Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՂԸ, ՈՐԸ ՄԵՐԸ ՉԷ

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը եւ նույն ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանն անցնող շաբաթ լրագրողների հետ խոսել են ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորներից, ինչպես նաեւ նիստերից ու քվեարկություններից ամենաշատը բացակայող պատգամավորներից: Գագիկ Ծառուկյանը այս երկու ցուցակում էլ առաջատար է. ԲՀԿ-ի երբեմնիՙ խոսքից անմիջապես գործի անցնող նախագահը հանրապետական Աշոտ Աղաբաբյանի հետ գլխավորում է ամենաշատ բացակայողների ցուցակը եւ միայնակ, ավելինՙ ճնչող առավելությամբ գլխավորում է ամենահարուստ պատգամավորների ցուցակը: Թե որքանո՞վ կապ ունի հարստությունը, ավելի ճիշտ դրա պահպանումը օրենսդրական աշխատանքից բացակայելու հետ, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ ամենաշատը խորհրդարանի պատգամավորներից նիստերից եւ քվեարկություններից բացակայում են հենց ամենահարուստները:

Ուշագրավ է, որ որքան էլ ՀՀԿ-ն իշխանություն լինի, իսկ ԲՀԿ-նՙ ընդդիմություն, համենայնդեպսՙ համաձայն ԲՀԿ խմբակցության «Ես ընդդիմություն եմ» հայտարարության, բայցեւայնպես խորհրդարանի ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն ունի, հասկանալի էՙ մեծ մասամբ Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած 16,6 միլիարդ դրամի կամ 34 միլիոն դոլարի արդյունքում, ոչ իրական ընդդիմադիրների ունեցվածքի հաշվով:

Մեկ այլ ուշագրավ փաստ էլ. «ամենահարուստ խմբակցություններ» շարքում երկրորդ տեղում է իշխող ՀՀԿ-ն, ինչը հասկանալի է, իսկ այ երրորդ տեղում են հայտնվել, ուշադրությունՙ անկախ պատգամավորները: Այսինքն ԱԺ-ի բոլոր անկախ պատգամավորները միասին ավելի հարուստ են ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցություններից: Գուցե այս բոլորիցՙ միասին վերցրած, գուցե…

Ստացվում է, որ մեր երկրում ընդդիմությունն ավելի հարուստ է, քան իշխանությունը, համենայնդեպսՙ խորհրդարանում: Սա այն պարագայում, երբ ընդդիմությունը ժողովրդին հրապարակ հանելու եւ իր հետեւից տանելու համար օգտագործում է 25-ամյա միՙ ռոբինհուդյան լոզունգՙ «Վերջ տանք իշխանությունների կողմից հասարակ ժողովրդի կողոպտմանը»: Անշուշտ, հարստանալն ամենեւին չի նշանակում, որ այդ երջանիկը ժողովրդին կողոպտել է, բայց փաստն այն է, որ մեր երկրում հնարավոր չէ աշխատել, աշխատավարձ ստանալ եւ միայն դրա շնորհիվ հարստանալ բառիսՙ «քեշ» իմաստով: Ուրեմն, կա՛մ ընդդիմությունը խաբում է ժողովրդին, կա՛մ ընդդիմությունն իրականում ընդդիմություն չէ, ավելի ճիշտ ընդդիմությունը միայն Թեւան Պողոսյանենց տանն է լինում, այն էլ միայն այն ժամանակ, երբ նրանց տանն են լինում Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, կամ էլ ընդդիմությունը բաղկացած է իրարամերժ տարրերիցՙ հարուստներից, որոնք իշխանության հետ ամուր կապեր ունեն, եւ գաղափարակիր ազնիվներից, որոնք իշխանության հետ ամուր կապեր չունեն, փոխարենն ունեն տարաձայնություններ, բայց պահում են իրենց կուսակից ընկեր հարուստներին, ովքեր, ինչպես բոլոր հարուստները, իշխանության հետ կապեր ունեն: Վերջիններիս ազնիվ-գաղափարակիրները պահում են, քանի որ առանց նրանց իրենք շատ-շատ թերթում հոդված գրենՙ ազգային գաղափարների մասին, ոչ թե հնարավորություն ստանան պատգամավոր դառնալու, ինչպես բոլոր անփող եւ անփող ընկեր ունեցող գաղափարակիրները: «Ընդդիմադիր» հարուստներին էլ այս իրավիճակում մնալը բավականին ձեռնտու է, նախ ընդդիմադիր դաշտում նրանք վայելում են հասարակ ժողովրդի սերն ու հարգանքը: Թե որտե՞ղ, այդ ժողովրդի կողքի՞ն, թե՞ սեփական տանըՙ խաշի սեզոնը բացելով, էական չէ: Հաջորդը, նրանք վերահսկում են իրենց ներկայացրած ընդդիմադիր ուժին, որպեսզի վերջինս իրեն հակասահմանադրական բաներ թույլ չտա, մյուս կողմից էլ, ինչ-որ բաներ է կորզում իշխանությունիցՙ ընդդիմությանն ու ամենակարեւորըՙ ժողովրդին Սահմանադրության շրջանակներում պահելու դիմաց:

Եւ առաջանում է համազգային հաճելի քաղաքականությունը, որից բոլորը մի այլ կարգի հաճույք են ստանում: Մանդատը կա, փողը կա, իշխանությունը կա, ընդդիմության պարագայում իշխանության հետ կապերը կան, եւ ամենակարեւորըՙ ժողովորդը կա, իսկ ժողովուրդն այս պատմության մեջ ամենակարեւորն է, քանի որ եթե չլինիՙ ոչ մեկը երթուղային չի նստի, սուպերմարկետից առեւտուր չի անի, խաղող չի մթերի, մեքենան բենզին չի լցնի… Ինչի հետեւանքով հարուստները կսկսեն աղքատալՙ կորցնելով, եթե իշխանություն են, իշխանությունը, եթե ընդդիմություն ենՙ իշխանության հետ կապերը, սրա արդյունքում էլ ընդդիմությունը կմահանա իշխանության մահվան հաջորդ օրը: Արդյունքում ոչինչ չենք ունենա: Ստացվում է, որ քանի հարուստները կան, մենք առնվազն իշխանություն եւ ընդդիմություն ունենք, իսկ քանի այս երկուսն ունենք, ուրեմն պետություն ունենք:

Բայց ես կարծես սա չէի ուզում ասել, այլ ուզում էի ցույց տալ, որ հարուստների համար որքան լավ կլինի, որ նրանք հարկեր մուծեն, որպեսզի մեր բյուջեն լցվի, որ մեզանից ով աշխատավարձ չի ստանումՙ ստանա, ով ստանում էՙ բարձր աշխատավարձ ստանա, թոշակառուներըՙ բարձր թոշակ ստանան, այս երկրում ոչ թե քաղաքականությունն, այլ ապրելը հաճելի լինիՙ ոչ թե բոլորի համար, այլ բոլորիս համար: Եւ այս ամենը հարուստների համար շահեկան լինի, քանի որ որեւէ մեկը նրանց փողը չի հաշվի, որովհետեւ բոլորն իրենց հաշվելու բանը կունենան, բոլորիս համար նորմալ կլինի, որ մարդիկ հարստանում են, ոչ թե բոլոր հարուստները մի տեսակ աննորմալ տպավորություն կառաջացնեն, եւ ամենակարեւորըՙ բոլորիս երկիրը ուժեղ եւ հարուստ կլինի: Իսկ որքան հարուստ է երկիրըՙ բյուջեի կտրվածքով եւ այն բաշխող պաշտոնյաների օրինավորությամբ, այնքան հարստանալու հնարավորություններ ունի նրա քաղաքացին եւ այնքան պաշտպանված է քաղաքացու հարստությունը:

Ես սա էի ուզում ասել, բայց ուրիշ բան ստացվեց. հավանաբար 16,6 միլարդ դրամը կամ 34 միլիոն դոլարն այնքան շատ է տարբերվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների ամսական աշխատավարձիցՙ միասին վերցված, որ նորմալ էլ է, որ այլ բան ստացվեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԻՐԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՉ ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ԱՅԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀՆ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական