Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՉ ԹՐԱՄՓԻ ՍԵՎ ԱՐԿՂԸ ՎԵՐԾԱՆԵՆՔ, Ի՛ՆՉ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏՎԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՄԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի հետմիջօրեի տվյալներով, առավել շատՙ 200 000- ից ավելի ձայն հավաքեց, քան իր մրցակից Թրամփըՙ հաղթելով այսպես կոչվածՙ Popular Vote- ը, բայց ամերիկյան ընտրակարգը նրան նախագահ դառնալու հնարավորություն չի ընձեռում: Երեքշաբթիՙ նոյեմբերի 8- ին կայացած ընտրություններում Քլինթոնը 232 ընտրիչների քվեով ետ մնաց հանրապետական Թրամփիՙ 290 քվեից: Եվ մեզ համար անհավանական հնարավորությամբՙ Թրամփը դարձավ ԱՄՆ 45- րդ նախագահ: Ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ աշխարհի երեւի բոլոր անկյուններում, մի մասը տոնում է Թրամփի հաղթանակը, մյուս մասըՙ զարմանումՙ այ քեզ բախտ:

Եթե ԱՄՆ նորընտիր նախագահի պապն ու տատը Հայաստանից ԱՄՆ արտագաղթած լինեին, նրա անվանը կսոսնձեինքՙ հայազգի, նույնիսկ եթե Հայաստանի տեղն էլ չիմանար: ԱՄՆ նորընտիր 45- րդ նախագահը մի անգամ է խոստովանել, թե հպարտ է, որ «գերմանական արյուն» ունի, հետո շեշտել է, թե պապն ու տատն են գերմանացի, բայց 1987- ին լույս տեսած ինքնակենսագրական գրքում պնդում է, թե շվեդական ծագում ունի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հրեա ընկերներդ շատ են ԱՄՆ- ում, հե՞շտ է խոստովանել, թե գերմանական ծագում ունես: Միգուցե սա՞ է եղել գլխավոր պատճառը, որ Թրամփին ստիպել է վերանայել իր ծագումը, երբ արդեն նրանց ազգանունը Թրումփ գերմանական հնչեղության փոխարեն ամերիկյան Թրամփ էր դարձել: Գերմանական Պֆալցում գտնվող Կալլշտադտում այսօր էլ կանգուն են նրա պապիՙ Ֆրիդրիխ Թրումփի եւ հարեւանությամբ գտնվող տատիՙ Էլիզաբեթ Քրիսթի կոկիկ առանձնատները, որոնց վրա քաղաքային իշխանությունները դեռ չեն շտապում հուշատախտակ փակցնել: Նախագահական ընտրության հաջորդ օրն էլ համաքաղաքացիները հպարտորեն չեն շեշտում, թե գերտերության նախագահ են տվել: Ում հետ գերմանացի հեռուստալրագրողը հարցազրույց է անում, ձայնը մատնում էՙ հուսախաբ են կամ մեծ ակնկալիք չունեն: Գերմանիայում շատ են սիրում լոլիկի հյութից քեչ-ափ ստեղծող գործարար Հենրի Ջոն Հայնցի ապրանքը, այ դրանով հպարտանում են գերմանացիները, քանի որ համային ընդգծված առավելությամբ այս կարմիր մածուկն առայժմ մրցակից չունի, փոխարենը թեթեւ հիշատակում են, որ Հենրի Հայնցի հայրն էլ նույն Կալլշտադտում է ծնվել, իսկ մայրըՙ Թրումփ ընտանիքից է սերում:

Դեռ չեմ հասցրել Թրամփի հաղթանակի առթիվ շնորհավորել գերմանացի բարեկամներիսՙ Սոնյա եւ Մարկուս Բեհրենց երիտասարդ ամուսիններին, որ դեռ ապրիլից նրա ջերմ պաշտպանն էին, ու մեր զրույցներում իմ զարմանքը փորձում էին փարատելՙ ասելով, թե մամուլըՙ հատկապես «Վաշինգթոն փոստն» ու «Նյու Յորք թայմսը» Քլինթոնի ընտրարշավին լծվածՙ շատերի կարծիքն ուղղակի թաքցնում ենՙ տպավորություն ստեղծելով, թե միակ ըմբռնելի նախագահն ամերիկացիների համար Հիլարի Քլինթոնն է: Եթե Թրամփը հաղթի, աշխարհում պատերազմները չեն ավելանա, մանավանդ եթե Պուտինի հետ առճակատման փոխարեն խոսելու հարթակ գտնեն, պնդում էին գերմանացի բարեկամներս, որ եզակի անկեղծ էին մեր զրույցներում: Նույնը ոչ հեռուստատեսությամբ եմ լսել, ոչ էլ իմ հարցախույզի ընթացքում հանդիպել: Համալսարանական կրթություն ունեցողները չեն հաշտվում, որ վերբալ պատերազմ հիշեցնող ընտրարշավից հետո ամերիկացին վատի եւ վատագույնի ընտրությունը կեզրափակի Թրամփի հաղթանակով: Չորեքշաբթի օրը փողոցում ինձ հանդիպած պատահական տարեց զրուցակիցներ խոստովանեցին, թե շատ էլ անակնկալ չեն ապրել, երբ Թրամփի անունն են լսել: «Ոգեւորվա՞ծ են, որ գերմանական ծագում ունի» հարցիս կարծես շատ էլ չեն ուզում արձագանքելՙ ի՛նչ գերմանացի, պապն ու տատն, այո՛, բայց ինքը Գերմանիայի տեղը գիտի՞: Իսկ իմ զրուցակից 35- ամյա վաճառողուհին ազդված է հատկապես այն հանգամանքից, որ Թրամփը պատ է ուզում կառուցել: «Մենք քանդեցինք պատը, փաստորեն պատմությունից չենք ուզում սովորել», վրդովված ավելացնում է:

Վիճակագրական ծառայությունների մատուցած թվերը, որտեղ համենայնդեպս ներկայացվում էր, թե Քլինթոնն է առաջատար, ոչ այն է ճիշտ չէին, այլ, ինչպես ներկայացրեց գերմանական հեռուստատեսային առաջին ալիքի մեկնաբանը նոյեմբերի 9-ին, Թրամփին ընտրողների մի մասն ուղղակի անկեղծ չի հայտնելՙ ում է քվե տալու: Նրան ոչ միայն ձայն է տվել սպիտակամորթ ամերիկացին, հիմնականումՙ տղամարդիկ, առավելաբարՙ կրթություն չունեցողները, այլեւՙ ավանդաբար դեմոկրատներին ընտրող ու նրանցից հիասթափված մի մեծ ընտրազանգված, ինչպես Փիթցբուրգի մոտակայքում գտնվող մի արվարձանից իր ռեպորտաժում է ներկայացնում գերմանացի լրագրողներից մեկը: Կանայք Թրամփի անունով շապիկներ են վաճառում, Քլինթոնի պատկերովՙ զուգարանի թուղթ:

Ամերիկացին փոփոխություն էր ուզում, ուստի ընտրեց անփորձ մածունը: Նոյեմբերի 10-ի հարցումն էլ վկայում է, որ ամերիկացիների 70 տոկոսը Թրամփից փոփոխություն է սպասում: Նույնըՙ ողջ աշխարհում, թեպետ առաջին արձագանքը Գերմանիայում «շոկ» ձեւակերպումն էր: Հետո բազմավանկ բառերով ձեւակերպվեցին քաղաքական ակնկալիքներըՙ հուսանք նախընտրական ելույթն ու հայտարարությունը շուտափույթ ի գործ չի կոչի, միանձնյա որոշումներ չի կայացնի, բանիմաց խորհրդականներ կհրավիրի:

Կանցլեր Մերկելը շնորհավորեց Թրամփինՙ իր ելույթում շեշտելով Արեւմուտքի համար անձեռնմխելի արժեքինՙ մարդու իրավունքների պահպանմանը հավատարմությունը, արտգործնախարար Շթայնմայերը նույնիսկ հաջորդ օրերին ոչ միայն ձեռնպահ մնաց շնորհավորելուց, այլեւ չթաքցրեցՙ արտաքին քաղաքական հարցերը դժվար հուն են մտնելու, եւ շեշտադրեցՙ ՆԱՏՕ-ն Արեւմուտքի հիմնարար արժեքների վրա է խարսխված, սա Թրամփը չպիտի մոռանա: ԵՄ պատասխանատու պաշտոնյաները, չթաքցնելով իրենց համար Թրամփի ընտրվելու մեծ անակնկալը, մտահոգ են հատկապեսՙ Փարիզում կնքված կլիմայի հարցերի վերաբերյալ համաձայնագրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից, թե ԱՄՆ դուրս է գալու այդ ձեւական նախագծից, վերանայելու է Իրանի հետ ատոմային համաձայնագիրը, եւ ամենակարեւորըՙ ի՞նչ կլինի, եթե իրենց պատժամիջոցների որոգայթից դուրս Պուտինի հետ ուս-ուսի Թրամփը նոր ուղիներ գտնի, խոստման համաձայն ճանաչի Ղրիմը, երբ… դրա տեղը ամենայն հավանականությամբ չգիտի: Գիտի, թե չգիտի, Ուկրաինայում վախ ունեն, որ ԱՄՆ սատարումն էլ չեն ունենա: Իսկ Ռուսաստանում արդեն բավական ոգեւորված նույնիսկ քարտեզ են վերաձեւում կամ ավելի ճիշտՙ Ալյասկայի մասին երազն ոմանց համար իրականությանն այնքան մոտ է թվում:

Թրամփի հաղթանակով պայմանավորվածՙ ամբոխահաճո, աջ ազգայնական քաղաքական գործիչների աճը եթե երկյուղ չէ, ապա լուրջ մտահոգության առիթ է տալիս եվրոկառույցների ղեկավարներին, երբ աջակողմյան ղեկ ունեցող Լեհաստանի, Հունգարիայի շարքին չեն մոռանում, որ Դանիայում աջերը երկրորդ մեծ ուժն են, իսկ եթե հաջորդ տարի կայանալիք ընտրություններում հաղթելու հավանականություն ստանա Մարի Լը Պենը…նա առաջինն է շնորհավորել Թրամփին: Գերմանիայում էլ աջերը հույս ունեն, որ Բունդեսթագում իրենք պատկառելի ներկայություն կունենան: Սրան ավելացրած նաեւ Բրեքսիթը, որ ԵՄ -ին հուշում է, թե բաժանարար գծերը կարող են ավելանալ, եթե համաեվրոպական խնդիրները լուծում չգտնեն: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռյոթգենն առաջարկում է ջանադիր զբաղվել Եվրոպայում լրջագույն խնդիրներից մեկովՙ երիտասարդ գործազուրկների ճակատագրով, ուրիշներ պնդում են, որ Եվրոպայում պիտի շեշտել, ներկայացնել տնտեսական հաջողությունները, որ հոռետեսներին հույս տա: Մեծ Բրիտանիայում անծանոթ են Թրամփ քաղաքական գործչին, Դաունինգսթրիթում տարակուսում ենՙ անգլո- ամերիկյան ավանդական բարեկամությունը կպահպանվի՞:

Թել Ավիվում աշխատող գերմանացի հեռուսալրագրողի ներկայացմամբ, Թրամփին անհատապես շատ են սիրում Իսրայելում, մանավանդ շատերը շեշտադրում են, թե նրա դուստրերից մեկը հրեայի հետ ամուսնանալով` Թրամփին հրեա թոռնիկ է պարգեւել, ինչը անխախտ բարեկամություն է ենթադրում: Այստեղ չեն խոսում Իրանի հետ ատոմային համաձայնագրի մասին Թրամփի հայտարարությունից, քանի որ շրջանառում են մեկ ուրիշըՙ այն, որ Թրամփը մի անգամ է հայտարարել, թե ճանաչելու է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ֆիլիպիններում էլ, ըստ տեղում աշխատող գերմանացի մեր գործընկերների, անհանգիստ ենՙ ԱՄՆ սատարումը ստանալո՞ւ են, թե՞ Չինաստանն իրենց իշխելու է, մանավանդ որ Թրամփը ընտրարշավային ամբիոնից տնտեսական, շուկայական պատերազմ է հայտարարել Չինաստանինՙ նրա արտադրանքի հանդեպ վիրավորական արտահայտություններ սփռելով: Չինաստանում արտաքուստ հանգիստ են, համենայնդեպս այդպես խոսեցին հարցման մասնակիցները, հորդորեցին սպասելՙ համոզված հույս հայտնելով, որ նախագահ դարձած Թրամփը կվերանայի իր «ծանր» վիրավորանք- հայտարարությունները: Կահիրեում էլ հստակ չեն պատկերացնումՙ Թրամփի ասած «Իսլամական պետության» դեմ պայքարն իրենից ի՛նչ է ներկայացնում:

Մյունհաուզեն, ժամանակակից Փինոքիո, Թրամփին այսպես որակեց գերմանացի քաղաքագետներից մեկըՙ նկատել տալով նրաՙ փաստերի փոխարեն զգացմունքներին գերապատվություն տալու սովորույթը: Գերմանական մեդիան առավել հաճախ կրկնում էՙ մեծ անծանոթ, պոկեր խաղացող, «պոլիտ նոուբադի», «բլեք բոքս» որակումները: Դրանք արդարացված են այնքանով, որ 2017 թվականի հունվարի 20- ին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնող Թրամփը դեռ պիտի վերծանվիՙ աշխարհը սպասում է:

Գերմանացի քաղաքագետները պնդում են, թե արտաքին քաղաքականությունն առաջնահերթ չէ Թրամփի համար, նա ընտրողների վստահությունը պիտի շահի առաջին հերթին ներքաղաքական հարթակումՙ իբրեւ գերակայությունՙ աշխատատեղեր ստեղծելով: Իսկ մյուսՙ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների, Մեքսիկայի հետ 1954 մղոն սահմանի կեսը վերգետնյա ու ստորգետնյա պատ կառուցելու, ի դեպՙ մեքսիկացիների հաշվին, բարձրացնելով վիզայի համար սահմանված տուրքերը, բոլոր ամերիկացիներին զենք կրելու իրավունք ընձեռելու խոստումները: Հարց էՙ փոփոխություն կկատարի՞ Օբամայի առողջապահական ապահովագրական համակարգում, հարկային բեռը կթեթեւացնի՞, եւ ամենակարեւորըՙ կմիավորի՞ նախընտրական արշավի ժամանակ էլ ավելի պառակտված ամերիկացիներինՙ սեւամորթ, սպիտակամորթ, դեղնամորթներին, իսպանախոսներին, հարուստ- աղքատներին, դեմոկրատ- հանրապետականներին: Օբաման չորեքշաբթի օրվա ելույթում ուղղորդեցՙ մենք առաջին հերթին ոչ թե դեմոկրատ կամ հանրապետական ենք, այլՙ ամերիկացի: Ծրագրերն իրականացնելու առումով Թրամփը հզոր հենարան ունիՙ հանրապետականների գերակայությունը խորհրդարանի երկու պալատներում, եւ խելամիտ, բանիմաց խորհրդականների նշանակումը: Մյունխենի անվտանգության կոնֆերանս կազմակերպության նախագահ Իշինգերը նույնիսկ ճանաչում է նրանցից մեկին, որ իրեն հույս է ներշնչում: «Միայն խոսք ենք լսել, ոչ թե քաղաքական ծրագիր», ասում է Իշինգերը, նկատել տալովՙ միգուցե լավ լինիՙ ռուս- ամերիկյան առճակատման փոխարեն Սիրիայի, Ուկրաինայի հարցում առաջընթաց գրանցվի:« Ի՞նչ անել» հարցին Իշինգերը հստակեցնում էՙ ԵՄ պիտի մի քանի կետով ձեւակերպի իր համար առաջնահերթությունները, շուտափույթ առաքի ԱՄՆ-ում մեր դեսպանին, որ նա տրամադրի նախագահի թիմին: Ժամանակ չպետք է կորցնենք:

Իսկ մենք նման փաթեթ հանձնե՞լ ենք ԱՄՆ-ում ՀՀ մեր դեսպանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ԿԱՄ «ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ» ԽՈՍՔԵՐԸ ԼՈԿ ԼՈԶՈՒՆԳ ՉԵՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ԿԱՄ «ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ» ԽՈՍՔԵՐԸ ԼՈԿ ԼՈԶՈՒՆԳ ՉԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Արցախյան հերոսամարտում զոհված Մեխակ Մեխակյանի կյանքի մասին քիչ բան գիտեմ (սա, անկասկած, իմ բացթողումն է), բայց միայն իմանալով նրա երեխաների...

ԿարդալDetails

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական