Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՏԻՆԻ ՄՈՏ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օրը կարծես թե որոշվել է, վայրն էլ, կազմն էլ. հունիսի 20-ին Պետերբուրգում տեղի կունենա Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը, առանց ԵԱՀԿ-ի մասնակցության, քանի որ այդ հանդիպումը բացառապես Ռուսաստանի նախաձեռնությունն է: Թե ի՞նչ են քննարկելու այդ հանդիպմանը, ինչո՞ւ է այս շտապողականությունը, ինչո՞ւ հենց Ռուսաստանում, ինչո՞ւ առանց ԵԱՀԿ-ի եւ այլն, խոսակցության այլ եւ շատ լուրջ թեմա է: Մենք ուրիշ բանի մասին կխոսենք: Օրինակՙ այդ հանդիպման հոտի: Ի դեպ Սարգսյանի եւ Ալիեւի օծանելիքները պարզել չհաջողվեց, բայց Պուտինը օգտագործում է Dupont օծանելիքը, որն ամերիկյան արտադրանք է, բայց սա իմիջիայլոց:

Մի տեսակ տհաճ հոտ է գալիս այդ հանդիպումից, ընդ որումՙ վտանգավոր տհաճ: Կան խոսակցություններ, որ Պուտինը սեղանին է դնելու Կազանի ճանապարհային քարտեզը եւ երկու գրիչՙ որպեսզի Սարգսյանն եւ Ալիեւը չնեղանան, միատեսակ գրիչներ: Հետո վերջիններս պետք է վերցնեն գրիչները եւ ստորագրեն, ընդ որումՙ առանց նայելու, քանի որ արդեն մի քանի տարի է բանակցում են այդ փաստաթղթի շուրջ: Այս ամբողջ գործընթացը տեւելու է մի քանի րոպե, որովհետեւ Պուտինը շատ զբաղված օրակարգ ունի: Հետո պետք է նախագահները ձեռք սեղմեն, լրագրողների մոտ դուրս գան, ժպտան, ով որքան եւ ինչպես կարողանում է: Մի երկու բառ խոսեն, մանրամասները Լավրովը կպատմի, կամ Սարգսյանըՙ ինքնաթիռում, եւ վերջ: Նախ շրջակա տարածքները (բացի Լաչինից եւ Քարվաճառից) կհանձնենք, հետո խաղաղապահները կմտնեն, հետո ԼՂ-ի այսօրվա դե ֆակտո կարգավիճակը դե յուրե, բայց ժամանակավոր կճանաչվի, հետո ԼՂ-ի բնակչությունը ինչ-որ պահի իրավունք կստանա ազատ կամարտահայտվելու, որի արդյունքը կընդունեն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում:

Հիշեցնեմ, որ այս ամենը խոսակցություններ են միայն: Բայց փաստն այն է, որ Պետերբուրգի հանդիպումը ո՛չ առանձնապես Սարգսյանին է պետք, ո՛չ Ալիեւին, այդ հանդիպումը պետք է Պուտինին, այսինքն նա ասելիք ունի, հուսանք միայն ասելիք ունի: Ու հենց այստեղ սկսվում է աբսուրդը: Ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում առասարակ չի քննարկվում, թե ի՞նչ է կատարվելու Պետերբուրգում: Ճիշտ է, ոչ Սարգսյանի, ոչ էլ Ալիեւի աշխատակազմերը դեռ պաշտոնապես չեն հաստատել, որ նախագահները մասնակցելու են Պետերբուրգի եռակողմին, բայց եթե իսկապես չեն մասնակցելու, ինչո՞ւ չեն հերքում ռուսական աղբյուրների հավաստիացումները: Ուրեմն առնվազն մտածում ենՙ գնա՞լ, թե՞ չգնալ: Լավն այն է, որ մտածում է ոչ միայն Սարգսյանը, այլեւ Ալիեւը, այսինքն այնպես չէ, որ Պետերբուրգում ադրբեջանահաճո բան է ընդունվելու, հակառակ պարագայում Ալիեւի աշխատակազմն արդեն կհաստատեր, որ Ադրբեջանի նախագահը մասնակցելու է Պետերբուրգի հանդիպմանը:

Առավել եւս, որ մտածում են, հավանաբար խորհրդականների հետ էլ խորհրդակցում են, եւ հասկանալի է, որ այս ամբողջ գործընթացը պետք է գաղտնի տարվի, բայց հասարակական մակարդակում, մամուլում, փորձագիտական, քաղաքագիտական դաշտում Պետերբուրգի հանդիպումը չքննարկելը, մանավանդ երբ դրանից լավ հոտ չի գալիս, մի տեսակ ջայլամություն է:

Մենք պատրա՞ստ ենք հող տալ: Եթե ոչ, ապա պատրա՞ստ ենք պատերազմի, եթե այո, ապա որքա՞ն երկար, օրինակ երեք տարի ձգվող պատերազմի պատրա՞ստ ենք, եթե հաշվի առնենք, որ ամեն ամիս նվազագույնը հարյուր զոհ ենք տալու, մի քանի հազար փախստական ենք ունենալու, անգամ առաջ գնալով, ինչպես ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ենք ունեցել: Ի դեպ, այդ պատերազմում մենք չենք հաղթել, մենք պարզապես չենք պարտվել, դրանք տարբեր բաներ են:

Թվում էր, թե ապրիլյան սրացումը եւ դրան հաջորդած այս շտապողականությունը ղարաբաղյան բանակցությունների հարցում, պետք է մեզ վերջապես ստիպեր ստեղծելու ազգային-պետական ռազմավարությունը: Բայց, մարդի՛կ, զինվորների ընտանիքներին օգնելը շատ շնորհակալ գործ է, բայց այդ ռազմավարությունը չէ: Այն ունենալու համար պետք է խոսել, ոչ միայն հաճախ, այլեւ իրար հետ, անգամ նրանց հետ, որոնց հետ չենք խոսում, նեղացել ենք: Ապա պետք է լսել, լսելը դիմացինի ասածն անելը չէ, լսելը դիմացինի ասածի շուրջ մտածելն է, եթե հնարավոր է, նկատի ունեմՙ մտածելը: Օրինակ տարիներ առաջ, Ելցինից հետո, ռուսաստանյան բոլոր թերթերում սկսվեց մի մեծ, իրենք ասում էին ազգային թեմայի քննարկում, որի շրջանակներում խոսում էին այդ երկրի ինչպես ազդեցիկ մարդիկ, այնպես էլ շարքային քաղաքացիները: Թեման հետեւյալն էր. ի՞նչ երկիր ենք ուզում դարձնել Ռուսաստանը. գերտերությո՞ւն, թե՞ խաղաղ եվրոպական երկիր: Առավել համոզիչ էին եւ մեծամասնություն կազմեցին գերտերություն դառնալու կողմնակիցները, եւ այսօր Ռուսաստանի նախագահը, առանց ԵԱՀԿ-ի իր մոտ է կանչում երկու այլ պետությունների նախագահների, որոնք թեեւ չեն ուզում գնալ, բայց գնալու են…

Ի դեպ, հունիսի 20-ին, բայց 1974 թվականի, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Կիպրոսի դեմ, արդյունքում գրավեց կղզու հյուսիսային մասը եւ այնտեղ ստեղծեց «Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»: Սա գուցե ոգեւորի Ալիեւին, բայց կարծում եմ Սարգսյանը կարող է ներկաներին հարցնել, թե ինչո՞ւ Թուրքիային կարելի է Կիպրոսում միջազգային օրենք խախտել, իսկ Հայաստանին չի կարելի Արցախում միջազգային օրենք պահպանել, ինչպես Ռուսաստանըՙ Ղրիմում: Պուտինը միանգամից կժպտա, Ալիեւըՙ չեմ կարծում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՎԱՃԱՆ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ, 1915 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ, 1915 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Այսօր՝ մայիսի 12-ին, Հռոմի պապ Լեո 14-րդն առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ. հանդիպմանը մասնակցել է ավելի քան 1,000 մարդ,...

ԿարդալDetails

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական