Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՎ ԹԵՌՆՈՆ

Մասնագիտությամբ իրավաբան եւ պատմաբան, Հայկական հարցի խորագիտակ մասնագետ, ժխտողականության դեմ պայքարող մարտիկ, բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ Իվ Թեռնոնը (Փարիզ) փնտրված ու հեղինակավոր անուն է նաեւ ֆրանսիական մամուլում: Բունդեսթագի հայտնի քվեարկությունից հետո նա հետեւյալ հոդվածն է ստորագրել հեղինակավոր Le Monde թերթում, որը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողին: Վերջինս մեզ հետ պիտի հաստատիՙ որքան դիպուկ է նրա եզրակացությունըՙ թուրքական ժխտողականությունը ոչնչացված է: Խմբ.:


2016 թ. հունիսի 2-ին Բունդեսթագի պատգամավորները բաց քվեարկությամբ գրեթե միաձայն (1 ձեռնպահ, 1 դեմ) ընդունեցին «Ի հիշատակ հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների 1915-1916 թթ. ցեղասպանության» բանաձեւը: «Կանաչների» համանախագահ, ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի առաջարկած այդ բանաձեւը պետք է քննարկման դրվեր փետրվարին: Քրիստոնեա-Դեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) ճնշմամբ քննարկումը տեղափոխվեց հունիս. այդ երկու կուսակցությունները «Կանաչներին» հավաստիացրին, որ այդ դեպքում իրենք հավանություն կտան բանաձեւին: Ո՛չ Գերմանիայի կանցլերը, ո՛չ արտգործնախարարը, ո՛չ էլ փոխկանցլերը (ՍԴԿ նախագահ) չմասնակցեցին քվեարկությանը: Այդուհանդերձ մայիսի 31-ին ՔԴՄ ժողովում Անգելա Մերկելը հավանություն էր տվել այդ տեքստին:

Ջեմ Օզդեմիրի շարադրած բանաձեւը վերաբերում էր երեք կետի. ա) 1915-1916 թթ. հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների գրեթե լիակատար բնաջնջմանը հանգեցրած երիտթուրքերի կառավարության գործողությունները ցեղասպանություն են, բ) Օսմանյան կայսրության այն ժամանակվա դաշնակից Գերմանիայի կառավարությունն իր «անփառունակ» դերով «պատասխանատվություն է կրում այդ իրադարձությունների համար», գ) Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման հույս:

Առաջին երկու կետերը համապատասխանում են անհերքելի վավերագրերով հաստատված փաստերին: Իրոք, երիտթուրքերի «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտկոմի հրամանով Օսմանյան կայսրության կառավարությունը 1915 թ. ապրիլի 24-ից գործադրում է կայսրությունում հայերի բնաջնջման համաձայնեցված ծրագիր: Բնակչությունը, ականատես դաշնակիցները եւ օտարերկրացիները գիտակցում են, որ գործում է ոչնչացման տրամաբանությունը (Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Վանգենհայմը արդեն 1915 թ. հունիսից օգտագործում է Vernichtung բառը): Ցեղասպանության կանխման ու պատժման վերաբերյալ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշվող բոլոր գործողությունները, որոնք թույլ են տալիս հաստատել ցեղասպանության ոճիրը, 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացվել են հայերի նկատմամբՙ այդ խմբի ոչնչացման նպատակով: Այդ ոչնչացումը Անատոլիայի արեւելյան նահանգներում, տեղական կամ կառավարական նախաձեռնությամբ, տարածվել է քրիստոնեական այլ համայնքներիՙ քաղդեացիների, նեստորականների, ուղղափառ ասորիների վրա եւս:

Երկրորդ կետը վերաբերում է կայզերական Գերմանիայի դերին: 1878 թ. Բեռլինի կոնգրեսից ի վեր Գերմանիան իր համար առեւտրային եւ ռազմական արտոնություններ ապահովեց Օսմանյան կայսրությունում. Բաղդադի երկաթուղու շինարարություն, օսմանյան բանակի ուսուցում ու հանդերձավորում: 1913 թվականին, երբ երիտթուրքերը վերահսկում են կառավարությունը, գերմանացիների ռազմական առաքելությունը վերակազմակերպվում է. երկու բանակների կապերը առավել սերտանում են: Առաջին աշխարհամարտի ժամանակ գերմանական առաքելությունն ուներ 700 սպա եւ 12000 զինվոր: Գերմանական դիվանագիտական փաստաթղթերի քննությունը հիմք է տալիս օսմանյան կառավարությանը մեղադրելու հայերի բնաջնջման համար: Արդեն 1915 թ. մայիսից Անատոլիայում պաշտոնավարող սպաները, դիվանագետները, բժիշկները, ուսուցիչները, միսիոներները, երկաթուղու ճարտարագետները ծրագրված ջարդերի ականատեսներն են: Նրանք դիվանագիտական միջոցներով այդ մասին տեղեկացնում են կանցլեր Բեթման-Հոլվեգին: Վերջինս կարծում է, որ 1-ին աշխարհամարտում Օսմանյան կայսրության ռազմավարական կարեւորությունը նկատի ունենալով, հարկավոր է ձեռնպահ մնալ որեւէ հայտարարությունից, որը կնվասեր գերմանա-օսմանյան հարաբերություններին. «Մեր միակ նպատակն է Թուրքիային մեր կողքին պահել մինչեւ պատերազմի ավարտըՙ անկախ նրանից, հայերը կմեռնեն թե ոչ»: Գրաքննությունը հսկում է, որպեսզի Անտանտի երկրների մամուլում Գերմանիային հայերի ոչնչացումը կազմակերպելու մեջ մեղադրող հոդվածները դատապարտվեն որպես պատերազմական քարոզչություն: Գրաքննիչներն արգելում են 1916-ի գարնանը պաստոր Լեփսիուսի հրապարակած «Գաղտնի զեկույցը», որն ամփոփում է հայերին բնաջնջելու օսմանյան կառավարության որոշումն ապացուցող վկայություններ:

Ջեմ Օզդեմիրի առաջարկության երրորդ կետը հետեւյալն է. Թուրքիայի կառավարությանը ձեռնտու կլիներ դատապարտել երիտթուրքերի կառավարությանը եւ հպարտաանալ մի քանի թուրք պաշտոնյաներով, որոնք ժամանակին պաշտպանել էին հայերին: Այդ ճանաչումը կնպաստեր Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցմանը եւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը:

Բունդեսթագի քվեարկությունը պատիվ է բերում Գերմանիային: Այդ երկրում մի քանի միլիոն բնակիչներ թուրքեր են կամ թուրքական ծագում ունեն, մինչդեռ հայկական ծագում ունեցողները ընդամենը մի քանի հազար են: Բացի դրանից, այդ քվեարկությունը ոչնչացնում է թուրքական կառավարության ժխտողական փաստարկները: Այժմ ակնհայտ է, որ միայն քաղաքականությունն է կանխորոշում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Թուրքական կառավարությունը մտադիր չէ ճանաչել այն: Քվեարկությունից առաջ թուրքական 517 միություններ գրավոր կարգով պատգամավորներին խնդրել էին չընդունել բանաձեւը: Նախագահ Էրդողանը զգուշացրել էր Անգելա Մերկելին. այդ բանաձեւի ընդունումը կունենա քաղաքական հետեւանքներ: Քվեարկությունից քիչ անց Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին: Աշխարհաքաղաքական կարեւոր դիրքը հիմք է տալիս կանխատեսելու, որ երկիրը հարցականի տակ կդնի դեպի Գերմանիա ձգտող գաղթականների հոսքի կասեցման համաձայնագիրը: Գերմանիայի խորհրդարանը քաջություն ունեցավ դեմ գնալու մի նախագահի, որի միահեծանությունն ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում ոչ միայն իր ժողովրդի, այլեւ միջազգային ընկերակցության համար: Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Լրագրողները, գրողները եւ քաղաքական գործիչները այդ ճանաչման դիմաց հաճախ վճարում են իրենց ազատությամբ եւ նույնիսկ կյանքով: Ցեղասպանության վերհուշը բարի կամքի մարդկանց գիտակցության մեջ է, գիտակցություն, որ հունիսի 2-ին մարմնավորեց գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը:

«Le Monde», 06.06.2016, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ԲԵԼԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԵՂՍԱԿԻՑՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵՐԿԻՐԸ ՋԼԱՏՈՂ ԲԱԶՈՒՄ ԱՅԼ ԱԽՏԵՐԻՑ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական