Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ… ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

04/11/2016
- 04 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բեռլինի դատարանը տուգանեց ֆեյսբուքյան երկու օգտատիրոջ

Բեռլինի Թիեգարթեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դրամական տուգանք է սահմանել ԳԴՀ երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրավորական, ատելություն հրահրող գրառումներ էին արել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներ Ջեմ Էոզդեմիրի եւ Սեւիմ Դագդելենի հասցեին: «Ազգ»-ի ընթերցողները տեղյակ են, որ Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւիՙ վերոնշյալ ջերմ պաշտպանների հասցեին մինչ հունիսի 2- ը ու դրանից հետո սպառնալից, ատելավառ, վիրավորական ու հայհոյալից բառամթերքով բանավոր կոչեր էին արվում, նամակներ էին ուղարկվում նրանց էլեկտրոնային փոստին, նույնատիպ վերաբերմունք արձանագրելով նաեւ սոցիալական ցանցում: Բանաձեւի ընդունումից հետո Բունդեսթագի թուրք պատգամավորների հանդեպ ատելության կրակը Գերմանիայում էլ ավելի բորբոքեց Թուրքիայի իշխանական վերնախավը, հատկապես նախագահ Էրդողաննՙ իր հրահրող արտահայտություններով:

Ըստ «Բեռլիներ ցայթունգի», Բունդեսթագի Ձախ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Սեւիմ Դագդելենի հասցեին հայհոյանքի համար ֆեյսբուքի թուրք օգտատերը 600 եվրո տուգանք պիտի վճարի ( անվանել է Hure, թարգմանաբարՙ պոռնիկ, անառակ կին):

Դատարանը վճռել է 700 եվրո տուգանք սահմանել երկրորդ քաղաքացու համար, որը Կանաչների նախագահ Ջեմ Էոզդեմիրին է վիրավորանք հասցրել (անվանել է Hurensohn, թարգմ.ՙ պոռնիկի, անառակի որդի):

Բեռլինի առաջին ատյանի դատարանի վճռի վերաբերյալ մեր հիշատակած թերթում կարծիք է հայտնել Բունդեսթագի պատգամավոր Դագդելենը:

«Լավ է, որ համացանցը օրենքից դուրս դաշտ չէ», ողջունելով վճիռը նկատել է տվել նաՙ ասելովՙ « հույս ունեմ, թե այն վախեցնող ազդեցություն կունենա»: Էոզդեմիրը դրական է գնահատել, որ նման պահվածքըՙ վիրավորանքն ու սպառնալիքը հետեւանք է ունենում, բայց Կանաչների նախագահը միաժամանակ քննադատություն է հնչեցրել դատախազությանՙ որոշ դեպքերում չափազանց զգուշավոր կեցվածքի հանդեպ:

Հունիսի 2- ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւիՙ համարյա միաձայն ընդունումից հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի օրենսդիր մարմնի թուրք պատգամավորների հասցեին հրապարակավ հայտարարեցՙ նրանք ահաբեկիչների երկար ձեռքն են, կասկածի տակ դրեց նրանց թուրք ծագումըՙ խորհուրդ տալով արյան փորձաքննություն անել: Էոզդեմիրի գրասենյակի ղեկավարը խոստովանել էրՙ այսքան մեծաթիվ մահվան սպառնալիքներ դեռ չէինք տեսել: Հունիսից Կանաչների նախագահի անվտանգությունը հսկելու համար թիկնազոր էր հատկացվել:

Թուրք- գերմանական հարաբերությունների լարվածությունը չի թուլանում: Երկու երկրների դեսպաններն արդեն վերադարձել են իրենց աշխատավայր, բայց քաղաքական օրակարգի պաստառին օրավուր սուր ընդգծվող արժեքային համակարգի տարբերություններն անկարող են շտկել երկու երկրներիՙ նույնիսկ ջանադիր դիվանագիտական հաստատություններ: Փախստականների հարցը, Հայոց ցեղասպանության բանաձեւը, Ինջիռլիք մուտքը, ԵՄ հետ համաձայնագիրը… Թուրքիայի շուրջ օղակը սեղմվում է, մանավանդ, երբ ընտրությունների շեմին գերմանացիներն իրենց կանցլերից պահանջում ենՙ ծունկի չգալ Թուրքիայի առաջ: Էրդողանը երեկՙ նոյեմբերի 3- ին նորից է դիմել Գերմանիային, երբ Մերկելի քննադատությունն է լսել: Գերմանիա, գիտակցո՞ւմ ես, որ ահաբեկչությունը բումերանգի նման քո դուռն է գալու, ասել է Էրդողանը: Սա զգուշացո՞ւմ է, թե՞ սպառնալիք: Մեր կարծիքովՙ վերջինը, որից հարց է բխումՙ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ո՞ր դատարանն է դատելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂՈԶՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՔԻՒՐՏԵՐՆ ՈՒ ՔԻՒՐՏԻՍՏԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՔԻՒՐՏԵՐՆ ՈՒ ՔԻՒՐՏԻՍՏԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական