Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲՐԱՀԱՄ ՇՄՈՒԼԵՎԻՉ. «ՂԱՐԱԲԱՂԻՑ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ»

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուս. թարգմ. Պ. Ք.

Իսրայելցի քաղաքագետ Աբրահամ Շմուլեւիչի խոսքերով, «ժամանակը գործում է ընդդեմ Ադրբեջանի: Ղարաբաղյան հակամարտության սկզբից անցել է 20 տարուց ավելի: Կանցնի եւս 15 տարի, եւ համաշխարհային ընկերակցությունը կասիՙ դե ինչ, դա կատարված փաստ է»:

Ղարաբաղյան հակամարտության գոտու իրադարձությունների, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ հնարավոր լայնածավալ պատերազմի հեռանկարների հարցն այսօր մտահոգում է շատ-շատերին: Այս կապակցությամբ rusmonitor.com հրատարակության էջերում լրագրող Ֆյոդոր Կլիմենկոն փորձել է պարզել իսրայելցի քաղաքագետ, Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի առաջատար մասնագետ Աբրահամ Շմուլեւիչի կարծիքը: Վերջինիս պատասխանը ներկայացնում ենք չնչին կրճատումներով:


– Աբրահամ, երեւի հիմա արդեն կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտու գարնանային սրացման միջակա արդյունքների մասին: Ինչպիսի՞ն են դրանք եւ ինչպե՞ս կարող են ազդել Հարավային Կովկասի իրադրության վրա:

– Այդ իրադարձությունները կարեւոր են ոչ միայն Հարավային Կովկասի համար: Ես կուզենայի սխալված լինել, բայց այն, ինչ մենք տեսանք եւ տեսնում ենք, սոսկ հերթական սրացում չէ. դա ավելի շուտ արտացոլումն է շատ ավելի խոր, լուրջ եւ հեռագնա հետեւանքներ ունեցող ինչ-ինչ գործընթացների, որոնք վերջին հաշվով կարող են ազդել համընդհանուր մասշտաբի իրադարձությունների վրա, ընդհուպՙ նոր աշարհամարտի ծավալումը: Քանզի այս հակամարտությունը կարող է պատրվակ դառնալ, ինչպես 1-ին աշխարհամարտի նախաբանը եղած բալկանյան հայտնի իրադարձությունները: Այն ժամանակ կարծես թե տեղային հակամարտություն էր ծագել Սերբիայի եւ Ավստրո-Հունգարիայի միջեւՙ այն պայմաններում, երբ ոչ ոք չէր ուզում եւ չէր սպասում դրա լրջացմանը:

Քաղաքականությունը շախմատ չէ, թեեւ հաճախ այն սխալմամբ համեմատում են շախմատի հետ: Իրականում տեղի են ունենում շատ ավելի բարդ գործընթացներ, որոնք անհնար է կանխատեսել տարբերակների պարզ քննությամբ:

Եկեք դիտարկենք, թե հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ինչպիսի շահեր են բախվում կամ, ընդհակառակը, զուգադիպում:

Հայաստանի նպատակը ստատուս-քվոյի պահպանումն է: Նա վերահսկում է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Հասկանալի է, որ ՀՀ-ին պետք չեն նոր նվաճումներ: Ադրբեջանում ճիշտ հակադիր իրավիճակ է, ըստ որում այնտեղ հասկանում են, որ ժամանակն իրենց դեմ է գործում: Ղարաբաղյան հակամարտության սկզբից անցել է 20 տարուց ավելի: Կանցնի եւս 15 տարի, եւ համաշխարհային ընկերակցությունը կասիՙ դե ինչ, դա կատարված փաստ է:

Ադրբեջանում լավ հասկանում են, որ իրենք անկարող են հետ վերադարձնել Ղարաբաղը իր ամբողջ հայ բնակչությամբ (թեեւ խոստանում են լայն ինքնավարություն եւ ապահովություն): Ուստի ադրբեջանական դիվանագիտությունը պնդում է, թե հայերը զավթել են իրենց չպատկանած յոթ շրջան, որտեղ իբր չի եղել հայ բնակչություն: Պահանջում են վերադարձնել դրանք եւ հետո խոսել նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի մասին: Սակայն աշխարհը տվյալ դեպքում չի արձագանքում այնպես, ինչպես Ղրիմի դեպքում:

Երկրորդ, ադրբեջանական կողմին ճնշում է առաջին պատերազմում իր կրած պարտության վերհուշը: Ադրբեջանցիները փոխվրեժ են տենչում: Վերջին 20 տարում Ադրբեջանը բավական լավ բարեփոխել է իր բանակը, գնել է ամենաարդիական զենքեր, բանակի բոլոր սպաները ուսուցում են անցել Թուրքիայում: Սակայն հայերը լուրջ չեն վերաբերվում այդ ամենին եւ ասում են, թե «թուրքերը» կռվել չգիտեն: Վերջին դեպքերը վկայում են, որ դա այնքան էլ ճիշտ չէ: Ադրբեջացնիները ցույց տվեցին, որ իրենք ի զորու են ճեղքել պաշտպանությունը եւ զավթել որոշ բնակավայրեր: Ճիշտ է, հետո դրանց մեծ մասը հետ վերադարձվեց, բայց տվյալ դեպքում ամենագլխավոր արդյունքն այն է, որ ադրբեջանցիները ցույց տվեցին իրենց բանակի մարտունակությունը:

Հօդս ցնդած երկրորդ առասպելն այն է, որ հայերը միշտ հույս են դրել Ռուսաստանի օգնության վրա: Պարզվեց, որ Ռուսաստանը չի փափագում օգնել հայերին: Հայաստանը հանկարծ պարզեց, որ այս բարդ իրավիճակում ինքը բացարձակապես մենակ է:

Ըստ էության, սրանք են Ադրբեջանի ձեռք բերած արդյունքները: Նաեւ ակնհայտ է, որ ապրիլին մեր տեսածը լոկ հնարավորությունների ցուցադրություն էր, եւ ոչ թե հարձակում ամբողջ ուժով: Ադրբեջանը չօգտագործեց իր նորագույն սպառազինությունները, ներառյալ օդուժը, համազարկային կրակի համակարգերը եւ հրետանին, որոնցով ինքը գերազանցում է Հայաստանին:

Այս պատմության մեջ շահագրգիռ կողմ է նաեւ Ռուսաստանը, որն ուզում է այսուհետեւ էլ Հարավային Կովկասը դիտարկել որպես սեփական ազդեցության ոլորտ: Նա ռազմակայաններ ունի Հայաստանում, գրավյալ Հարավային Օսիայում եւ Ախբազիայւոմ, շատ կուզենար ունենալ նաեւ Ադրբեջանում:

ՌԴ ղեկավարությունը չի թաքցնում, որ ուզում է խաղաղարար ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղի տարածք (փաստորեն Ադրբեջանի ինքնիշխան տարածք), հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գիծ: Այդ դեպքում նա կկարողանա վերահսկել Ադրբեջանով անցնող գազամուղներն ու նավթամուղները: Ներկա պահին իրադրությունը համեմատաբար հանգիստ է, եւ շատերը կարծում են, թե կարելի է թնդանոթները մի կողմ դնել եւ կրկին սկսել քաղաքական շախմատ խաղալ: Սակայն առկա են բազմաթիվ ուրիշ խաղացողներ եւ գործոններ, որոնցից շատերը մենք անգամ հաշվի էլ չենք առնում:

Սկսենք խաղացողներից: Օրինակ, եթե Ադրբեջանը համաձայնի իր տարածքում ռուսաստանցի խաղաղարարների ներկայությանը, ապա դա կնշանակի Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի շրջանում աշխարհաքաղաքական զուգակշռության լիակատար փոփոխություն: Դատելով ԵԱՀԿ հայտարարություններից, Եվրոպան կարող է համաձայնել դրան: Ամերիկայի հետ խնդիրն ավելի բարդ է, բայց եթե Ռուսաստանը կարողանա «լավ ճնշել» Ադրբեջանին, ապա Օբաման եւս ստիպված կլինի համաձայնել, չնայած ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նկատվող հսկայական առաջընթացին:

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի խոսքերով, վերջերս Ալիեւ-Օբամա հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն առ այն, որ Ամերիկան հանդես կգա որպես հակամարտության մոդերատոր: Մասնավորապես կտեղակայվեն ամերիկյան էլեկտրոնային համակարգեր, որոնք կնախազգուշացնեն գնդակոծությունների մասին:

Ռուսաստանի ռազմավարական խնդիրն էՙ այդ գործընթացից դուրս մղել Ամերիկային: Փոխարենը հարկ կլինի ինչ-որ բան խոստանալ Ադրբեջանին: Իսկ դա կարող է լինել միայն ի հաշիվ Հայաստանի: Եթե Ադրբեջանը համաձայնի ռուսական խաղարար ուժերի տեղաբաշխմանը, ապա Ռուսաստանը պետք է երաշխավորի «գրավյալ» տարածքների վերադարձը 5+2 բանաձեւով (Հայաստանի վերահսկողության տակ մնում է 2 շրջան): Իրադարձությունների այսօրինակ զարգացումը ՀՀ-ում նշանակում է կատարյալ ներքաղաքական աղետ: Բացի դրանից, Հայաստանը մենակ է, Ռուսաստանը մտադիր չէ որեւէ օգնություն ցույց տալ. ընդհակառակը, որպես մանրադրամ է օգտագործում իր խաղի մեջ: Ի դեպ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զգալի անհավասարակշռություն կա սպառազինության քանակի ու որակի առումով:

Վերջին տարիներին Ադրբեջանը եռանդագին զինվում էր, առաջին հերթինՙ Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանի օգնությամբ: Մինչդեռ Հայաստանի սպառազինությունների հիմքը խորհրդային հին զենքերն են: Եվ ահա անսպասելիորեն Մոսկվան Երեւանին 200 մլն դոլար նպատակային վարկ է հատկացնում, ըստ որումՙ ոչ թե փողով, այլ համազարկային կրակի ամենաարդիական համակարգերով («Սմերչ» եւ «Սոլն-ցեպյոկ»): Դա կարող էր տարածաշրջանում կտրուկ փոխել իրավիճակը, եւ Ադրբեջանը, ըստ երեւույթին, որոշեց կանխել դա:

Գործող ուժերին կհաջողվի՞ արդյոք թույլ չտալ պատերազմ: Առաջին խաղացողը Հայաստանն է, որի կենսական շահերը պահանջում են Ռուսաստանին ստիպել կատարելու ՀԱՊԿ-ի գծով ստանձնած պարտավորությունները: Վերջինս չի ուզում կատարել եւ պարտավոր էլ չէ միջամտել Ղարաբաղի շփման գոտում իրավիճակի սրման դեպքում: Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված վտանգի դեպքում Ռուսաստանը պարտավոր է օգնել ՀՀ-ին:

Ես շատ ուշադիր վերաբերվեցի այն փաստին, որ արդեն զինադադարից հետո հանկարծ հաղորդեց Նախիջեւանի սահմանում տեղի ունեցած լուրջ փոխհրաձգությունների մասին: Նախիջեւանը 1921 թ. թուրք-ռուսական համաձայնության արդյունքն է, եւ թուրքերը այդ ինքնավար հանրապետության ամբողջականության երաշխավորներն են: Ներխուժման վտանգի դեպքում Թուրքիան պարտավոր է միջամտել: Իսկ ՀՀ սահմանի խախտման դեպքում միջամտելու պարտավորություն ունի Ռուսաստանը: Գուցե մի օր նա ստիպված լինի դա անել: ՀԱՊԿ անդամներից են նաեւ Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք Մոսկվայից կախման մեջ են Հարավային Կովկասի երկրներից պակաս չափով, եւ չի բացառվում, որ մի օր Մոսկվան փոխարինեն Պեկինով, Վաշինգտոնով, Բրյուսելով: Ռուսաստանի համար Կենտրոնական Ասիան անչափ կարեւոր է, իսկ տարածաշրջանի երկրների համար էլ ՀԱՊԿ-ն է կարեւոր, նախ եւ առաջՙ «Թալիբանից» եւ մյուս իսլամիստներից պաշտպանվելու համար: Սակայն Մոսկվան սկսել է գաղտնի բանակցություններ վարել թալիբների հետ, ուստի կենտրոնասիական երկրները ՀԱՊԿ պայմանագիրը հաճախ անվանում են «թղթի կտոր»:

Առկա է նաեւ նավթի գործոնը: Օրինակ, վերջերս ՀՀ գլխավոր շտաբի պետը սպառնաց ՌԴ-ից արդեն ստացված հեռահար համակարգերով ոչնչացնել Ադրբեջանի ամբողջ նավթային ենթակառույցը: Հասկանալի է, որ դա կարող է էապես բարձրացնել նավթի գները, ինչով շահագրգռված են որոշ կարեւոր խաղացողներ, այդ թվում Ռուսաստանը:

Կարեւոր է նաեւ Իրանի գործոնը: Սիրիայի պատերազմին իր միջամտությամբ Ռուսաստանը փաստորեն աջակցեց Իրանի գլխավորած շիա կոալիցիային: Մոսկվա-Իրան «առանցքը» սկսեց մտահոգել շատերին, այդ թվում Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային, ինչպես նաեւ ԱՄՆ-ին:

Մեկ ուրիշ կարեւոր գործոն է այն, որ Իրանում ադրբեջանցիներն ավելի շատ են, քան Ադրբեջան պետությունում: Եվ եթե արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իրանը բացահայտորեն բռնեց Հայաստանի կողմը, ապա այօսր այաթոլլահների վարչակարգն այնքան էլ միասնական չէ, եւ Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին էլ ադրբեջանցի է (ատրպատականցի): Հատկանշական է, որ քառօրյա պատերազմի օրերին Ատրպատականի մայրաքաղաք Թավրիզում, ուզբեկական «Պախտակորի» եւ տեղական իրանական թիմի հանդիպման ժամանակ, ամբողջ մարզադաշտը վանկարկում էր «Ղարաբաղը մերն է»:

Եթե սկսվեն ռազմական լուրջ գործողություններ, եւ Իրանը բռնի Ադրբեջանի, իսկ Ռուսաստանըՙ Հայաստանի կողմը, ապա շիա «առանցքը» կկոտրվի, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ Սիրիայից: Դա հիանալի հասկանում են շահագրգիռ երկրներըՙ Թուրքիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաեւ Արեւմուտքը:

Ղարաբաղյան հակամարտությունը շիա «առանցքի» գոյությանը սպառնացող շատ վտանգավոր գործիք է: Նման լարված իրավիճակում չի կարելի անտեսել նաեւ ճակատագրական պատահականության գործոնը, ինչպես Սարաեւոյի այն կրակոցը, որից հետո սանձազերծվեց 1-ին աշխարհամարտը: Ոչ մի կառավարություն չէր ծրագրել գահաժառանգ Ֆերդինանդի սպանությունը, բայց դա տեղի ունեցավ, հանգեցնելով երկու աշխարհամարտերի սանձազերծմանը, 100 մլն մարդկանց մահվանը եւ աշխարհակարգի լիակատար փոփոխմանը:

Իսկ հիմա պատկերացրեք, որ, օրինակ, հակամարտության հերթական սրման դեպքում ինչ-որ անվարժ հայ կամ ադրբեջանցի լեյտենանտ սխալվում է եւ ռազմական թիրախների փոխարեն պատահաբար հարվածում է որեւէ խոշոր բնակավայրի, պատճառելով բազմաթիվ զոհեր: Նման միջադեպը գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի արդեն հայ-ադրբեջանական պատերազմիՙ երրորդ երկրների, նախ եւ առաջՙ Ռուսաստանի ու Թուրքիայի ներգրավմամբ: Այսինքն տվյալ հակամարտությունը ոչ այլ ինչ է, քան ռուս-թուրքական պատերազմի «ձգան», որը կարող է գործի դրվել ընդամենը մեկ սխալ հրետանային համազարկով…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՇՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ. ՄԵՂԱՎՈՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ. ՄԵՂԱՎՈՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական