Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-Ն ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆԶՈՐ Է ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը վախենում է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ծագման դեպքում հնարավոր չի լինի Արեւելյան Եվրոպայում ծավալել արագ արձագանքման ուժեր: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան որոշ գեներալներ բրիտանական «Ֆայնենշըլ թայմս» թերթին տված հարցազրույցում հայտարարել են, որ դաշինքի արագ ծավալման ուժերը պիտանի չեն Արեւելյան Եվրոպայում տեղաբաշխվելու համար, քանի որ ուժի առումով զիջում են ռուսական բանակին: Հոդվածում ասվում է, որ դաշինքի զորքերը «խոցելի են» ծավալման փուլում:

Խոսքը հինգ հազարի հասնող թվակազմով գերբարձր պատրաստության միացյալ օպերատիվ ուժերի (VJTF) մասին է, որոնց ստեղծման վերաբերյալ որոշում է ընդունվել 2014-ին: «Հենց ՆԱՏՕ-ի գնահատումներով, դաշինքի արագ արձագանքման նոր «առաջավոր» ուժերի տեղաբաշխումը Արեւելյան Եվրոպայում անհնար կլինի Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում», հաղորդում է թերթը:

«ՆԱՏՕ-ի երկու բարձրաստիճան գեներալներ» թերթին տված հարցազրույցում ասել են, որ այդ ուժերը «իրենց տեղաբաշխման փուլում չափազանց խոցելի կլինեն Լեհաստանում կամ Բալթյան երկրներում կիրառվելու համար»:

Գեներալներից մեկի խոսքերով, Կալինինգրադի մարզում սեփական ուժերն արմատապես ավելացնելու Ռուսաստանի որոշումը եւ սահմանամերձ տարածքներում առկա էական ռազմական ռեսուրսները նշանակում են, որ «Օդերից արեւելք» օպերատիվ ուժերի տեղաբաշխման դեպքում այդ ուժերը կջախջախվեն նախքան մարտավիճակի բերվելը:

ՆԱՏՕ-ի մյուս ներկայացուցիչը հայտարարել է, թե օպերատիվ ուժերը կարող են արագորեն ծավալվել «բոլոր հնարավոր իրավիճակներում», սակայն խոստովանել է, որ ռուսական զորքերի ուժեղացումը բարդացնում է իրադրությունը:

«Արագ արձագանքման ուժերի թույլ տեղերը ՆԱՏՕ-ին դրդեցին իր արեւելյան թեւում մշտապես տեղաբաշխել ընդլայնված զորակազմ», ասվում է հոդվածում:

Առաջիկա հուլիսին ՆԱՏՕ-ի անդամները կհաստատեն տարածքների գործնական պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցներ: Ըստ երեւույթին, ամերիկացի զինվորականները դիտավորյալ ուռճացնում են Ռուսաստանից իբր բխող վտանգը, որպեսզի հավելյալ ֆինանսավորում ստանան:

Ամերիկացի զինվորականներն ասել էին, թե ռուսական բանակը արդիական զինատեսակների հնարավորություններով արդեն գերազանցում է ԱՄՆ-ին: Մոտավորապես նույն ժամանակ Սենատի ԶՈՒ ենթակոմիտեի նիստում մի խումբ զինվորականներ հայտարարել էին, որ եթե հատկացումները չավելացվեն, ապա ամերիկյան բանակը կարող է «թվակազմով եւ կրակային ուժով» հակառակորդին զիջել հաջորդ պատերազմում, մանավանդՙ Ռուսաստանի հետ առճակատման դեպքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ

Հաջորդ գրառումը

ԼՈՆԴՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԵՎ ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՆԴՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԵՎ ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և...

ԿարդալDetails

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական