Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵ ՈՒՐԱԽԱՑԵՔ, ԿԱՐՈ՞Ղ ԵՔ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեքշաբթի օրը ՀՀ Պաշտպանության նախարարությունում եւս երեք բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել: Մի գեներալ, երկու գնդապետ: Ավելի վաղ ՊՆ-ում կրկին ձերբակալություններ էին եղել, բարձրաստիճան զինվորականների հանդեպ քրեական գործեր են հարուցվել: Ի տարբերություն սովորական քաղաքացիների, երբ զինվորականների դեմ քրեական գործ է հարուցվում, դա նման է հայրենիքի դավաճանության մեղադրանքին:

Սա լա՞վ է: Նկատի չունեմ այն, որ մեղավորները, մանավանդ նրանք, ովքեր մեղադրվում են հայրենիքին դավաճանելու մեջ, ձերբակալվում են, այլ նկատի ունեմ այն, որ ՊՆ-ում այսքան մարդ կասկածվում է դավաճանության մեջ, լա՞վ է: Եթե ոչ, եւ իհարկե ոչ, ապա ինչո՞ւ եք այդքան ուրախացել: Որ դավաճաննե՞ր են բացահայտվել եւ ձերբակալվել: Բայց նախՙ այդ մարդիկ դեռ դավաճան չեն, եւ այդպիսին չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը նրանց մեղավոր չի ճանաչել: Երկրորդըՙ դավաճան, մանավանդ դավաճաններ ունենալուց ուրախանո՞ւմ են, սա ուրախալի՞ փաստ է: Տղերք, ես հասկանում եմ, որ պետք է թափ տալ բոլոր գերատեսչությունները եւ մանավանդՙ ՊՆ-ն, որը այնքան չէր պատերազմել, որ պարապությունից խրվել է կոռուպցիայի մեջ: Բայց հասկանում եմ նաեւ, որ երբ այդ թափ տալու գործընթացը սկսվում է, չպետք է կրկես գնացած երեխայի դեմքով հրճվել ծաղրածուների ամեն մի շարժից: Ավելի զուսպ է պետք լինել, սա մեր բանակն է, մեր հայրենիքը, որտեղ դավաճաններ կան, եւ դա սարսափելի է, ավելինՙ քան Ադրբեջանի հարձակումը, անկախ նրանից վերջինս լայնամասշտա՞բ է, թե՞ դիվերսիոն-հետախուզական: Ես հասկանում եմ, որ զգացողությունն այնպիսին է, որ այդ մարդիկ մեր աշխատածն են կերել, մեր հայրենիքն են, ենթադրաբար, սինու վրա մատուցել Ապշերոնի նարկոբարոններին: Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ կա՛մ պետք է պատերազմեն, կա՛մ թալանեն, ընդ որումՙ պատերազմելիս էլ թալանեն, բայց, տղերք, երբ նրանց ձերբակալում են, դա ուրախալի փաստ չէ: Դա «դավաճաններ կան» հայտարարություն է, խոստովանություն, ամոթ, գետին մտնելու առիթ, նույնքան սարսափելի բան, որքան ՊՆ-ի այն հաղորդագրությունները, թե սահմանին զոհ ունենք:

Ու խոսքն ամենեւին էլ ծածկադմփոցի մասին չէ, չնայած տեղեր կան, որտեղ ՊՆ-ին ծածկադմփոցը չէր խանգարի, գունեղ շոուները ընտրելու փոխարեն: Խոսքը նրա մասին չէ, որ պետք է քողարկեին հանցագործությունները, մանավանդ, երբ դրանքՙ հայրենիքի դեմ են ուղղված: Խոսքն այս դիվային հրճվանքի մասին է, «բռնում են», «փակում են», «պրծանք սրիկաներից»ՙ ուրախ ճիչերով համեմված: Դավաճան հայնաբերելիս չեն ուրախանում, տղերք, նրան գնդակահարության պատի տակ կանգնեցնելիս ու նրա վրա նշան բռնելիս ձե՛ռք են դողացնում, գլուխ են կախում, նրանից շուտ մեռնում են, ի տարբերություն նրաՙ հարություն առնում:

Ես չեմ ուզում, որ ՊՆ-ում ձերբակալությունների շարքը շարունակվի, բայց ես ուզում եմ, որ բոլոր դավաճանները պատժվեն: Սա նույն բանը չէ: Չգիտեմ անգամ ինչով են տարբեր, բայց զգում եմ, որ նույնը չեն: ՊՆ-ն մերոնք են, դավաճաններըՙ մերոնք չեն. երեւի սրանով:

Բայց ինչպե՞ս պատժել: Պատվախնդիր սպան, երբ նրան պաշտոնից ազատում ենՙ թերացումների, մանավանդ թալանի համար, փակվում է իր սենյակում, վերցնում անվանական ատրճանակը եւ… Բայց պատվախնդիր սպան դավաճանություն չի անում. ուրեմն հույսներս կտրենք, որ իրենք իրենց պատժելու են: Ուրեմն ձերբակալությունները պետք են, ուրախանալը պետք չէ: Բանն այն է, որ ՊՆ-ում յուրաքանչյուր ձերբակալություն նշանակում է, որ հայրենիքին դավաճանել են: Ես, օրինակ, այս փաստից ավելի եմ սարսափում, քան ուրախանում եմ նրանից, որ դավաճան են ձերբակալել:

Դավաճանը զոհ է, այս պարագումՙ ընդդեմ հայրենիքի, եւ ավելի ցավալի, քան հանուն հայրենիքի զոհվածները: Որովհետեւ վերջիններս մեր հպարտությունն են, դավաճանըՙ մեր ամոթը:

Ամո՛թ մեզ, դե ուրախացեք, կարո՞ղ եք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԱՆՈԹԱՑԵՔ. ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԳԼԻԶԵՐ ՓԱԼՈՄԱՐ ԱՆՈՒՆՈՎ ԱՂՋԻԿԸ ԵՎ ԼՈՒՑԿԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԼԻԶԵՐ ՓԱԼՈՄԱՐ ԱՆՈՒՆՈՎ ԱՂՋԻԿԸ ԵՎ ԼՈՒՑԿԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական