Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՆԴՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԵՎ ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Եվրոմիության շրջանակներում եվրոպական երկրների միավորումը համեմատել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի եւ նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կառավարման հետ: Իր կարծիքը նա շարադրել է The Telegraph թերթին տված հարցազրույցում:

Դասական բանասիրության ասպարեզում պրոֆեսիոնալ գիտնական հանդիսացող Ջոնսոնը գտնում է, որ վերջին երկու հազար տարում քանիցս փորձ է արվել Եվրոպան միավորելու մեկ կառավարության ներքո, որպեսզի վերականգնվի Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի կորուսյալ «ոսկեդարը»:

«Նապոլեոնը, Հիտլերը, տարբեր մարդիկ փորձել են դա անել, եւ դա ավարտվում է ողբերգականորեն», ասել է նա: Ջոնսոնն ավելացրել է, որ ԵՄ-ն այդ ամենն ուրիշ մեթոդներով իրականացնելու փորձ է:

Բրյուսելում պաշտոնյաները կիրառում են Հիտլերից փոխ առնված «զանազան մեթոդներ», որպեսզի միասնական իշխանության ներքո միավորեն Եվրոպան:

«Սակայն այստեղ սկզբունքային է մի թերություն, մի հավերժական խնդիր, այն էՙ չկա հավատարմություն Եվրոպայի գաղափարին, որն ընկած կլիներ տվյալ գործընթացի հիմքում: Չկա որեւէ տիրական կառույց, որն ամեն ոք կհարգեր կամ կհասկանար: Դա առաջացնում է ժողովրդավարության զանգվածային վակուում», կարծում է Ջոնսոնը:

Լոնդոնի նախկն քաղաքապետը նաեւ գտնում է, որ «ԵՄ «աղետալի» ձախողումները լարվածություն են առաջացրել անդամ պետությունների հարաբերություններում եւ Գերմանիային թույլ են տվել մեծացնելու իր հզորությունը, «կլանելու» Իտալիայի տնտեսությունը եւ «ոչնչացնելու» Հունաստանը: Նրա կարծիքով, եվրոն դարձել է այնպիսի միջոց, որով գերմանացիները բացարձակ առավելություն են ստանում ամբողջ եվրոգոտու նկատմամբ:

Եվրոմիությանն իր անդամակցության հնարավոր դադարեցման հանրաքվեի նախապատրաստման պայմաններում Մեծ Բրիտանիայում սրվում է բանավեճը ԵՄ-ում մնալու նպատակահարմարության թեմայով: Հանրաքվեի անցկացումը նախատեսված է հունիսի 23-ին:

Վարչապետ Դեւիդ Կեմերոնը 2015-ի մայիսին խոստացել էր հանրաքվե անցկացնել ԵՄ-ին իր երկրի անդամության հարցի առնչությամբ: Նա ինքը կողմ է ԵՄ կազմում մնալուն, սակայնՙ Եվրոմիության նշանակալի բարեփոխման պայմանով:

Մայիսի 6-ին Լոնդոնի նոր քաղաքապետ ընտրվեց պակիստանցի ներգաղթյալների զավակ Սադիկ Խանը: Նրան պաշտպանեց ընտրողների 44 տոկոսը, մյուս թեկնածուՙ պահպանողական Զաք Գոլդսմիթը, ստացավ 35 տոկոս: Խանը պատմության մեջ մտավ որպես Լոնդոնի առաջին մահմեդական քաղաքապետ: Բացի դրանից, նա ԵՄ անդամ երկրներում մայրաքաղաքի ղեկավար դարձած առաջին մահմեդականն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ն ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆԶՈՐ Է ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԵՑԵ՛Ք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԵՑԵ՛Ք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական