Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԼԻՄԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻՋԱԶԳԱԳԻՐԸ ԿԳՈՐԾԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՑ

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Աշխարհի կլիմայի ջերմացումը կասեցնելու վերաբերյալ 2015-ի դեկտեմբերին Փարիզում կնքված միջազգային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա նոյեմբերին: Ինչպես նշում է Le Monde օրաթերթը, դա վավերացման բավական կարճ ժամկետ է նման կարեւոր միջազգագրի համար: Հոկտեմբերի 2-ինՙ Մահաթմա Գանդիի ծննդյան օրը, փաստաթուղթը վավերացվեց Հնդկաստանում, իսկ վերջին քայլը Եվրոխորհրդարանի վավերացումն էր հոկտեմբերի 4-ին: Չինաստանը եւ ԱՄՆ-ը փաստաթուղթը վավերացրել էին սեպտեմբերի սկզբներին: Մոլորակի մթնոլորտի աղտոտման գծով այդ երկու առաջատար երկրների օրինակին հետեւել էին Բրազիլիան եւ Արգենտինան:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախապայմանը բանակցությունների մասնակից 195 պետություններից առնվազն 55-ի վավերացումն էր. մինչեւ օրս փաստաթղթին միացել է արդեն 62 պետություն: Նաեւ պահանջվում է մոլորակի մթնոլորտում վնասակար արտանետումների առնվազն 55 տոկոս կրճատում: Հնդկաստանի վավերացումից հետո ապահովվում է արտանետումների 52 տոկոս կրճատում, իսկ ԵՄ անդամ միայն 6 երկրների (Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Հունգարիա, Մալթա, Սլովակիա) վավերացումը արդեն թույլ կտա հատել 55 տոկոսի սահմանագիծը:

Միջազգագրով նախատեսվում է նաեւ փորձագետների հանձնախումբ ստեղծել պետությունների հաղորդած տեղեկությունների ստուգման նպատակով: Այդուհանդերձ, սեփական պարտավորությունները չկատարող պետությունների նկատմամբ հարկադրանքի միջոցներ չեն նախատեսվում: Այսպիսով, փարիզյան համաձայնագրի կատարումը դյուրին է Կիոտոյի արձանագրության համեմատութամբ, որը հիմնված էր զարգացած երկրների արտանետումների հաշվարկված ապահովման վրա եւ ի վերջո կիրարկվեց 2005-ինՙ ընդունումից 8 տարի անց:

Այս բոլոր դրական զարգացումները մատնանշելով հանդերձ, Le Monde-ը աշխարհի պետություններին հորդորում է չմոռանալ մեկ ուրիշ իրողություն: Դա ջերմոցային էֆեկտի կասեցման հարցում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների անբավարարությունն է: Երկրի վրա ջերմաստիճանների բարձրացումն արագանում է, եւ արդեն 2050 թվականին տարբերությունը կարող է 2 աստիճանի հասնել նախաինդուստրիալ ժամանակաշրջանի համեմատությամբ: «Հարկավոր է կրկնապատկել եւ նույնիսկ եռապատկել ջանքերը մթնոլորտում վնասակար գազերի արտանետումները սահմանափակելու նպատակով», նախազգուշացնում են աշխարհի նշանավոր կլիմայագետները, այդ թվում Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի նախկին նախագահ Ռոբերտ Վաթսոնը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԵ՞Մ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ «ԿՈՇՏ ԲՅՈՒՋԵ» 2017-Ի ԾԱԽՍԵՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ «ԿՈՇՏ ԲՅՈՒՋԵ» 2017-Ի ԾԱԽՍԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական