Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՇԱԳՐԱՎ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

06/05/2016
- 06 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Հայ ժողովրդի համար բախտորոշ արցախյան գոյամարտի այս օրերին ավելի ու ավելի է կարեւորվում մեր պատմության իմացությունը, հատկապեսՙ դրա հերոսական դրվագների: Համոզված եմ, որ նախորդ սերունդների արյան կանչն ու վարակիչ ազդեցությունն է, որ մեր 18-ամյա պատանիներն առյուծասիրտ են, ասել էՙ քաջ են, անվախ ու հզոր:

Այդ նույն հերոսական ոգին, հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի լուսավոր ապագայի զոհվելու պատրաստակամությունը մատաղ սերնդի մեջ ներարկելու ու մշտապես վառ պահելու համար գրվել են եւ պիտի գրվեն ու հրատարակվեն նոր հիմնարար ու փաստառատ ուսումնասիրություններ:

Առանց վարանելու նշեմ, որ այդ շարքին է պատկանում նաեւ Ռոմիկ Հովնանյանի հեղինակած «Գաղտնի բանակ. Պատմության կերտողները. Գուրգեն Յանիկյանը եւ ԱՍԱԼԱ-ի անձնասպանական գործողությունները» չափերով համեստ, սակայն ասելիքով ու դաստիարակչական առումով կարեւոր նշանակություն ունեցող աշխատությունը: Հեղինակը, որ մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ է, համեստորեն խոստովանում է, որ ինքը պատմաբան չէ եւ հավակնություն չունի այդ ասպարեզում «հրաշքներ գործելու»: Սակայն դա բոլորովին չի խանգարել, որ հեղինակն ամենայն բարեխղճությամբ ուսումնասիրի խնդիրը, կաթիլ-կաթիլ հավաքի փաստերը, համեմատի դրանք այլ աղբյուրների հետ եւ ընթերցողի դատին հանձնի մի ուսումնասիրություն, որը, կարծում եմ, անպայման հաջողություն կունենա, ինչպես դա եղավ հեղինակի նախորդՙ 2011 թ. լույս տեսած «Նեմեսիսը» գործողության մեջ» գրքի պարագայում (այն վերահրատարակվեց 2013, 2015 թվականներին, ապա թարգմանվեց նաեւ ռուսերեն):

Ամբողջովին իրական փաստերի հիման վրա շարադրված ուսումնասիրությունը նվիրված է հայ ժողովրդի նորագույն շրջանի ազգային-ազատագրական շարժման հիմնադիրներից մեկի, այդ գաղափարին իր կյանքը նվիրաբերած Գուրգեն Յանիկյանի հերոսական կյանքին ու ազգանվեր գործունեությանը: Մարդ, ով կրել է ցեղասպանության սարսափները, ում աչքի առաջ սպանել են հարազատ եղբորըՙ կտրելով նրա գլուխը: Մարդ, ում ապրած կյանքը հար եւ նման է եղեռնից մազապուրծ իր սերնդակիցներից շատերին: Սերունդ, որի հրաշքով փրկված բեկորները հայտնվելով աշխարհի տարբեր ծայրերում կարողացավ առժամանակ հոգում անթեղել ցավը, վերապրել ու կյանք տալ նոր սերունդների, շարունակել իր էթնոգենը: Սերունդ, որը երբեք չկորցրեց պատմական հիշողությունը, ցավից ամուր սեղմեց ատամները եւ սպասեց հարմար պահի, որ լուծի ԻՐ վրեժը, գենի ու ինքնության վրեժը:

Հայտնի է, որ «Նեմեսիսը» նաթալիների, թեհլիրյանների, թոռլաքյանների եւ մյուս հայ նվիրյալների պատժիչ գործողություններն էին թալեաթների ու նրա նման մարդակերների նկատմամբ, որոնցից հետո տեւական ժամանակ դադարեցին այդպիսի դրսեւորումները: Սակայն ազատագրական ոգին երբեք չլքեց հայորդիներին եւ ավելի ուշ պոռթկաց Գուրգեն Յանիկյանի կրակոցների հետ եւ շարունակվում է մինչեւ օրս:

Երկար տարիների անբասիր աշխատանքի եւ գործին անմնացորդ նվիրվածության արդյունքում Գ. Յանիկյանը զգալի հաջողությունների էր հասել Իրանում, ապա տեղափոխվել ԱՄՆ եւ ապրում էր ապահով ու բարեկեցիկ պայմաններում: Սակայն նրան մշտապես հանգիստ չէին տալիս մեծաքանակ հարազատների ու ընդհանրապես 1,5 մլն անմեղ զոհերի վրեժը լուծելու զգացողությունն ու արդարության վերականգնումը: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով առժամանակ «քնած» հայկական խնդիրը բարձրացնելու եւ աշխարհի հզորների ուշադրությունը դրա վրա սեւեռելու անհրաժեշտության գիտակցումը նրան մղում էին ուղիներ որոնել: Այս պայմաններում էլ նա մտահղացավ մի անսպասելի գործողությամբ ստիպել մարդկությանը, որ իր ցեղի հանդեպ կատարված ոճրագործությունը անպատիժ չմնա, ստիպել, որ գողերը վերադարձնեն տերերին նրանցից գողացվածը: Նա կայացնում է մի հանդուգն որոշում. գնդակահարել թուրք դիվանագետների, կանգնել դատարանի առջեւ, բարձրաձայնել հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը եւ պահանջել արդարության վերականգնումը:

Բազմաթիվ նամակներ գրելով հարազատ-բարեկամներին եւ ԶԼՄ-ներինՙ 1973 թ. հունվարի 27-ին, ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում հայտարարելով իր հայ լինելըՙ Յանիկյանը մի քանի կրակոցով սպանում է Թուրքիայի հյուպատոսին եւ փոխհյուպատոսին: Այս պատմական կրակոցները հիմք ու խթան դարձան հայ ազատագրական պայքարի նոր թափով ծավալմանը: Դարձան սթափեցնող այն ազդանշանը, որից անմիջապես հետո ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ն): Դատավարության ընթացքում Յանիկյանը հայտարարեց, որ 1915 թ. եղեռնից հետո Թուրքիայի կառավարությունը որեւէ քայլ չի արել հայ ժողովրդից բռնագրավված տարածքն ու ինչքը վերադարձնելու, իր արյունոտ ձեռքերը լվանալու համար: Այդ պատճառով էլ ինքը դիմել է նման ծայրահեղ քայլի, որ ամբողջ աշխարհին ցույց տա թուրքերի կատարած գազանությունները եւ հատուցում պահանջի:

Յանիկյանի կրակոցներից անմիջապես հետո Հարություն Թագուշյանի (առավել հայտնի է Հակոբ Հակոբյան անունով) եւ ուրիշների ստեղծած ՀԱՀԳԲ-ն իրեն հռչակում էր հայ ժողովրդի իրավունքների պաշտպան եւ ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ, որի նպատակն էր Արեւմտյան Հայաստանի ազատագրումը: Պապերից ժառանգած արդարության ոգին ՀԱՀԳԲ-ի անդամների մեջ հրաբուխ դարձավ, դուրս ժայթքեց ու այրեց բազմաթիվ կապանքներ: ՀԱՀԳԲ-ի անդամները լավ էին հասկանում, որ խոսքերը քամին տանում է, ազատություն եւ արդարություն բառերը կորցնում են իրենց իմաստը, եթե նրանք չեն պաշտպանվում անհատներից կազմված ուժեղ բռունցքով: Որ ուժն է թելադրում մարդկանց գործերը եւ ոչ թե փառաբանված սերն ու գթությունը: Որ հայ ժողովրդի համար գոյության միակ ճանապարհը պայքարն էՙ իր օրինական իրավունքներին տեր լինելու ճանապարհին:

ՀԱՀԳԲ-ի անդամները 1973-1997 թթ. (1997-ից հետո ՀԱՀԳԲ-ն որեւէ զինված գործողության պատասխանատվություն չի ստանձնել) ընթացքում ձեռնարկեցին «Վան», «Կարին», «Նահատակ ղեկավար Հակոբ Հակոբյան» եւ այլՙ 200-ից ավելի մարտական ու ահաբեկչական գործողություններ, որոնց ընթացքում հերոսաբար զոհվեցին 40-ից ավելի հայ երիտասարդներ: Հեղինակի ներկայացմամբ նրանք բոլորն էլ գիտակցված նահատակներ էին, այսինքնՙ անմահներ: Ի դեպ, ՀԱՀԳԲ-ի բոլոր անդամներն իրենց համարում էին Գուրգեն Յանիկյանի հոգեւոր զավակներ եւ միշտ հավատարիմ մնացին իրենց ուսուցչի պատգամներինՙ հաճախ իրենց կյանքը մատաղելով հայրենիքի ազատության սրբազան գործին:

Մայիսյան այս օրերին, երբ Արցախում վճռվում է հայ տեսակի լինելիության խնդիրը, երբ հայ ժողովուրդը հերթական անգամ բռուցքվել է ընդդեմ անարգ ոսոխի, անչափ կարեւոր է անցյալից դասեր քաղելն ու նրանց հերոսական օրինակով թշնամուն դիմագրավելը: Ռոմիկ Հովնանյանի այս համեստ աշխատությունը մեր խորին համոզմամբ գալիս է լրացնելու հայի ոգին, կորովը եւ հաղթանակի նկատմամբ անսասան հավատի զգացումները: Հիրավի կատարված է ժամանակին համահունչ, պետքական եւ անհրաժեշտ աշխատանք, որն արժանի է ամենայն գովասանքի ու մեծարման:

02.05.2016 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՑԻ ՔՐԴԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-Ի ՃՆՇՄԱՆ ՆԵՐՔՈ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-Ի ՃՆՇՄԱՆ ՆԵՐՔՈ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական