Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԸՙ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈԿՈՐԴԻՆ

18/11/2016
- 18 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Անկարայում ԳԴՀ ապագա նախագահ Շթայնմայերին սառն են ընդունել

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին երեքշաբթիՙ նոյեմբերի 15-ին Անկարայում սառն են ընդունել. օդանավակայանում լիմուզինի փոխարեն ավտոբուս է տրամադրվել բարձրաստիճան հյուրին, թուրք պաշտոնակիցն էլ նախընտրել է թանկ գնահատել ժամանակըՙ օդանավակայան գնալու փոխարեն բարձրաստիճան հյուրին դիմավորել իր առանձնասենյակում: Շաբաթներ էր արդեն, ինչ Շթայնմայերը ժամանակ էր ծախսում հեռախոսով պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիա այցի վերաբերյալ, կատարել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակավ չճանաչելու «հանձնառությունը», ավելինՙ նոյեմբերին 13- ին կանխել էր Ստամբուլի հյուպատոսարանում հայտարարված Դրեզդենի սիմֆոնիկի «Աղետ»-ը, բայց Թուրքիայից որեւէ զգացականՙ դրական ազդանշան չէր նշմարվում:

Սա Շթայմայերի առաջին այցն էր Թուրքիաՙ այդ երկրում ձախողված իշխանափոխությունից հետո: Այն, որ այցը երկար չէր նախապատրաստվել, վկայում են գերմանացի մեր գործընկերները:

Վարչապետ Բինալի Յիլդիրիմն ու նախագահ Էրդողանն ամենայն հավանականությամբ իրենց շուտափույթ համաձայնություն էին հայտնելՙ նկատի առնելով այն հանգամանքը, որ ԳԴՀ- ում իշխող կոալիցիանՙ քրիստոնյա-դեմոկրատական քրիստոնյա- սոցիալական միությունն ու սոցիալ դեմոկրատական կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում 2017- ին առաջադրում է Շթայնմայերի թեկնածությունը. այցի նախօրեին տեղեկությունը հաստատվեց:

Երկրի նախագահ Էրդողանի հետ զրույցը, որի մասին ի դեպ նախօրոք չէր էլ հաղորդվում, 2 ժամ է տեւել: Եթե հաշվի առնենք, որ նրանք հաղորդակցվում են թարգմանչի օգնությամբ, ապա բուն զրույցը մեկ ժամ է տեւել, որ պատվիրակության անդամների բառապաշարով ներկայացվում է որպեսՙ «նեղ շրջանակում մտքերի ինտենսիվ, կենտրոնացված փոխանակությունՙ դժվար հարցերի շուրջ»: Գերմանական մամուլը իրազեկում է, թե վիճելի հարցերի շուրջ զրույցն, ըստ երեւույթին, չի փոփոխել նրանց կոշտ դիրքորոշումը, քանի որ արարողակարգի կարեւոր մաս հանդիսացող լուսանկարում էլ ընդգծվում էՙ 2 պաշտոնատարների չմերձեցող, սառը հայացքներ են: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպումն էլ հաճելի չի եղել, երկու պաշտոնատարների համատեղ մամուլի ասուլիսին լրագրողների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ տարբեր խնդիրների վերաբերյալ անհամաձայնությունը նույնիսկ նրանց դեմքերի վրա է արտահայտվել:

Չավուշօղլու-Շթայնմայեր հանդիպումն աչքի է ընկել առանձնահատուկ լարվածությամբ: ԳԴՀ արտգործնախարարը չի մոռացել Գերմանիայի հասարակության պահանջը ներկայացնելՙ դատապարտել զանգվածային ձերբակալությունները Թուրքիայում, հատկապես լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունը, ինչին Չավուշօղլուն պատասխանել է, թե Գերմանիան դարձել է ահաբեկիչներիՙ քրդական PKK- ի եւ «հոգեկան հիվանդ» քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների համար կեցավայր: Թուրքիան արդեն որերորդ անգամ ընդգծում է, թե գյուլենական շարժմանն է մեղադրում քաղաքական հեղաշրջման փորձիՙ պուտչի համար, իսկ Գերմանիային էլ հիշեցնում, թե բավարար թիկունք չի եղել իրենՙ խռովության դժվարին, պատմական պահին: Չավուշօղլուն նեղսրտել է նաեւ գերմանական լրատվամիջոցների աշխատանքիցՙ Թուրքիայի պատկերն ոչ այնքան աղավաղելու, որքան բացասական ներկայացնելու համար: Նա չի մոռացել նաեւ այդ մամուլիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման հանդեպ հատկապես ընդգծված, հետեւողական լուսաբանման արդյունքիՙ Բունդեսթագում հունիսի 2-ի ճանաչման մասին հիշատակելն ու բանաձեւը քննադատելըՙ հույս հայտնելով, թե գերմանաթուրքական հարաբերությունները շուտով նորից «հին ու բարի ժամանակների» հուն կմտնեն:

Թեեւ արդեն կանցլեր Մերկելի կուսակցական շրջանակներից լրատվական արտանետում կա, թե 2017-ին նա նույն պաշտոնի հավանական թեկնածու է, իսկ Շթայնմայերըՙ դաշնային նախագահ, եւ երկուսն էլ ոչ մնայն հունիսի 2- ին Հայոց ցեղասպանության բանաձեւի բաց քվեարկության ժամանակ խուսափեցին նիստից, այլեւ դրանից հետո կառավարության խոսնակի բերանով հայտարարեցին, թե բանաձեւը կառավարության համար իրավական պարտադիր ուժ չունի, այդուհանդերձ Թուրքիան չի ներում, որ Բունդեսթագըՙ ասել է, թե Գերմանիայի օրենսդիրը կամ ավելի ճիշտՙ գերմանացի ժողովուրդը, ընդունելով իր բաժին պատմական պատասխանատվությունը, նույն մեղսավորը չի ուզում մնալ: «Հին ու բարի ժամանակներն» անդարձ պատմություն են, եթե հիշենք նաեւ, որ 2015-ի ապրիլի 23-ին նախագահ Գաուքն իր երկրի համար ուրվագծեց ճանապարհը, արտասանեց Բառըՙ փրկելով ապագա սերունդներինՙ գլխահակ ապրելու երկյուղից:

Երբ բոլոր հույսերը մարում են, թուրքերն իրենք իրենց սիրտ տալու համար երբեմն- երբեմն հայտարարում են, թե ԳԴՀ սահմանադրական դատարանում բանաձեւի առնչությամբ մի քանի բողոք կա: Ինչպես մեր գերմանացի գործընկերները, այնպես էլ մենք ապատեղեկատվության վրա ժամանակ չենք ուզում վատնել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵՔ»

Հաջորդ գրառումը

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է, ՈՐԸ ՈՉ ԵՍ ԵՄ ՍՏԵՂԾԵԼ, ՈՉ ԷԼ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է, ՈՐԸ ՈՉ ԵՍ ԵՄ ՍՏԵՂԾԵԼ, ՈՉ ԷԼ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և...

ԿարդալDetails

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական