրամաբանական լուծումը կգտնեն խնդրի լուծմանը զուգընթաց»:

Ավելացնելու բան գրեթե չկա: Տարածաշրջանում ստատուս-քվոն պահպանվում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հավասարակշռության, այլեւ Ռուսաստան-ԱՄՆ-ԵՄ- Թուրքիա-Իրան զուգակշռության բարդ համակարգի շնորհիվ: Որեւէ հատվածում այդ համակարգի խախտումը անպայման կհանգեցնի տարածաշրջանային խոշոր զինված հակամարտության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵԶ…

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՄՅԱ «ԹԸՐՔԻ» PARDON

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՄՅԱ «ԹԸՐՔԻ» PARDON

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական