«Լեւադա» կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում իր կատարած ամենամյա սոցիոլոգիական հարցումների պատասխանները, ըստ որոնց պարզ է դարձել, թե որ երկրներն են ռուսները համարում Ռուսաստանի բարեկամ, եւ որոնցՙ թշնամի:
Պարզվել է, որ ռուսաստանցիների ընկալմամբ իրենց հիմնական թշնամինՙ ԱՄՆ-ն է (հարցվածներիՙ 72 տոկոսը), երկրորդ թշնամին Ուկրաինան է (48 տոկոս), երրորդըՙ Թուրքիան (29 տոկոս): Հատկապես Թուրքիայի ընդգրկումը Ռուսաստանի թշնամիների ցանկում խիստ ուշագրավ է, քանի որ անցյալ տարվա նույն հարցումների արդյունքներով Թուրքիան իրենց թշնամի էր անվանել ռուսաստանցիների միայն շուրջ մեկ տոկոսը:
Բարեկամների ցանկում առաջատարըՙ Բելառուսն է (50 տոկոս), ապա Ղազախստանը (39 տոկոսը) եւ Չինաստանը (34 տոկոս): Հետաքրքրական է, որ այս տարվա բարեկամների ցանկում ռուսաստանցիների 10 տոկոսը իրենց երկրի բարեկամ է ճանաչել Սիրիային:
Իսկ Հայաստա՞նը: Հայաստանը ցանկում չկա, ոչ բարեկամների, ոչ թշնամիների:



