Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉՆ Է ՀԻՆԸ, ԵԹԵ ԱՅՆ ԶԵՆՔԸ ՉԷ

15/04/2016
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Կալաշնիկովը վերջերս մահացավ: Բայց նա այն մարդկանցից էր, որոնք հավերժ կմնան պատմության մեջ եւ պատմություն կերտելիս: Բանն այն է, որ Միխայիլ Տիմոֆեեւիչը մարդկությանը տվել է մի բան, ինչը, փաստորեն, ամենաշատն է պետք գալիս նույն այդ մարդկությանը: Խոսքն հասկանալի էՙ սիրո մասին չէ, տեխնիկական գիտությունների դոկտորը հազիվ թե սիրո նոր տեսություն հորիներ, կամ ծաղիկների նոր տեսակ. խոսքը ԱԿ-ի, կամ ավտոմատ Կալաշնիկովի մասին է:

Պետք է նկատել, որ Կալաշնիկովի ավտոմատը բավականին հին զենք է, դեռեւս 1948-ին այս զինատեսակը մտավ սովետական բանակի զինանոց: Բայց հասկանալի է, որ այսօրվա ԱԿ-ները 1949-ի սովետական բանակի ավտոմատների հետ միայն անունով են նույնը: Իսկ այօրվա ԱԿ-ներըՙ ԱԿ-74-երն են: ԱԿ-74-ի մասին բոլորս ենք լսել, շատերն անգամ գիտեն, թե դա ինչ է, ոմանք անգամ բռնել եւ գործածել են գոնե մեկ անգամ: Բայց արի եւ տես, որ քչերը գիտեն, թե եթե ԱԿ-ն ավտոմատ Կալաշնիկովն է, բա 74-ը ի՞նչ է: 74-ը, իսկ ավելի ճիշտՙ 1974-ը այն թվականն է, երբ արտադրված ԱԿ-ները միջազգային ռազմարդյունաբերության մեջ այսօր էլ համարվում են ժամանակակից զենք: Այսինքն, եթե բանակդ ունի ԱԿ-74, ուրեմն ունի ժամանակակից զենք: Այլ հարց է, եթե բանակդ միայն ԱԿ-74 ունի, բանակդ որքանո՞վ է ժամանակակից: Իմ կարծիքով բանակի ժամանակակից լինելը միայն ժամանակակից զինանոցով չէ պայմանավորված: Օրինակ, Շվեդիան ոչ Տոս-1 ունի, ոչ իսրայելական անօդաչու թռչող սարքեր, ոչ Սմերչ, բայց շվեդական բանակը համարվում է ժամանակակից բանակ: Հետեւաբար, կամ հիշյալ զինատեսակներն ամենեւին էլ ժամանակակից չեն, կամ զինատեսակները չեն որոշում բանակի ժամանակակից լինելը: Այն, իմ կարծիքով որոշում են ենթակառուցվածքները, առանձին ստորաբաժանումներում, ենթադրենք, հիգիենայի իրավիճակը եւ սանիտարական հարցերին կարեւորություն տալու մակարդակը: Բաղնիք գնալու ոչ թե հնարավորությունը, այլ հաճախականությունը, զինվորական ճաշացանկում ներառված ուտելիքի բազմազանությունն ու օգտակարությունը, զինվորների հետ տարվող ոչ միայն ֆիզիկական, մարտավարական եւ կրակային պարապմունքները, այլեւ տեսական, ռազմագիտական դասընթացների անցկացումը: Եւ ամենակարեւորը զինվորին կրթելըՙ բոլոր իմաստներով, նրան ոչ թե կրակող սուբյեկտ դարձնելը, այլ կողմնորոշելը, թե ում վրա, երբ պետք է կրակել, կամ արժի՞ արդյոք կրակել: Այս ամենի առկայությունը (եւ ոչ միայն այս ամենի) իմ կարծիքով կոչվում է ժամանակակից բանակ, եւ երբ որեւէ բանակում այս ամենը կա, երբ որեւէ բանակ ոչ թե ազատում է գիտնականներին ծառայությունից, այլ ներառում է նրանց իր շարքերըՙ բանակը նախ եւ առաջ գիտություն է սկզբունքով, եթե անգամ զինանոցում 80-ականների զենք է, ապա միեւնույն էՙ այդ բանակը ժամանակակից է՛:

Մերն, իհարկե, ժամանակակից չէ: Հայրենասեր է, ամենահայրենասերն է, ուժեղ է, ամենաուժեղն է, անվախ է, վախեցնող է, հաղթանակած է, աննահանջ է, ամենակայացածն է, բայց ժամանակակից չէ, հին է, ավելի հին, քան Ադրբեջանն է:

Իհարկե պատերազմական ժամանակահատվածում ակտիվ կամ պասիվ պատերազմող բանակում կարող են եւ անտեսվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են շաբաթը մի քանի անգամ բաղնիք գնալը, կամ շաբաթը երեք անգամ (սեզոնին) պոմիդոր ուտելը: Բանն այն է, որ երբ քեզ վրա կրակում են, կարեւոր չէ, թե վերջին անգամ ե՞րբ ես լողացել, կամ պոմիդոր կերել, կարեւորը կրակել իմանալն է եւ զենք ունենալը, ու այս հարցը մեր բանակում լուծում են, լուծում են հիմնականում ԱԿ-74-երով: Ի դեպ, ԱԿ-74-ը 80-ականների զենք չէ, ավելի հին է, ավելի հին, քան Ադրբեջանը:

Իսկ չի՞ խանգարում մեզ մեր հնությունը, նկատի չունեմ բանակի, ոչ էլ զենքի, նկատի ունեմ վերաբերմունքի, ընկալման: Մենք մինչեւ այսօր եւ այսօր էլ վստահ ենք, որ մեզ հաղթել չի կարելիՙ անգամ ամենաժամանակակից զենքով, քանի որ մեր ազգային ոգին, մեր ռազմահայրենասիրությունը,… Այսկերպ մտածելը մեզ չի՞ խանգարում: Չէ՞ որ սա վստահություն է տալիս, որ զենքը կապ չունի, կարեւորն դուխն է, դուխն էլ տեղն է: Ու քանի որ դուխ ունենք, զենքը կարող է եւ հինը մնալ: Բայց չէ՞ որ տղերքը բանակ են գնում արդեն այդ Ոգին կրելով, այսինքն բանակում չէ, որ նրանք դուխով են դառնում, նրանք արդեն դուխով են այնտեղ մեկնում: Ուրեմն ի՞նչ է տալիս մեր տղերքին մեր բանակը: Զե՞նք, 80-ականների՞, հի՞ն: Ու մեր զենքը հին է, ավելի հին, քան Ադրբեջանը. պարզապես բարդ է ասել, թե սա ո՞ւմ համար է ավելի վատ:

Գիտեք, իմ կարծիքով, քանի դեռ տվյալ զենքով կարելի է սպանել, տվյալ զենքը հին չէ: Մեր զենքը հին չէ: Մեր բանակն է հին, բանակին մեր վերաբերմունքն է հին, մենք ենք հին, քանի որ կարծում ենք, թե մեր տղերքին դուխ պետք է տանք, մինչդեռ այդ դուխը նրանք արդեն ունեն, ի ծնե ունեն, գենետիկորեն ունեն, բայց միայն դուխ ունեն, սա ամենակարեւորն է, բայց միայն սա եւ միայն սրանով բավարարվելը հին վերաբերմունք-ընկալում է, ավելի հին, քան Ադրբեջանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆ ԷԼ ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՉԷ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական