Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

15/01/2016
- 15 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հայաստանի Հանրապետությունում առկա սեփական էներգակիրները վերականգնվող բնական պաշարներն են, որոնցից ներկա պայմաններում տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով եւ իրացման հնարավորություններով առավել ձեռնտու է գետերի հոսքի ջրաէներգետիկ պաշարների յուրացումը , հողմերի էներգիան եւ այլն:

Հայաստանի համար հողմաէլեկտրակայանների կառուցումն ունի քաղաքական-ռազմավարական նշանակություն: Բացի այդ, ստեղծվում են նոր աշխատատեղեր հանրապետության հեռավոր բնակավայրերում (քանի որ հողմաէլեկտրակայաններ հիմնականում կառուցվում են սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերին մոտ)` օժանդակելով աղքատության հաղթահարման ծրագրի իրագործմանը, լավանում են շրջակա միջավայրի պայմանները` նրանց արտադրած էլեկտրաէներգիայի չափով պակասում է ՋԷԿ-երի արտադրանքը եւ հետեւաբար գազի այրումից գոյացող թունավոր արտանետումների քանակը:

Նախագծա-հետազոտական աշխատանքների կատարման ընթացքում նախատեսվող շինարարական տեղամասում ճարտարապետական հուշարձաններ եւ այլ օբյեկտներ, որոնք իրենցից պատմական արժեք են ներկայացնում, չկան:

«Քաջարանի» հողմաէլեկտրակայանը կառուցվել է Սյունիքի մարզում, Լեռնաձոր համայնքի տարածքում: Հողմաէլեկտրակայանի կառուցվածքների տեղի ընտրության նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ տեղանքը թույլ է տալիս արդյունավետ օգտագործել տեղանքում առկա քամիների հնարավորությունները` արդյունքում ունենալով հողմաէլեկտրակայանի, տրանսֆորմատորային ենթակայանի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի օպտիմալ դասավորություն:

«Քաջարանի» հողմաէլեկտրակայանի մեջ են մտնում հետեւյալ հիմնական կառուցվածքները` հողմաէլեկտրակայանի աշտարակ, ենթակայան, էլեկտրահաղորդման գիծ:

«Քաջարանի» հողմաէլեկտրակայանի դրվածքային հզորությունը կազմում է 250 ԿՎտ, տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի քանակըՙ 820 հազար ԿՎտ.ժ: «ՔԱՋԱՐԱՆԻ» հողմաէլեկտրակայանում արտադրած էլեկտրական էներգիան նախատեսվում է տալ ՀՀ ընդհանուր էներգահամակարգին:

Հողմաէներգետիկական կայանքների նախագծման ժամանակ նպատակ է դրվում նվազեցնել համակարգի արժեքը հաշվի առնելով նրա շահագործման ժամկետը եւ արտադրված էներգիայի ինքնարժեքը: Դա պահանջում է, որ հողմաէներգետիկական կայանքի կառուցման համար տեսակարար կապիտալ ծախսերը, ներառյալ կուտակման համակարգը, լինեն նվազագույնը: Անհրաժեշտ է նաեւ, որպեսզի հողմաէներգետիկական կայանքը նախագծվի հաշվի առնելով նրա շահագործման ընթացքում ծախսերի նվազագույն պահանջը:

Հայտնի է, որ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում օդային եւ ջրային միջավայրերը: Նրանց կառուցման համար գոյություն ունեն էկոլոգիական բնույթի երկու հիմնական հարց. աղմուկի առաջացումը եւ նրա ազդեցությունը լանդշաֆտի (բնապատկերի) վրա: Աղմուկը հիմնականում առաջանում է հողմնանիվի առանցքակալների եւ գեներատորի աշխատանքի պատճառով: Աղմուկի մակարդակը կլինի թույլատրելի սահմաններում, եթե կայանը տեղակայվի բնակելի զանգվածներից բավարար հեռավորության վրա: Հողմային էլեկտրակայանները չեն կարող արտադրել էներգահամակարգի համար պահանջվող հզորություն, չեն կարող օգտագործվել նաեւ բեռնվածքի գրաֆիկի բազիսային մասում, քանի որ ունեն հավանական բնույթ: Նրա աշխատանքը բերում է լրացուցիչ ծախսերի ավելացմանը կախված գեներացնող ագրեգատների ռեժիմների ավելի հաճախակի փոփոխության անհրաժեշտության հետ:Տնտեսական զարգացումը եւ առաջընթացը անհնար են առանց օրեցօր աճող էներգիայի պահանջի բավարարման:

Ներկայումս էլեկտրական էներգիայի արտադրության համար հումք է հանդիսանում օրգանական վառելիքը (ածուխ, նավթ, գազ): Ակնհայտ է, որ օրգանական վառելիքը կարող է բավարարել համաշխարհային էներգետիկայի պահանջների միայն մի մասը: Աշխարհում յուրաքանչյուր տարի օգտագործվում է մոտ 14 միլիարդ տոննա վառելիք: Այս տեմպերով օգտագործելու դեպքում հետախուզված վառելիքի պաշարները մարդկությանը կբավարարեն բնական գազըՙ 60 տարի, նավթըՙ 40 տարի, քարածուխը մոտ 200 տարի: Բացի դրանից վառելիքի այրման հետեւանքով շրջակա միջավայր են արտանետվում հսկայական քանակությամբ վտանգավոր նյութեր, ազոտի եւ ծծմբի օքսիդներ եւ այլն: Հայաստանն աղքատ է վառելիքաէներգետիկ պաշարներով, այն բերվում է դրսից, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ:

Հողմաէլեկտրակայանների նախագծման եւ կառուցման առավելությունները (բնապահպանական, էներգետիկ անվտանգության եւ այլն) ավելի ցայտուն են երեւում, երբ համեմատվում են Հայաստանում շահագործվող ջերմային էլեկտրակայանների հետ: Ներկայումս ՀՀ-ում աշխատում են Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը : Այդ իսկ պատճառով «Քաջարանի» հողմաէլեկտրակայանի համեմատությունը կատարվել է Երեւանի ՋԷԿ-ի համար: «Քաջարանի» հողմաէլեկտրակայանի շահագործման դեպքում Երեւանի նոր կառուցված շոգեգազային շրջափուլով աշխատող ՋԷԿ-ում տարեկան չի այրվի 240 տոննա վառելիք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ Երեւանի ՋԷԿ-ում գազային վառելիքի այրման ժամանակ «Քաջարանի» հողմաէլեկտրակայանի առկայության պարագայում շրջակա միջավայր չի արտանետվի 2,4 կգ ծծմբի օքսիդ, 2420 կգ ազոտի օքսիդ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՆԱԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՐԺԵԶՐԿՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԿՀՈՍԻ՞ ԱՐԴՅՈՔ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՎՐԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՀՈՍԻ՞ ԱՐԴՅՈՔ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՎՐԱՍՏԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական