Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱԿԻ ՇՆԵՐԸ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Երկու սարսափելի տվյալ կա, երկուսն էլ չորեքշաբթի օրը հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ առաջինիՙ Հայաստանում 2015-ի տվյալներով մինչեւ 18 տարեկան երեխաների 33,7 տոկոսն ապրում է աղքատության մեջ:

Եւ երկրորդ տվյալը, նույն ծառայությունը պարզել է, որ երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որը գլխավորողը կրթական բարձր մակարդակ ունի, ապա նրա աղքատության ռիսկը նվազում է: Այսինքն այն ընտանիքները, որտեղ հայրիկը կամ մայրիկը կամ էլ երկուսն էլ կրթական բարձր մակարդակ ունեն, այդ ընտանիքներում անհամեմատ ավելի քիչ է հավանական, որ աղքատ երեխաներ լինեն:

Հիմա կրկին հիշեցնեմՙ Հայաստանում անցյալ տարվա տվյալներովՙ մինչեւ 18 տարեկան երեխաների 33,7 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Մի կարեւոր ճշտումՙ կրթական բարձր մակարդակ ասելով ամենեւին էլ պետք չէ հասկանալ բարձրագույն կրթություն, հասկանալի է, որ մարդը կարող է ունենալ կրթական բարձր մակարդակՙ չունենալով բարձրագույն կրթություն եւ հակառակըՙ ունենալ բարձրագույն կրթություն, բայց չունենալ կրթական բարձր մակարդակ: Օրինակ, երբ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ հայրիկը անգործությունից նյարդայնացած իրենց տան պատուհանից կախված ծխում է եւ տեսնելով, թե ինչպես է բակի շունը հաչում փոքրիկ որդու վրաՙ հրահանգում վերջինիս, որ քարով հարվածի շանը: Այսինքն, նա բարձրագույն ավարտ է, բայց կրթական բարձր մակարդակ չունի, եթե անգամ «արտասահմանյան գրականություն» առարկայից գերազանց է ստացել (հազիվ թե), ավարտական աշխատանքն էլ գրել է Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիք»-ի մասին: Բայց եթե ոչ մի տեղ չավարտած մեկը բանվորական աշխատանքից հոգնած տուն է գալիս եւ փողոցից լսելով երեխայի ձայնըՙ անմիջապես բացում է պատուհանը եւ տեսնելով, որ բակի շունը հաչում է նրա վրա, հրահանգում է վերջինիս, որպեսզի առանց վախենալու մոտենա շանը ու փորձի շոյելՙ ուրեմն կրթական բարձր մակարդակ ունի, անգամ եթե արտասահմանյան գրողներից ոչ մեկին չգիտի (հազիվ թե): Ինչեւէ:

Հիմա երեւի մտածում եք, թե ի՞նչ կապ ունեն փողոցի հաչող շները եւ մեր աղքատ երեխաները, որոնց հետ կապ ունեն այս իշխանությունները եւ նրանց վայ ղեկավարումը: Ոչ մի: Ճիշտ այնպես, ինչպես այս իշխանությունները կապ չունեն մեր երեխաների աղքատության հետ. դրա հետ կապ ունի, փաստորեն ունի՛, մեր կրթական մակարդակը, մերՙ այսինքն ԱԺ նախագահինը, կամ վարչապետինը, կամ, սոցապ նախարարինը չէ, մերՙ այսինքն իմ եւ ձեր: Անշուշտ, հնարավոր է, որ այն շատ բարձր լինի, բայց մենք էլի աղքատ լինենք, սակայն փաստ է, որ երբ այն բարձր է, ավելի քիչ է հնարավոր, որ մեր երեխաները աղքատ լինեն: Հիմա աղքատ են, ուրեմն հիմա բարձր չէ, ավելինՙ ցածր է…

Ու հենց այստեղ մի նոր թեմա է բացվում, արդենՙ մեծական: Եթե մեր երեխաներն աղքատ են, տրամաբանական է, որ մենք էլ ենք աղքատ, համենայնդեպս ես չեմ ճանաչում մի ոչ աղքատ ծնողի, ում երեխան աղքատ է: Իսկ եթե մեր երեխաների աղքատության ռիսկը կտրուկ նվազում է մեր կրթական բարձր մակարդակից, կնշանակի, որ այդ մակարդակից է կախված նաեւ մերՙ մեծերիս աղքատության ռիսկը: Այսինքն, որքան բարձր է մեր կրթական մակարդակը, այնքան քիչ է հավանական, որ մենք աղքատ կլինենք: Հասանք…

Ամեն դեպքում, երբ տեսնում կամ լսում եք, թե ինչպես է բակի շունը հաչում ձեր երեխայի վրա, մի սովորեցրեք նրան, որ քարով հարվածի շանը: Հավանականությունը մեծ է, որ դրանով կբացահայտեք ձեր …աղքատությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՂՍՏԱՆՑԻ ԴԱՍԱԽՈՍԸ

Հաջորդ գրառումը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական