Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿԱՐԳԱՊԱՀ ԱՇԱԿԵՐՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

06/05/2016
- 06 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կողքից նայելով մեր արտաքին քաղաքականության տարբեր դրսեւորումներին, Հայաստանը կարգապահ աշակերտի տպավորություն է թողնում: Հատկապես միջազգային երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանագրերի ու համաձայնագրերի տառից չշեղվելու միտումը զգալի է գրեթե բոլոր մակարդակներում: Մեկ անգամ չէ, որ մեր արտաքին գերատեսչության ղեկավարը կամ հանրապետության նախագահը հայտարարել են, չթաքցված հպարտությամբ, որ մեր երկիրը վարում է արտաքին կանխատեսելի քաղաքականություն: Եվ շատ դժվար է չհավատալ ասվածի անկեղծությանը:

Սակայն կարծում եմ, որ եթե անկախության առաջին տարիներին դա պատշաճ եւ արդյունավետ սկզբունք էր, ապա այժմ, 25-ամյա փորձառությունից հետո, կարեւորագույն որոշ հարցերում նման դիրքորոշումը շահավետ չէ մեր երկրի համար:

Ասում ենՙ օրենքը թույլերի ապավենն է: Անշուշտ դա այդպես է, ե՛ւ մարդկանց, ե՛ւ պետությունների համար: Հատկապես փոքր երկրների համար: Սակայն հարց էՙ ի՞նչ միջավայրում եւ ո՞ր երկրների հարեւանությամբ: Եվ ավելի կարեւորըՙ ո՞ր պարագաներում:

Վերջին օրերին, հատկապես քառօրյա ռազմական ագրեսիայից հետո, ահագնանում են տեղեկությունները հակառակորդի կողմից սահմանի ողջ երկայնքով զորքի եւ սպառազինության անօրինակ կուտակումների մասին: Համոզված կարելի է ասել, որ դա չի կարող լոկ մկանների ցուցադրություն լինել: Ուրեմն…

Համաշխարհային ողջ պատմության ընթացքում, նաեւ մեր օրերում, ընդհանրապես շահել են այն երկրները, որոնք ճակատագրական պահերին անտեսել են բոլոր տեսակի պայմանագրերն ու պայմանավորվածությունները եւ կտրուկ, վճռական քայլեր են ձեռնարկել ինքնապաշտպանության կամ դրա պատրվակի տակՙ կանխելով կամ նվազեցնելով իրական կամ ենթադրյալ վտանգները: Միջազգային պրակտիկայում դա կոչվում է կանխարգելիչ կամ արգելիչ (կանխիչ) պատերազմ կամ հարված: Ի դեպ, դրանք տարբեր հասկացություններ են: Առաջինըՙ կանխարգելիչ (preemptive) հարձակումը ձեռնարկվում է այն վստահությամբ, որ հակառակորդը ինքը պատրաստվում է անմիջական հարձակման եւ նրան առաջինը հարվածելը ավելի ձեռնտու էՙ քան առաջին հարվածի իրավունքը նրան զիջելը: Երկրորդըՙ արգելիչ (կանխիչ) (preventive) հարձակում, որը կատարվում է ոչ անմիջական սպառնալիքի պարագայում: Առաջինը համարվում է միջազգային նորմերով ընդունելիՙ եթե ուժի կիրառման հիմքը իսկապես ինքնապաշտպանությունն է, մինչդեռ երկրորդը մերժվում է միջազգային օրենքով: Համենայնդեպս, թե մեկը եւ թե մյուսը մեր ժամանակներում շատ են կիրառվել, հատկապես Իսրայելի կողմից, սկսելով 1967 թ.ի Վեցօրյա պատերազմիցՙ շարունակաբար: Ավելի ուշ ժամանակներում դրանցից երկրորդը կիրառվեց Մ. Նահանգների կողմից ընդդեմ Իրաքիՙ պատրվակելով Սադդամ Հուսեյնի (չ)ունեցած զանգվածային ոչնչացման զենքի «անմիջական սպառնալիքը»: Հետեւաբար մենք` հայերս, ներկա պահին կարող ենք հարազատ չմնալ մեր ազգային էպոսի հերոսինՙ Սասունցի Դավթին, որ առաջին հարվածի իրավունքը զիջեց Մսրա Մելիքին: Դա շատ էր հայկական, հայավարի՛…

Անշուշտ ես կոչ չեմ անում նմանօրինակ որեւէ քայլի դիմել ընդդեմ ադրբեջանաթուրքական նոր զինակուտակումների: Նման գործողությունները ենթադրում են տեղեկությունների ու տվյալների համալիր վերլուծություն, մշակում, նախորդող ու հաջորդող բոլոր զարգացումների ու հետեւանքների գերճշգրիտ հաշվարկում: Նաեւՙ հակառակորդի հավանական բլեֆներից խուսափում: Ի վերջո, մենք ոչ Իսրայել ենք, ոչ էլ, նամանավանդ, Մ. Նահանգներ: Ինչպես ասում էին հռոմեացիքՙ ինչ որ թույլատրելի է Զեւսին, արգելված է եզին: Սակայն ռազմաքաղաքական տարբեր սցենարների մշակումն ու կիրառումը բացառված չպետք է լինեն մեր զինանոցում, եւ անհրաժեշտ պահին պետք է կիրառվեն:

Կարգապահ եւ օրինապահ աշակերտից գոհ են լինում բոլորը, սակայն սովորաբար առաջինը նրա՛ն են իրավազրկում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

PKK-Ն ԿԸՆԴԼԱՅՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ԶՍՊԱՇԱՊԻԿ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԶՍՊԱՇԱՊԻԿ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական