Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ղազախստանը, որը փորձում է կողմ քաշվել համաշխարհային տեղեկատվական պատերազմներից, ներքաշված է գլոբալ առճակատման մեջ:

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ղազախստանն իբրեւ Կենտրոնական Ասիայի առանցքային հանրապետություն ընտրված է որպես նոր հարթակ տեղեկատվական պատերազմի հերթական ռաունդի համար: Եվ եթե առաջ պաշտոնական Աստանան կողմ էր քաշվում դրանում մասնակցությունից, ապա այսօր կանգնած է ընտրության առջեւ, թե ինչպե՞ս կպահեն իրենց իշխանություններն այսուհետեւ:

Այստեղ արժե հասկանալ, որ աշխարհում այսօր հայտնվել է երկու Ղազախստանՙ մեկը իրական, որը շարունակում է խաղաղ ապրել եւ աշխատել: Երկրորդըՙ վիրտուալ, որը ներկայացնում է ծռմռված եւ հաճախ գրոտեսկային պատկեր: Առաջինի հետ ես էլ եմ ծանոթ, քանի որ գործերով լինում եմ Աստանայում, իսկ երկրորդի հետ զարմանքով սկսեցի ծանոթանալ վերջերս: Ինչո՞ւ զարմանքով: Այն պատճառով, որ առաջին անգամ տեսա, թե ինչպես են տեղի ունենում անկախ պետության տեղեկատվական ռմբակոծումները: Թե ինչպես աշխարհի տարածքից «կրակահերթերով» մշակում են ինտերնետային բոտերը եւ տրոլի բլոգերները, որոնք ինտերնետ տարածքը կեղտոտում են տարբեր տեսակի զեղծումներով եւ կեղծիքներով:

Այսօր, նույնիսկ չլինելով Ղազախստանի գծով մասնագետ, կարելի է տեսնել, թե ինչպես է աճել բացասական տեղեկատվության թրաֆիքը այդ երկրի մասին: Բնական է, որ հարց է առաջանում, ընդհանրապես ի՞նչ է կատարվում: Ինչպես պարզվեց, հարցերի հարց դարձավ հողի հարցը: Հենց այդ թեման է գերակշռում սոցիալական ցանցներում, հանրապետության պետական եւ ոչ պետական ԶԼՄ-ներում: Խոսքը Ղազախստանի Հանրապետության Հողային օրենսգրքի մեջ ընդունված ուղղումների մասին է, որոնք կարծես օտարերկրացիներին թույլ են տալիս ղազախստանյան հողը ձեռք բերել իբրեւ մասնավոր սեփականություն: Բնական է, որ դա առաջացրել է հասարակության դժգոհությունը: Սակայն իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հողը չէ գլխավորը: Առավել եւս, որ սոցիալական դժգոհության համար առիթը, մեղմ ասած, հայտնվեց դատարկ տեղում:

Եթե նայենք ավելի խորը, ապա աղմուկը բարձրացավ հողային օրենսգրքի լրացումների եւ փոփոխությունների շուրջ, որոնք ծրագրված էին գործի դնել 2016թ. հուլիսի 1-ից: Դրանք, մասնավորապես, ենթադրում են հողակտորների ձեռքբերում որպես մասնավոր սեփականությունՙ աճուրդների միջոցով: Սակայն այդ նորմը վերաբերում է լոկ ղազախստանցիներին: Այդ փաստի մասին անդորրը խախտողները խորամանկորեն լռում են: Այսինքնՙ հողի որեւէ վաճառքի մասին խոսակցություն չի էլ եղել: Օտարերկրյա ներդնողները Ղազախստանում իրավունք ունեն վարձակալել հողը եւ միայն այդքանը: Օրենսդրության լրամշակման համաձայն, որը արվել է 2014թ., այդ ժամկետը երկարաձգվել է 10-ից 25 տարի: Բայց կարեւոր է ուշադրություն դարձնել մի էական մանրուքի: Այդ օրենսդրական նորմը առնվազն մեկ եւ կես տարեկան է ու ավելի վաղ այն երբեք դժգոհություն չի առաջացրել: Երկրորդ, վարձակալման ժամկետի ավելացումը համապատասխանում է Ղազախստանի Հանրապետության ռազմավարական խնդիրներին գյուղատնտեսության մեջ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: Չէ՞ որ սա շատ մեծ կապիտալներ պահանջող ոլորտ է, եւ եթե պետք է ստացվի արդյունք, տասը տարին ուղղակի բավարար չէ:

Բայց ինչո՞ւ հենց այսօր է շեշտակի մեծանում բացասական հռետորաբանությունը: Ինչո՞ւ է «վարձակալություն» բառը հետեւողականորեն փոխարինվում «վաճառք» բառով: Ինչո՞ւ է ինչ-որ մեկը հետեւողականորեն ցանկանում համոզել ժողովրդին, որ օտարերկրյա վարձակալողը անպայմանորեն «օկուպացնելու է» իրեն հատկացված հողակտորը: Ամեն ինչ շատ պարզ է դառնում, որովհետեւ չլիներ հողի թեման, անպայմանորեն կառաջանար ուրիշը: Չէ՞ որ անդրկուլիսյան քաղտեխնոլոգները, որոնք թողարկում են Ղազախստանում ապակայունացման սցենարը, գործում են մի սկզբունքովՙ ինչքան ահավոր է սուտը, այնքան հեշտ են մարդիկ դրան հավատում: Այդ նույն շարքից են բացահայտ ֆեյքերը, որոնք վարկաբեկում են Ղազախստանի իրավապահ մարմինների հեղինակությունը:

2016թ. մայիսի 1-ին, իսկ դա Միասնության տոնն է, սոցիալական ցանցները եւ բջջային հավելվածները պայթեցրեցին արյունաքամ եղած մարդու լուսանկարը, որը կարծես թե տուժել էր Կըզըլօրդա քաղաքում ոստիկանի ձեռքից: Սակայն պարզվեց, որ այդ լուսանկարը վերցված է «AJANSHABERLER» կայքից եւ վերաբերում է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 2015թ., ըստ երեւույթին, Չինաստանում: Սակյան դա բազմաթիվ փաստերից մեկն է, որը վկայում է, որ ինչ-որ ուժեր Ղազախստանին տեղեկատվական պատերազմ են հայտարարել:

Ինչպես հողային հակամարտությունը բառացիորեն քամված էր մատից, այնպես էլ այլ արդիական թեմաներ գիտակցաբար կեղծվում ենՙ մարդկանց գիտակցության մեջ դնելով ապակայունացնող հրահանգներ: Հաճախ դրան նպաստում է ձգձգվող հումքային ճգնաժամը, նավթի եւ մետաղների գների անկումը: Չէ՞ որ Ղազախստանը, որը, ճիշտ է, իրականացնում է մեծ ինդուստրիալիզացիա, սակայն մնում է առայժմ գլխավորապես հումքային երկիր:

Իշխանությունների ինստիտուցիոնալ նախաձեռնությունները, որոնք Ղազախստանում կոչվում են «Ազգի պլան-100 քայլ», հենց ուղղված են վերացնելու ածխաջրածնային կախվածությունը: Տնտեսության մեջ դա դրսեւորվում է համաշխարհային շուկայում ազատ տիրույթներ փնտրելու մեջ, որտեղ Ղազախստանը կարող էր դառնալ իսկապես մրցունակ: Այդպիսի տիրույթներից մեկը հենց գյուղատնտեսությունն է: Հենց այս ոլորտում գործարկվում է 22 խոշորագույն ծրագիր 1 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Բայց սա էլ միայն սկիզբն է: Ղազախստանի նախագահի վերջին արտասահմանյան այցերը ցույց են տվել, որ այդ ոլորտը առաջացնում է Իրանի եւ Թուրքիայի, էլի մի քանի երկրների մեծ հետաքրքրությունը: Ամբողջությամբ վերցրած, այս ամենը երկրին պետք է որ տա նոր ներդրումներ եւ առաջադեմ տեխնոլոգիաներ: Թույլ կտա զարգացնելու հանրապետության գյուղատնտեսական ներուժը: Ղազախստանում փաստարկում են, թե այդպես է ժամանակին վարվել նաեւ Թուրքիան: Անվճար օտարերկրյա բիզնեսին վարձակալության տալով միջերկրածովյան ափամերձ տարարծքները, եւ արդյունքում կառուցել հզոր զբոսաշրջային ինդուստրիա: Այսինքն, օգուտներն ակնհայտ են, բայց ի՞նչ է կատարվում արդյունքում: Տեսնում ենք, որ հանկարծ, ամենաանհարմար պահին սկսում են հանրային քննարկումներ հողային հարցով, որն անսպասելիորեն ստանում է հզոր պոռթկում: Չնայած խոշոր հաշվով երկրում իրավիճակը մնում է կայուն, սակայն սոցիալական ցանցերում եռում են բոլորովին էլ ոչ կատակային կրքերը, որոնց նպատակներից մեկը իշխանության բացասական իմիջի կերտումն է: Թե սա ինչ է իր մեջ պարունակում, հասկանալի է ցանկացած մեկին: Առնվազն, ներդրողները, որոնցից շատերը ծրագրում են մտնել Ղազախստան, կվերանայեն իրենց քաղաքականությունն այդ երկրի հանդեպ:

Որոշ ոչ կառավարական կազմակերպություններ Ղազախստանի բարեկեցության նկատմամբ իրենց մտացածին հոգատարության մեջ վարում են ուղղակի քայքայիչ գործունեություն: Պայքարը ներդրողների հետ, նրանց ունեցվածքի ազգայնացման կոչերը, կրթական բարեփոխումների քննադատությունները, գործի են դրվում ցանկացած փաստարկներ: Եվ եթե դրանք չկան, ապա հորինվում են: Հայտնի է, որ նման դեպքերում փնտրվում է որեւէ սակրալ կերպար, որը կարող է ապահովել սոցիալական պայթյուն: Ոստիկանների կողմից ծեծված հնարված կերպարը միայն մեկ փորձ է «վառելու» հասարակությանը, փորփրելու հանրային կարծիքը: Այնպես որ, իմ կարծիքով շատ շուտով արժե սպասել ինչ-որ սադրանքներ:

Իհարկե, շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ո՞ւմ է պետք քայքայել կայունությունը մի երկրում, որն աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղն իր տարածքով եւ գտնվում է աշխարհի երկու հզոր դերակատարներիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ: Այս հարցը բաց եմ թողնում, որովհետեւ կոնսպիրոլոգիական տեսությունների կողմնակից չեմ: Բայց դրա փոխարեն հեշտությամբ կարելի է ասել, թե ի՞նչ կլինի, եթե Ղազախստանում փորձեն կրկնել Ուկրաինայի կամ Ղրղզստանի սցենարները: Այդ դեպքում պետք է հիմնավորապես մոռանան երկրի տնտեսության ամրապնդման մասին, այն այդպես էլ կմնա հումքային ասեղի վրա եւ կլինի շատ խոցելի: Դա կարող է քայքայել Ղազախստանի ծրագրերըՙ դառնալու տրանսպորտային եւ ֆինանսական հաբ Եվրասիայում: Մասնավորապես, եթե խոսել տարանցիկ ներուժի մասին, ապա Աստանան ակտիվ մասնակիցն է «Մեկ գոտիՙ մեկ ուղի» ծագրի: Այն երկիրը դարձնում է տրանսպորտային կամուրջ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, իսկ նկատի ունենալով Թուրքմենստանի եւ Իրանի միջով դեպի Պարսից ծոց ճանապարհի բացումը, ճանապարհ է բացում Հյուսիս-Հարավ առանցքով:

Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւն այսօր հանդիսանում է անվիճելի միջնորդ, որը հնարավորություն է տալիս կառուցելու սերտ փոխհարաբերություններ ԵԱՏՄ-ի եւ Եվրոպական Միության միջեւՙ փորձելով մոտեցնել երկու ինտեգրացիոն միավորումների դիրքորոշումները: Հենց դեպի Ղազախստան են գնում այն պետությունների ներդրումները, որոնք դժվարություններ են զգում Ռուսաստանի հետ աշխատանքում (խոսքը, մասնավորապես, թուրքական բիզնեսի մասին է): Այսպիսով ամբողջական կարծիք է ձեւավորվում, որ տեղեկատվական հարձակումը նպատակ ունի պայթեցնելու ոչ միայն բուն Ղազախստանի տնտեսական աճը, որքան նաեւ նրա հարեւանների: Ինձ թույլ եմ տալիս մտածել, որ ոչ մեկը նպատակ չունի ավերել Ղազախստանը որպես ինքիշխան պետություն: Վերջին հաշվով այդ երկրի ամրության պաշարը շատ մեծ է: Բայց կյանքը բարդացնել միշտ կարելի փորձել: Աճող գլոբալ առճակատման համապատկերում նման ռազմավարությունը կարող է հետապնդել մի քանի նպատակներ եւ դրանցից մեկը ստիպելն է Աստանային փոխելու իր բազմավեկտոր քաղաքականությունը, ընտրելու ինչ-որ մեկի կողմը հասունացող գլոբալ առճակատման մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ, 1915 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Հաջորդ գրառումը

«ԱՅՈ՛, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱՅՈ՛, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական