Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո անցած 70 տարիների ընթացքում մարդկությունը երբեք չէր առերեսվել մարդը – մարդու նկատմամբ դրսեւորած դաժանութան այնպիսի սահմռկեցնող փաստերի, ինչպիսին, ի տես աշխարհի, ահա 4 տարուց ավելի իրագործում են «ԻՊ»-ի ահաբեկիչները: Այս բարբարոսություններն իրենց հրեշավոր մտահղացման եւ իրագործման կերպերով, շատ փորձագետների կարծիքով, նույնիսկ գերազանցել են գերմանական նացիստների երբեմնի կատարած հանցագործությունները: Ապագա սերունդների դասագրքերում, կարծում եմ, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած մերօրյա ժամանակագրությունը նկարագրելիս, «Իսլամական Պետություն» երեւույթն իր ածանցյալ բոլոր խմբավորումներով կարող է իրավամբ բնութագրվել որպես 21-րդ դարի «ժանտախտ», ինչպես երբեւէ ֆաշիզմն է անվանվել: Սերունդները պետք է իմանան որ, ի թիվս այլ անմարդկայնությունների, «ԻՊ»-ի ահաբեկիչները ոչնչացրել են հազարամյակներով կանգուն մնացած մարդկային քաղաքակրթության եզակի հուշարձաններ:

Ֆաշիզմի դեմ պայքարում, սակայն, եղել է որոշակիություն: Այն հնարավոր եղավ վերջնականապես ջախջախել եւ նրա պարագլուխներին միջազգային քրեական դատարանով պատժի ենթարկել, քանզիՙ կար ընդհանուր նպատակ եւ միակամություն հակաֆաշիստական կոալիցիայի մեջ ընդգրկված երկրների միջեւ:

Այլ է պատկերն այժմ Մերձավոր Արեւելքում: Սիրիական ռազմադաշտում այսօր իսկական բաբելոնյան խառնաշփոթ է տիրում, քանզիՙ այս կոնֆլիկտի մեջ ներքաշված բոլոր երկրներն ունեն տարբեր խնդիրներ եւ հետամուտ են տարբեր շահերի, չունենալով թերեւս, ինչպես հին Բաբելոնում, միմյանց հասկանալու հարցում լեզվական խնդիրներ:

Միամտություն կլիներ կարծել, որ «ԻՊ»-ի դեմ կիրառվող ռազմական փուլի ավարտից հետո իսլամական ահաբեկչությունը կվերանա այնպես, ինչպես վերացավՙ ֆաշիզմը: (Մի՞թե վերացավ:- Խմբ.): Աշխարհով մեկ բռնկվող ջիհադական ահաբեկչության դրսեւորումները անկանխատեսելի են եւ չեն վերանա «Նյուրնբերգով»:

Սակայն նրանք, ովքեր ստեղծել, զինել, ֆինանսավորել եւ հանցավոր գործարքների մեջ են մտել «ԻՊ»-ի ահաբեկիչների հետ, աչք փակել նրանց կատարած գազանությունների նկատմամբ, նրանց անպայմանորեն պետք է հարվածի միջազգային քրեական օրենքի մտրակը, այլապեսՙ անպատժելիության մթնոլորտը կծնի էլ ավելի դաժան հանցագործություններ: Նորից եւ կրկին մատնանշենք քանիցս արտաբերված միտքըՙ որպես խարան ուղղված աշխարհի հզորների եւ արդարության ճակատին. եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, այսօր Թուրքիան այս աստիճանի լկտի չէր գործի:

– Զարմանքով պետք է նշել, որ Երկրորդ աշխահամարտի ավարտից հետո աշխարհում իրագործվել է ընդամենը միջազգային երեք քրեական դատավճիռ կապված պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանության հետ:

– Նյուրնբերգի եւ Տոկիոյի դատավարություններն են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նախկին Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչի դեմ դատական տրիբունալը եւ Ռուանդայի ցեղասպանությունը պատժող տրիբունալը:

Այնինչ միայն վերջին 50 տարիների ընթացքում աշխարհում բռնկվել են մոտ 250 կոնֆլիկտներ, դրանց զոհն են դարձել շուրջՙ 86 մն մարդ: Այս հանցագործությունները հիմնականում անտեսվել եւ մոռացության են մատնվել:

Չմոռանանք, որ սիրիական հողի վրա այսօր տեղի է ունենում նաեւ միջազգային քրեական հանցագործություն: Դաշինքի անդամ երկրներն իրագործելով ռազմաօդային պատժիչ գործողություններ «ԻՊ»-ի դեմՙ չունեն դրա համար ոչ ՄԱԿ-ի մանդատը եւ ո՛չ Սիրիայի պետության տված արտոնությունը: Միջազգային օրենքի տեսանկյունից միայն Ռուսաստանն ու Իրանն են օժտված Սիրիայում ռազմական օդուժ կիրառելու իրավասությամբ:

Միջազգային օրենքների կոպիտ ոտնահարման այս փաստերը դարձել են սովորական գործելաոճ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների համար: Այդ օրենքները փաստորեն չեմ գործում դրանց նկատմամբ սկզբունքայնության եւ վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով: Արդյունքում ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ եւ միահեծան վարքագիծ որոշ գերտերությունների վարչակազմերի համար: Օրինակ` ԱՄՆ-ը բազմիցս խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 7 կանոնադրության 39, 41, 42-րդ բանաձեւերը, առանց ՄԱԿ-ի մանդատի ռազմական ուժ կիրառելով նախկին Հարավսլավիայում, Իրաքում, Սիրիայում: Նույն միջազգային իրավունքի կոպիտ խախտման օրինակ էր նաեւ թուրքական ցամաքային ուժերի հանդուգն նեխուժումը Իրաք: Տարօրինակորեն պարբերաբար խախտելով միջազգային օրենքը, այդ երկրներն այդպես էլ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում:

Ասվածի վառ օրինակ է «ԻՊ» հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքի անդամների հանցավոր գործարքի մասին եղած աղմկալից փաստեը, որոնց շուրջ տիրում է «դաշինքային» լռություն: Անկասկած Ռուսաստանը կդիմի միջազգային դատարան, սակայն դեռ ժամանակը չի հասունացել, դեռ ռազմական փուլը Սիրիայում ավարտված չէ եւ դեռ ջիհադի «Հիտլեր»ՙ Աբու Բաքըր Ալ-Բաղդադին վնասազերծված չէ:

Ասում են քաղաքականությունը կեղտոտ գործ է, մի փնտրեք այնտեղ արդարադատություն կամ բարոյականություն: Սակայն Ռուսաստանը ահա երկրորդ անգամ է մարդկությանը փրկում կործանման անխուսափելի աղետից: Առաջինը (Խորհրդային Միության կազմում) ֆազիզմից, երկրորդըՙ «ԻՊ»-ի վանդալներից: Եվ կա ահաբեկչության տապալման ու խաղաղ ապրելակերպի երկիր-օրինակՙ դա Չեչնիան է: Մարդկության ճակատագիրը հենց մարդկության ձեռքերում է, պարզապես անտարբեր հայեցող չպետք է լինել:

Այսօր նկատելի են դժգոհություններ ամերիկյան դեմոկրատիայի զգեստն իրենց հագով փորձարկող եվրոպական մի շարք երկրների ղեկավարների վարած քաղաքականությունից: Նույնն է իրավիճակը նաեւՙ ԱՄՆ -ում: Տեսնենք ինչ կբերեն իրենց հետ այդ փոփոխությունները:

Մի բան հստակ է, որ «ԻՊ»-ի հովանավոր երկրների որոշ ղեկավարներ «վաստակած» հանգստի գնալուց հետո միջազգային օրենքի հետ պետք է որ խնդիրներ ունենան:

Նյու Յորք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴԱՒԱՆԱՆՔԻ ԾԱՆՐ ԲԵՌԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՒԱՆԱՆՔԻ ԾԱՆՐ ԲԵՌԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական