Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՏՐՆ ՈՒ ՄԱՐԴԸ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սահարան, չնայած անապատ է, բայց հող է: Ավելին, այն կիսող աֆրիկյան երկրների (թվով 8) տարածքների զգալի մասն է, որոշներիՙ մեծ մասը: Այսինքն, եթե դուք, օրինակ, ալժիրցիներին ասեքՙ ձեր երկրի տարածքից 8 քառակուսի կիլոմետր տվեք մեզ, չէ՞ որ անապատ է, իսկ անապատում ոչ տանձ է աճում, ոչ կով է արածում, ոչ էլ նավթ է դուրս գալիս այնտեղից, ձեզ կպատասխանեն, այլ հարց էՙ ինչ զենքով:

ԼՂ-ի շրջակա տարածքները, ինչպես Արցախում են ասումՙ Արցախի Հանրապետության անքակտելի մասը, կամ ինչպես Հայաստանում են ասումՙ մեր անվտանգության գոտիները անապատ չեն, չնայած այդ տարածքներում բնակվող մարդիկ իրենց թվով քիչ են տարբերվում Սահարա անապատում բնակվողներից: Այնուամենայնիվ այդ տարածքներն ավելի հող են, քան Սահարան, եւ ուրեմն դրանց պահպանումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի (հողի չռազմավարականը ո՞րն է): Այնպես է ստացվել, որ հենց այդ տարածքներից, ինչպես նախագահ Սարգսյանն է Վիեննայից վերադարձի ճանապարհին, ինքնաթիռում որոշ լրագրողների ասել, 8 քառակուսի կիլոմետրը ապրիլյան սրացումների արդյունքում մենք թողել ենք Ադրբեջանին: Ըստ նախագահիՙ այդ տարածքները մեզ համար ռազմավարական որեւէ նշանակություն չունեին, այսինքն դրանց կորուստը մեզ համար ռազմավարական չէ, հոգեբանական է, դե այսինքն Ադրբեջանն իր ժողովրդին կասի, թե տեսեք, դեռ քիչ, բայց մեր հողերը հետ բերեցինք:

Բայց ի՞նչ գնով, նկատի չունեմ ադրբեջանցիները, նկատի ունեմՙ մենք, երբ ասում ենք, թե չի կարելի հակառակորդի մոտ թողնել անգամ մեկ թիզ հող, պետք է ժամ առաջ առաջ նետվել եւ հետ բերել կորցրածը, ի՞նչ գնով, ավելի ճիշտՙ ո՞ւմ գնով: Նրանք, ովքեր առաջ են հրում, առջեւում չեն, ուրեմն չեն էլ գնալու, գնալու են նրանք, ովքեր արդեն առաջին գծում են, իսկ առաջին գծում նրանք են, որոնց վերադարձին մենք սպասում ենք: Պատերազմն էլ միակ տեղն է, որտեղ առաջ գնալը միշտ չէ, որ լավ է, ավելի ճիշտՙ միանշանակ չէ, առաջ գնալը պատերազմում զոհեր են, ավելի շատՙ քան տեղում մնալը: Ու այստեղ առաջանում է ամենակարեւոր հարցըՙ մա՞րդը, թե՞ մետրը…

Մետրըՙ տարածքային ամբողջականությունն է, մարդըՙ ազգերի ինքնորոշումը. Չկա մետր, խախտվել է տարածքային ամբողջականությունը, չկա մարդՙ չկա ազգերի ինքնորոշում: Ծանո՞թ սկզբունքներ են: Թերեւս Հայաստանում (գուցե նաեւ Ադրբեջանում) այս սկզբունքները եւ սրանցից ածանցյալ այլ սկզբունքներ «Մադրիդի Ռեալ» ֆուտբոլային ակումբից հետո երկրորդ հայտնի մադրիդյանն են: Այդ սկզբունքներով, որոնք բոլորովին վերջերս ամբողջությամբ հրապարակվեցին, ենթադրվում է ԼՂ-ի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, փախստականների վերադարձՙ իրենց բնակության վայրերը, միջազգային խաղաղապահների մուտքՙ հակամարտության գոտի եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար տեղում, տեղի բնակչության ազատ կամարտահայտում (հանրաքվե): Հուսամՙ ճանապարհային քարտեզը չխախտեցի: Մենք այս սկզբունքներին համաձայն ենք, Ադրբեջանըՙ ոչ: Այսինքն ըստ Բաքվի, այս սկզբունքներով հարցը լուծելը դեմ է իր շահերին, ըստ մեզՙ մեր շահերին դեմ չէ: Բայց ինչպե՞ս, ուրեմն ԼՂ-ի շրջակա տարածքների հանձնումը մեր շահերին դեմ չէ՞, կոնկրետ ադրբեջանցի փախստականների վերադարձն իրենց բնակության վայրեր (Բաքուն պնդում է, որ նրանց թիվը միլիոնի է հասնում) մեր շահերին դեմ չէ՞, եւ վերջապես, ամենակարեւորը, ԼՂ-ի վերջնական կարգավիճակի անորոշ ճակատագիրը մեր շահերին դեմ չէ՞: Իմ կարծիքով դեմ է, ավելին, ես չեմ կարծում, որ Բաղրամյան 26-ում կամ ՀՀ ԱԳՆ-ի նորակառույց, ի դեպ գեղեցիկ, շենքում որեւէ աշխատող կա, ով կասի, թե մադրիդյան սկզբունքները Հայաստանի շահերին դեմ չեն: Ուրեմն ինչո՞ւ է Հայաստանը համաձայն դրանց: Այստեղ մի նրբություն կա, Հայաստանը ոչ թե համաձայն է դրանց, այլ համաձայն է դրանց հիման վրա բանակցություններ վարելուն, այսինքն Հայաստանը ոչ թե համաձայն է, որ ենթադրենքՙ կոնկրետ ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց բնակության նախկին վայրերը, այլ համաձայն է քննարկելու այդ հարցը, թերեւս, հիշեցնելով, որ ԼՂ հակամատության հետեւանքով փախստական են դարձել ոչ միայն ադրբեջանցիներ:

Բայց ամեն դեպքումՙ «համաձայն եմ քննարկելու տարածքների վերադարձը» տարածքների հանձնում չի ենթադրում, ուրեմն ինչո՞ւ է Հայաստանը համաձայնՙ քննարկելու տարածքների վերադարձը: Հենց այստեղ շրջանը փակվում է, մարդիկ. բանն այն է, որ սա մետրի եւ մարդու ընտրությունն է, բայց ոչ թե Հայաստանի իշխանությունների որոշելիքը (թեկուզ եթե այդ իշխանությունները լիգիտիմ են), այլ հայ ժողովրդի հանրաքվենՙ մեկ հարցովՙ մա՞րդը, թե՞ մետրը: Ի վերջո, եթե հող տալը որոշում են իշխանությունները, եւ եթե իսկական Հայաստանը տիգրանմեծյան ծովից ծովն է, ապա Տիգրանից հետո (որին, ի դեպ, ադրբեջանցիներն անվանում ենՙ ադրբեջանցի, ում անունով էլ հիմնադրվել է Իրանի մայրաքաղաքը. Տիգրան-Տեգերան-Թեհրան) մեր բոլոր իշխանությունները հող են տվել, հեկտարներով, պապենական, ուրեմն ռազմավարական նշանակություն ունեցող:

Ու մինչ մենք այսօր մտածում ենք, թե ո՞ւմ կողքին կնստեր Սերգեյ Լավրովըՙ Վիեննայում, եթե Ադրբեջանի նախագահը Մեհրիբան Ալիեւան լիներ, կնստեր կրկին Սերժ Սարգսյանի կողքին, Հայկական հարցըՙ անկախ նրանից, թե ի՞նչ կասի ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին, հարցը մնում է նույնըՙ մա՞րդը, թե՞ մետրը: Եթե մետրը, ապա պատերազմ է (քանի որ միջնորդները հետ են քաշվում, որովհետեւ իրենց առաջարկությունները մերժվում են), անկանխատեսելի ելքով եւ Արցախի անորոշ կարգավիճակով: Եթե մարդը, ապա պատերազմ չէ (քանի որ միջնորդները վերահսկում են, որպեսզի պատերազմը չխանգարի իրենց առաջարկությունների կենսագործմանը), բայց Արցախի կարգավիճակը կրկին անորոշ է: Երկու դեպքում էլ հիմնական հարցի պատասխանն անորոշ է, բայց մի դեպքումՙ պատերազմ կա, մյուսումՙ խաղաղապահներ (գուցե ավելի վատ բան):

Ուրեմն մենք որի՞ն ենք պատրաստ, կամ ինչ-որ բանի պատրա՞ստ ենք: Չասեք, որ հաղթողը ոչինչ չի զիջում, քանի որ մենք բոլորովին վերջերս Ադրբեջանին 8 քառակուսի կիլոմետր ենք զիջելՙ ընտրելով մարդուն:

Հ.Գ. – Չնայած ունեցած քիչ մետրերինՙ 718,3 քառակուսի կիլոմետր, Սինգապուրի բնակչությունն այսօր կազմում է 5մլն 535 հազար մարդ (ավելի շատ, քան ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության բնակչությունը միասին վերցրած): Այսինքն այնպես չէ, որ որքան մեծ է երկրի տարածքը, այքան մեծ է բնակչության թիվը: Ի դեպ Սինգապուրից ոչ ոք մետր չի ուզում եւ չի խլում, չի էլ կարող, բայց այս ամեննՙ իմիջիայլոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱԼՍՙ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՊՈՅՔՈԹԵՆՔ ԹՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՅՔՈԹԵՆՔ ԹՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական