Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԿՐԱԿՈՑԸ

06/05/2016
- 06 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական առցանց լրատվամիջոցները երեկ շատ օպերատիվՙ բառացիորեն րոպեներ հետո տարածեցին Հայաստանի կառավարությանՙ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավոր պատրաստակամության մասին հնչեցրած հայտարարությունը: Հայաստանի կառավարությունը ճանաչման նախաձեռնությունը փոխանցել է խորհրդարանին, գրեցին գերմանական «Դոյչլանդֆունկը», «Դի ցայթը» եւ այլ լրատվամիջոցներՙ հղում անելով ՏԱՍՍ- ին: Գերմանական զանգվածային լրատվամիջոցները հազվադեպ են հղում անում միայն ՏԱՍՍ- ին, ինչը այս լուրի պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող է ենթադրել: Լրատվության մեջ հստակ նշվում է, թե խորհրդարանական քննարկումը կայանալու է առաջիկա երեքշաբթի: «Թիրոլեր թագեսցայթունգը» նախապատվություն է տվել ՏԱՍՍ -ի լրատվությանը կցել նաեւ dpa-ի տեղեկատվությունըՙ «Հայաստանը քննարկում է ԼՂ-ի հնարավոր անկախությունը» վերնագիրն այսպես շարունակելովՙ «Ադրբեջանը, որին միջազգայնորեն պատկանում է ԼՂ, սպառնում է ծանրակշիռ հետեւանքներով»: «Ի հեճուկս հարեւան Ադրբեջանի զգուշացումների, Հայաստանի խորհրդարանը ուզում է ԼՂ անկախության հնարավոր ճանաչման մասին քննարկում հրավիրել», գրում է «Թիրոլեր թագեսցայթունգը»ՙ նշելով, թե ապրիլի սկզբից բռնության էսկալացիայի պատճառով 120 զոհ է գրանցվել: Լրատվամիջոցը նշում է նաեւ, թե միջազգային հանրությունը, այդ թվումՙ «Հայաստանի հովանավոր Ռուսաստանը» եւ ԵԱՀԿ այժմյան նախագահող երկիր Գերմանիան տարիներ ի վեր ջանքեր են գործադրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար: «Եթե ԼՂ պաշտոնապես ճանաչվի Հայաստանի կողմից, ՀՀ նախագահ Սարգսյանն առաջինը կլինի, որ կհայտարարի դրա մասին», Հայաստանի նախագահի մամուլի խոսնակի բառերն է փոխանցում dpa: «Ռուսաստանը մոտ 5000 զինվոր է տեղակայել Հայաստանում, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սերտ գործընկերն է թեեւ, բայց զենք է գնում Ռուսաստանից, ինչը արժանանում է Երեւանի քննադատությանը», եզրափակում է գերմանական թերթը:

«Դի վելթը» հստակ նշում է, թե Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ադրբեջանական «նոր ագրեսիայի» պարագայում անկախության ճանաչման համապատասխան օրենքը ուղի կգտնի: «Մարտական ծանր գործողություններից հետո այսպիսի որոշումը կարող է կրկին հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման», գրում է «Դի վելթը»:

Երեկ Գերմանիայում ոչ աշխատանքային օր էրՙ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի հետ մեկտեղ հայրերի օրն էին նշում:

Հայաստանի նախազգուշական կրակոցը միջազգային լրատվադաշտ հասավ, պաշտոնական գրասենյակների արձագանքը աշխատանքային օրերին դեռ կլսենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՓՈՐՁԸ ԽԱՓԱՆՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԼԵՅՍԹԵՐԸ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԼԵՅՍԹԵՐԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական