Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԱՐՈՂ ԵՍ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ ես պատրաստվում էի հանդիպել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանին, «ԱրԱր» հիմնադրամի տնօրեն Ջորջ Տաբակյանին, EV Consulting-ի ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանին եւ «ԱրԱր»-ի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանին, զրուցելու ինչպես վերադարձ Հայաստան թեմայի, այնպես էլ զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներին այս հիմնադրամների եւ «Սահման» կազմակերպության նվիրատվությունների մասին, որոշեցի այցելել «Վերադարձ Հայաստան»-ի կայքըՙ որոշ տեղեկություններ հավաքելու նպատակով: Իմացա, որ հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի երեք անդամներից երկուսը, կոնկրետՙ Ավետիք Չալաբյանն ու Արտաշես Շիրիկյանը, ապրում են եւ աշխատում Մոսկվայում, ճիշտ էՙ գրված է «պարբերաբար»: Որոշեցի Վ. Մարաշլյանին առաջինը հետեւյալ հարցը տալ. եթե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երեք անդամներից երկուսը պարբերաբար աշխատում են Մոսկվայում, ապա էլ ի՞նչ վերադարձ Հայաստան:

Բայց հանդիպմանը չտվեցի այդ հարցը. պարոն Մարաշլյանը հայտնեց, որ ինքն, օրինակ, վերադարձել է Մոսկվայից, իսկ Ջորջը (նկատի ունի Ջորջ Տաբակյանին)ՙ Դուբայից: Դուք կտայի՞ք այդ հարցը…


«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը գործում է 2012-ից, արդեն 4 տարի: Կարգախոս ունիՙ «Վերադարձիր Հայաստան, որովհետեւ դու կարող ես»: «Կարող ես»-ը շատ կարեւոր բառեր են, «կարող ես»-ը պարտավորություն չէ, ընտրություն է: Ու որպեսզի Հայաստան վերադառնալը ընտրության գոնե առարկա դառնա, հիմնադրամը, տնօրեն Մարաշլյանի խոսքերով, ոչ թե դրսում ապրող մեր հայրենակիցներին համոզում է, որ վերադառնան, այլ նրանց ներկայացնում է Հայաստանըՙ վատն էլ, այնպես, ինչպես կա, իր հնարավորություններով, մարտահրավերներով, խնդիրներով: Նրանք, ովքեր ընտրում են վերադառնալը, հիմնադրամն այստեղ արդեն նրանց օգնում է աշխատանք գտնելու, ինտեգրվելու, կարգավիճակի հստակեցման, երեխաներիՙ դպրոց, մանկապարտեզ ընդունման եւ այլ հարցերում, ընդ որումՙ անվճար:

Հիմնադրամի գոյության 4 տարիների ընթացքում քանի՞ հոգի է կարողացել վերադառնալ Հայաստան, հարցնում եմ Մարաշլյանին: Նա էլ պատասխանում է, որ վստահ չէ հիմնադրամի՞ թե այլ գործոններով (վիճակագրություն չկա) վերջին 4 տարում Հայաստան է վերադարձել 2-3 հազար ընտանիքՙ կամավոր սկզբունքով եւ մշտական, եւ եւս 15 հազար սիրիահայ, որոնց այստեղ եւս օգնում է «Վերադարձ Հայաստանը»: Ընդ որում, հիմնադրամին դրսում եւս դիմում են: Դիմածների 40 տոկոսը սիրիահայեր են, 15 տոկոսըՙ ԱՄՆ-ից, 12 տոկոսըՙ Լիբանանից, Ռուսաստանից, 2 տոկոսըՙ Կանադայից, եւ ինչը հատկապես կարեւոր էՙ «Վերադարձ Հայաստան»-ին դիմում են հիմնականում 25-30 տարեկան դրսում ապրող մեր հայրենակիցներ:

Այստեղ մի տեսակ խորհրդանշական բան կա, նկատի չունեմ այնքան Հայաստան վերադարձի մեջ, որքան «Վերադարձ Հայաստան», «ԱրԱր» հիմնադրամների եւ «Սահման» հասարակական կազմակերպության համատեղ գործունեության: Սա մի տեսակ կոդ է. վերադառնում ես Հայաստան, ապա այստեղ արարում եւ պաշտպանում սահմանը: Երեւի պատահական չէ, որ հենց այս երեք կազմակերպություններն են միասին գործում: Մարաշլյանն ասում է, որ այս համատեղության հիմնական նպատակն է ցույց տալ մեր միասնականությունը, թշնամո՞ւն, կամ դրսո՞ւմ, գուցե, բայց ավելի կարեւոր էՙ ինքներս մեզ, ներսում:

Այս համատեղ գործունեության արդյունքում այսօր ապրիլյան պատերազմի մեր զոհվածների եւ ծանր վիրավորների ընտանիքները օգնություն են ստանում: Միայն ապրիլի 6-ից մինչեւ մայիսի 8-ը Հայաստանում եւ շուրջ 20 այլ երկրներում ապրող մեր ավելի քան 200 հայրենակիցների նվիրատվությամբ հավաքագրվել է շուրջ 155 հազար ամերիկյան դոլարՙ զինվորներին օգնելու նպատակով: Կարեւոր է, որ այստեղ ոչ միայն նպատակն է սուրբ, այլեւ վստահություն կա: Այդ գումարների մի մասն արդեն, ՊՆ-ի հետ համագործակցաբար, ծախսվել է բժշկական սարքավորումներ ձեռք բերելու եւ զոհվածների եւ ծանր վիրավորների ընտանիքներին օգնելու նպատակով:

«ԱրԱր»-ի տնօրեն Ջորջ Տաբակյանը ներկայացնում է, որ իրենց հիմնադրամն արդեն 2 տարի է զբաղվում է զինվորների ընտանիքներին օգնելու գործով: «Մենք սովորական հիմնադրամ չենք, որ ուղղակի փող փոխանցենք, մենք գնում ենք, մարդկանց հետ ծանոթանում ենք, զրուցում ենք, վերջումՙ ուղղակի գումար ենք թողնում»,- ասում է Տաբակյանը, եւ ես զգում եմ գումար թողնելու տարբերությունըՙ գումար տալուց, առավել եւսՙ փոխանցելուց. նուրբ գիծ կա: Հետո Տաբակյանը ներկայացնում է որոշ նրբություններ. «Զոհվածի ընտանիքներ մենք անմիջապես չենք այցելում, սպասում ենք, մոտ երկու ամիս: Վիշտն իհարկե անցած չի լինում, բայց մարդկանց հետ խոսել լինում է: Մեր նպատակը նաեւ, գուցե նախ եւ առաջՙ հոգեբանական օգնություն ցուցաբերելն է: Մեր աշխատանքը գնալն է մարդկանց տները, նրանց ծանոթանալն է, նրանց զգացնելն է, որ հասարակությունն իրենց կողքին է, չեն մոռացվել»:

Քանի՞ զոհվածի ընտանիք եք մինչեւ հիմա այցելել, հարցնում եմ Տաբակյանին: «15 ընտանիք»… Լռում ենք: Ասում են, որ ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, ասում են նաեւ, որ հաղթել ենք Ոգուՙ դուխի շնորհիվ: Երբ այցելում եք զոհվածների կամ ծանր վիրավորվածների ընտանիքները, տեսնո՞ւմ եք այդ Ոգին, թե՞ այն… Ծանր վիրավորվել է: Ջորջը ժպտում է, հետո, հավանաբար հիշելով նրանց դեմքերըՙ պատասխանում. «Ես չէի ասի, որ այդ Ոգին կոտրվել է: Այո, նրանք երեխա են կորցրել, բայց երկրորդ որդիներին էլ ուղարկում են. սա Հայի Ոգին է, դա՛ է հաղթել»: Բարդ բան է այդՙ Հայի Ոգին. հաղթե՞լ է այն, գուցե եւ հաղթել է, բայց հնարավո՞ր է հաղթել միայն Ոգով…

Ուրիշ բան է հնարավոր, օրինակՙ գտնել կազմակերպություններ, որոնք կստանձնեն մեր վիրավորների ընտանիքների մեկ տարվա ապրուստի ծախսերը: Հիմա այդպիսի 7 ընտանիք կա, որտեղ ծանր վիրավոր ունեն: Տղերքը, նրանցից առավել ծանր պայմաններում գտնվողի համար գտել են մեկ կազմակերպություն, որը ստանձնել է այդ ընտանիքի մեկ տարվա կենցաղային ծախսերը մարելու պարտավորությունը, ընդ որումՙ այդ տուն պարբերաբար այցելելու հանձնառությամբ: «Օգնելը միայն փող տալը չէ, այլ ավելի լայն պետք է ընկալել»,-Ջորջն է ասում: Ավելի լայնն, օրինակ, զինվորի հատուկ եւ հատուկ բարձր կարգավիճակն է, որին ուզում են հասնել զրուցակիցներս: «Զինվորը պետք է հասկանա, որ իր ընտանիքը ապահովված է, անգամ իր հնարավոր մահից հետո»,- ասում են տղերքը, ու ես չֆիքսեցի, թե անձամբ ո՞վ, բոլորը, բոլորս ենք այդպես ասում:

Բայց զինվորի կարգավիճակի բարձրացումը նրան փողով օգնելը չէ, նրա սոցիալական կարիքների հոգալը չէ միայն, զինվորի կարգավիճակի բարձրացումը նախ զինվորի բարձրացումն էՙ բոլոր առումներով: Այս համատեքստում «ԱրԱր»-ը համագործակցում է ՊՆ-ի հետ, օրինակՙ կրթության բնագավառում, ռազմական ինստիտուտների հետՙ ապահովելով արտասահմանյան մասնագետներով, որոշ սարքավորումներով, հատուկ դասընթացներով…

Երեւի ինչ-որ բան կփոխվի. համենայն դեպս արդեն աշխատողներ կան: Մարաշլյանն ու Տաբակյանը ներողութուն են խնդրում եւ հեռանումՙ գործերով: Ես չեմ հասկանում, թե ինչու են ներողություն խնդրում, քանի որ հասկանում եմ, թե ինչ կարեւոր գործ են անում: Վարուժան Ավետիքյանը խոսում է իրենց առջեւ գոյացած մարտահրավերների մասին: Օրինակՙ հավասարության խնդիրը. «Միշտ կա վտանգ, որ օգնությունը հավասարաչափ չի բաշխվելու: Օրինակ մի ընտանիքի մասին խոսում են, բոլորը նրան են օգնում»: Կամՙ հասարակության սահմանափակ ներգրավվածության խնդիրը. «Այդ գումարը, որ հավաքվել է, հավաքվել է, որովհետեւ մարդիկ մեզ են ճանաչում եւ վստահում: Մենք նրանց ասում ենքՙ ես գնում եմ եւ գումար եմ տալու, դու գալի՞ս ես եւ կտա՞ս»…,- ասում է Ավետիքյանը: Փաստորեն այնպես չէ, որ զինվորների ընտանիքներին բոլորս ենք օգնում, որովհետեւ բոլորս չէ, որ վստահում ենք նրանց, ովքեր զինվորների ընտանիքներին են օգնում: Սա եւս մարտահրավեր է: Մեկ ուրիշն էլ կա, պահանջատիրությունը. «Երբ մարդիկ փող են տալիս, նաեւ պահանջում են, որ զինվորների անվտանգության մակարդակը բարձրանա»,- նկատում է Վարուժանը: Այսինքն սա առաջացնում է հասարակության պահանջատիրություն, ներքին շարժ, իսկ մարտահավեր է, որովհետեւ փաստ չէ, որ սա թույլատրելի է մեզ:

Անկեղծ ասած ես մի անթույլատրելի բան գիտեմ. այն, որ մենք չենք կարող այլեւս այսպես ապրել, որովհետեւ այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի, այն պարագայում, երբ ապրել կարելի է: Մենք կարող ենք:

Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց, որ հոդված է նախապատրաստումՙ մեր թերթի համարՙ հենց այս մարտահրավերների մասին եւ ոչ միայն:

Թեման չենք փակում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ա. ԿՌԻԼՈՎ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋԻ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ, ՆԱ ԿԶԻՋԻ ԱՄԵՆ ԻՆՉ»

Հաջորդ գրառումը

ԴԱՎԱՃԱՆ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՎԱՃԱՆ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական