Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈԿՏ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

ՌԱԿ-ի բրիտանական մասնաճյուղի կազմակերպմամբ Անգլիայում գտնվողՙ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, մայիսի 9-ին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հանձնաժողովային հեղինակավոր սրահներից մեկում, խոսել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների առաջ հառնած ռազմավարական եւ անվտանգության հարցերի շուրջ։

ԵԱՀԽ-ում (այժմՙ ԵԱՀԿ) ՀՀ պատվիրակության 1993-94 թթ. գործող ղեկավարն ու Մինսկի խմբի բանակցությունների մասնակիցը նշել է, որ Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական ճգնաժամերը, ինչպես նաեւ Ռուսաստանի անկայուն քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ խոչընդոտում են Հայաստանինՙ ձերբազատվելու Ադրբեջանի սանձազերծած «աստիճանական քայքայման» հարատեւ պատերազմից։ «Ադրբեջանի բլից-կրիգն ամբողջական ձախողանք էր։ Այդ պատճառով էլ Ադրբեջանը, փոխելով իր մարտավարությունը, սկսել է կիրառել այս նոր, հարատեւ լարվածության պատերազմը։ Առայժմ անորոշ է, թե հակամարտությունը կվերածվի՞ լիամասշտաբ պատերազմի, թե՞ կմնա այս նույն, համեմատաբար թույլ լարվածության մակարդակի։ Հարցին ռազմական լուծում տալու Բաքվի ընտրությունը կարող է պայթեցնել ամբողջ տարածաշրջանըՙ անմիջական դերակատարություն պարտադրելով Ռուսաստանին, Թուրքիային, ՆԱՏՕ-ին եւ Իրանին», ասել է դոկտ. Այվազյանը։

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց ԵԱՀԿ-ի անկարողությունը բանակցությունների միջոցով լուծում գտնելու գործում։ Հակամարտությունը միայն Ղարաբաղի ինքնիշխանության իրավունքի ձեռք բերմանը չի վերաբերում, այլ մեր ժամանակների Հայաստանի (Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների) երկարաժամկետ անվտանգությանն ու ընդհանրապես գոյատեւմանըՙ 42 հազար քառ. կմ տարածքի վրա։ Դա նվազագույն տարածքն է, որը կարող է ապահովել դաշնակից թշնամիներով (Թուրքիա եւ Ադրբեջան) շրջապատված մեր երկրի անվտանգությունը», ավելացրել է նա։

Դոկտ. Այվազյանը նաեւ հանդես է եկել դասախոսություններով Լոնդոնի համալսարանում եւ Քենսինգտոն թաղամասում գտնվող «Հայ տան» դահլիճում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՏԻՈՒՇ ԱՐՔԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՍՈՊՐԱՆՈ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՍՈՊՐԱՆՈ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական