Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ՉԷ, ՆԵՂԱՆԱԼՆ ԷԼՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչը չենք ուզում տեսնել համընդհանուր հիստերիայի մթնոլորտում

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենքՙ նրա դասերը չքաղելու: Առաջին հանրապետության տարիներին նեղանում էինք Անտանտի մեր «դաշնակիցներից»ՙ (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ) եւ պահանջում, որ նրանք իրենց զորքերով պահեն հայ-թուրքական սահմանըՙ Տրապիզոնից մինչեւ Վանա լճի հարավ: Այդ տարիների գործիչների կարճամտությունը թույլ չէր տալիս գնահատել աշխարհաքաղաքական իրավիճակը եւ լուծումներ փնտրել քեմալական Թուրքիայի եւ բոլշեիկյան Ռուսաստանի միջեւ չտրորվելու համար: Դառը հետեւանքները հայտնի են: Ի՞նչ ենք անում հիմա:

Երկրի նախագահի առաջնորդությամբ արշավ ենք սկսել առանց չակերտների դաշնակից գերտերության դեմ, նրանից պահանջելով, որ զենք չվաճառի մեր թշնամի Ադրբեջանին: Դա բացատրվում է որպես ռազմավարական գործընկերոջ կողմից ստանձնած պարտավորությունների չկատարում, կամ ինչպես տարերքի մեջ ընկած «իրավապաշտպան-փորձագետ-լրատվամիջոց-լրագրող-ակտիվիստ» ամերիկյան գրանտակերական համայնքի կարկառուն եւ ոչ այնքան կարկառուն ներկայացուցիչներըՙ դավաճանություն: Նրանց ֆեյսբուքյան բոցաշունչ կոչերը պահանջում են Հայաստանից հանել ռուսական բազան, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից (անգամ նախագիծ են շրջանառության մեջ դնում) եւ այլն: Ասել, թե այդ մարդիկ հիմար են, չի կարելի: Նրանք պարզապես թքած ունեն, թե ինչ տեղի կունենա դրանից հետո Հայաստանի եւ այստեղ ապրողների հետ, քանի որ ցանկացած պարագայում ամերիկյան տերերը նրանց համար «արժեքների» եւ «երազանքի» երկրում տաքուկ անկյուններ կգտնեն: Հետեւաբար «դավաճան» բառն ավելի ճշգրիտ արտացոլում է հենց նման կոչերի հեղինակներին:

Սակայն նախ դիտարկենք, թե ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Ռուսաստանը, որոնք «չի կատարել»:

Ռուսաստանը եւ Հայաստանը մոտ 20 տարի առաջ պայմանագիր են ստորագրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի եւ սահմանապահ զորքերի տեղակայման մասին: Այդ զորակազմը պետք է պաշտպաներ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, որը նաեւ ԱՊՀ, հիմա արդեն նաեւ ՀԱՊԿ ընդհանուր սահմանն է: Կատարո՞ւմ է իր այդ պարտավորությունը Ռուսաստանը: Անշուշտՙ այս տարիների ընթացքում պաշտպանելով Հայաստանը թուրքական ագրեսիայիցՙ սադրանքներից սկսած մինչեւ մասնակի կամ ամբողջական ներխուժում: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Թուրքիան չի վարանի վերացնել իր նախագահներից մեկի ասածՙ թուրքական աշխարհի միջեւ խրված «անիծյալ սեպը»ՙ Հայաստանը: Եթե դեռ կասկածողներ մնացել են, ապա կարող են հիշել 90-ականների Թուրքիայի կողմից նման գործողություններ սկսելու ցանկության մասին հայտնի տեղեկությունները եւ Ռուսաստանի արձագանքից հետո նման ցանկության անհետացումը, իսկ հիմա էլ թուրքական պարբերաբար ներխուժումները մյուս հարեւան երկրներՙ Իրաք, Սիրիա:

Գրանտակերների լոզունգներին հավատացողները մտածո՞ւմ են, թե ինչպե՞ս է հնարավոր երկու ճակատով հակամարտության մեջ մտնելը երկու թշնամի պետությունների հետ, որից մեկիՙ Ադրբեջանի տնտեսությունը գերազանցում է Հայաստանի տնտեսության ծավալները 5-6 անգամ, մյուսինըՙ Թուրքիայինըՙ 60-70 անգամ: Եթե գոնե չունենանք մեկ դաշնակից, որի շնորհիվ կարողանանք չեզոքացնել թուրքական հնարավոր գործոնը, ինչպե՞ս ենք կարողանալու մեր ամբողջ ռեսուրսները եւ հնարավորությունները կենտրոնացնել Ադրբեջանի դեմ մղվող եւ չավարտված պատերազմում:

Ակնհայտ է, որ եթե նժարի մի կողմում դրված է մեր պետության անվտանգության եւ մեր ֆիզիկական գոյությունը, ապա մնացած բոլոր գործոնները դառնում են երրորդական եւ չորրորդական: Այսինքն, միանշանակ է, որ Ռուսաստանն այս պահին կատարում է մեզ թուրքական կողմից պաշտպանելու իր պարտավորությունը: Դիտարկենք Հայաստանի նկատմամբ դաշնակից երկրի մյուս պարտավորությունների կատարումը:

Հայաստանին մատակարարվող գազի գինը աշխարհում ամենաէժաններից է: Այն, նախ 189 դոլար 1000 խմ դիմաց գնից 2015-ին դարձավ 165 դոլար, իսկ օրերսՙ 150 դոլար: Սա ի՞նչ է, եթե ոչ ռազմավարական գործընկերության դրսեւորում, որի շնորհիվ մեր տնտեսությունն ավելի մրցակցային է դառնում, մեր ապրանքների ինքնարժեքը ավելի ցածր եւ մեր արտահանումը մասնավորապես դեպի նույն Ռուսաստանՙ ավելի շահավետ: Կարի՞ք կա բացատրելու, որ այդ ամենի հետեւում բազմաթիվ հայկական ձեռնարկություններ կան, հազարավոր աշխատողներ, տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք ապրելու ու գործելու հնարավորություն են ստանում:

Հայկական ատոմակայանի ժամկետի երկարացման համար Ռուսասատնը տրամադրել է 270 մլն դոլար արտոնյալ վարկ եւ 30 մլն դոլար անհատույց գումար: Սա ռազմավարական գործընկերության պարտավորության կատարում չէ՞: Ընդ որում, երբ հայտարարեցինք նոր ատոմակայանի կառուցման մասին, ոչ մի այլ երկրից ցանկություն հայտնող չեղավ մասնակցելու այդ նախագծին եւ ներդրումներ կատարելու: Ընդհանրապես փոքր շուկա համարվող Հայաստանը արեւմտյան երկրների եւ ընկերությունների համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Հետաքրքրությունը միայն քաղաքական էՙ հանել մեզ Ռուսաստանի ազդեցության գոտուց: Հետո վարվել ինչպես Ուկրաինայի եւ Մոլդովայի հետՙ չկատարել նախապես տրված խոստումները, գցել անդունդը:

Հայաստանում ռուսական ներդրումները մի քանի միլիարդ դոլար են կազմում, տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ են աշխատում «Գազպրոմ Արմենիայում», «Բիլայնում», «ՄՏՍ»-ում, «Արմենալում» եւ հազարավորներՙ ռուսական ներդրումներով գործող փոքր ու մեծ տարբեր ընկերություններում, պայմանագրային ծառայողներՙ ռուսական ռազմաբազայում եւ սահմանապահ զորքերում: Սա՞ էլ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ պարտավորությունները չկատարել է նշանակում: Հարյուր հազարավոր հայաստանցիներ էլ աշխատում են Ռուսաստանում, որոնց համար, Հայաստանիՙ ԵՏՄ մտնելու շնորհիվ, առանց գրանցման մուտքի հնարավորություն է տրված:

Մի՞թե այս ամենը գոյություն չունի, թե՞ չենք ուզում տեսնել համընդհանուր հակառուսական հիստերիայի մեջ :

Հիմա անցնենք բուն խնդրինՙ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն: Ռուսաստանը գերտերություն է եւ ունի իր աշխարհաքաղաքական շահերը նաեւ մեր տարածաշրջանում: Եթե Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից է, դա չի նշանակում, որ իր որոշումներում Ռուսաստանը պետք է ղեկավարվի բացառապես Հայաստանի շահերով: Նման բան չի անում ոչ մի պետություն, առավել եւս գերտերություն: Նման դեպքում Հայաստանը պետք է կարողանա առաջ տանել իր պետական շահը, բայց ոչ նախագահի կողմից ռազմավարական դաշնակցի դեմ հայտարարություններ անելով եւ հանրությանը Ռուսաստանի դեմ «քսի տալով»: Հայաստանը կամ որեւէ այլ փոքր պետություն չի կարող պահանջել գերտերությունից չանել այն, ինչ վերջինս նպատակահարմար է գտնում: Սակայն, որպես դաշնակից, կարող է պահանջել անելու այն, ինչ իրեն անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար: Ընդ որում, դա պետք է անել նախագահների առանձնազրույցների եւ բանակցությունների ժամանակ, ոչ թե հրապարակային հայտարարությամբՙ նեղանալով դաշնակցից: Նեղանալն ընդհանրապես քաղաքական կատեգորիա չէ: Այդպես վարվում է թերեւս միայն մեր հարեւան երկրի նախագահ Էրդողանը, նեղանալով ինչպես Ռուսաստանից, այնպես էլ իր դաշնակիցներ ԱՄՆ-ից, հիմա էլ Գերմանիայից: Ի վերջո, եթե Ռուսաստանը մեր հովանավորը չէ, ոչ էլ մեր մեծ եղբայրը, կամ մայրիկն ու հայրիկը, ապա նրանից նեղանալու պատճառ պետք է որ չունենանք:

Հայաստանի նախագահը ոչ թե պետք է դաշնակից երկրին ասեր Ադրբեջանին զենք մի վաճառի, քանի որ այդ երկրին իր ազդեցության գոտում պահելու համար Ռուսաստանը դա շարունակելու է անել, այլ պահանջեր մեզ եւս ապահովել նորագույն սպառազինությամբ եւ տեխնիկայով: Թեեւ էժան գներով եւ անգամ անհատույց զինտեխնիկա ռուսական կողմը մեզ մատակարարում է: Եթե դա բավարար չէր, ապա ինչո՞ւ ենք նոր հիշում այդ մասին:

Ռուսաստանն արդեն իսկ արտոնյալ վարկ է տրամադրել արտոնյալ գներով ռուսական նորագույն սպառազինություններ ձեռք բերելու համար: Սա՞ էլ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ պարտավորությունների կատարում չէ: Միգուցե մեկ այլ երկի՞ր էլ կա, որ մեզ կասերՙ եկեք ձեզ արտոնյալ վարկ տամ, իմ փողով իմ արտադրության գործարանային գնով զենք գնեք: Չկա:

Գրանտակերների համայնքը մի թեզ էլ է առաջ քաշումՙ Ադրբեջանը չի կարող ձեռք բերել Ռուսաստանի կողմից մատակարարվող զենքի տեսակները (մասնավորապես «Սմերչը») այլ երկրներից, քանի որ ուրիշ ոչ ոք չունի դրանցից: Այլ դեպքում ռուսական զենքի նկատմամբ ամերիկյան փողեր ուտողների նման անվերապահ հավատը նրանց կարող էր զրկել կերակրատաշտից: Այս անգամ դա նրանց չի սպառնում: Պարզապես նշենք, որ գոյություն ունեն «Սմերչի» թե՛ ամերիկյան, թե՛ չինական համարժեքները: Գումար ունենալու դեպքում դրանք ձեռք բերելը դժվար չէ: Սակայն սրա մասին վերոնշյալ անձինք չեն խոսում, քանի որ ստիպված կլինեն ասել, որ Ադրբեջանին հարստացնողը եվրոպական ընկերություններն ու մասնավորապես բրիտանական «Բրիթիշ պետրոլիումն» է: Փոխարենը նրանք հպարտորեն հայտարարում են, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Ադրբեջանին զենք չեն վաճառում: Ճիշտ է իհարկե, դրա համար էլ ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Ադրբեջանին զենք մատակարարող երկրների շարքից եւ զբաղեցնել նրա տեղը: Չմոռանանք նաեւ, որ նույն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բազմամիլիարդավոր դոլարների զենք են մատակարարել մեր մյուս թշնամունՙ Թուրքիային, որի սահմանը Հայաստանի հետ պաշտպանում է այդ նույն Ռուսաստանը: Ինչպես ասում ենՙ շրջանը փակվեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ Ի՞ՆՉ ԿՏԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԻՆ

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

16/05/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ Ի՞ՆՉ ԿՏԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական