Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԻՀԱԴՅՈՒԳԵՆԴ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՊ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ԽԱԼԻՖԱԹԻ ԿՈՐՅՈՒՆՆԵՐ»

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը հոգում է ջիհադիստների ապագա սերունդների կրթական ծրագրերի ստեղծման մասին: Բրիտանական «Գարդիան» թերթի տրամադրության տակ հայտնված 24 էջանոց մի փաստաթուղթ շարադրում է ԻՊ զարգացմանը վերաբերող ծրագրերը: Դրանցում կարեւոր տեղ է հատկացվում ճամբարներին, որտեղ տղեկներին եւ պատանիներին դարձնում են կրոնական մոլեռանդներ կամ այսպես կոչված «խալիֆաթի կորյուններ»: Գաղափարախոսական պատրաստություն անցած անչափահասները մասնակցում են «անհավատների» մահապատիժներին եւ դառնում են ահաբեկչություն իրականացնողներ:

Սառնասրտորեն եւ անգթորեն

«Գարդիանը» եւ Ասոշիեյթեդ պրես գործակալությունը որոշ մեջբերումներ են արել վերոհիշյալ փաստաթղթից: «Բռնում ես գլուխը, հետ թեքում եւ կտրում ես կոկորդը». ԻՊ գրոհայինները Farouk Institute for Cubs ճամբարում 5-ից մինչեւ 16 տարեկան տասնյակ երեխաների այսպես էին սովորեցնում գլխատել գերիներին: 14-ամյա Ռագհաբ Ահմեդի խոսքերով, սկզբում երեխաները «մարզվում» են մանեքենների կամ խաղալիքների վրա: «Նրանք ինձ ցույց տվեցին, թե ինչպես պետք է բռնել դանակը եւ հարված հասցնել: Նրանք ասում էին, որ դրանք մուրթադների (ուրացողների) եւ գյավուրների գլուխներ են», պատմել է այդ դեռահասը, որին ինչ-որ ձեւով հաջողվել էր փախչել ջիհադիստների ճամբարից:

«ԻՊ-ն բանակ է ստեղծում երեխաներից, եւ Արեւմուտքը ապագայում ստիպված կլինի երկար տարիներ կռվել նրանց դեմ», գրում է Foreign Policy հանդեսը:

Համացանցում հետզհետե բազմանում են զինվորական համազգեստ հագած եւ զինված երեխաների տեսահոլովակները: Նրանք երթաքայլում են, վանկարկում ԻՊ կարգախոսներ, սողում փշալարերի տակով, ներկա են գտնվում մահապատիժների եւ անձամբ մասնակցում են հաշվեհարդարներին: Այսպես, տեսահոլովակներից մեկում 12-13 տարեկան 25 անչափահասներ Պալմիրայի ամֆիթատրոնում թիկունքից գնդակահարում են 25 ռազմագերիների: Մահապատիժը դիտում են տասնյակ հանդիսականներ, ըստ որումՙ փոքր երեխաների հետ:

Մեկ ուրիշ տեսահոլովակում տղաները ֆուտբոլ են խաղում կտրված գլուխներով եւ ծիծաղելով վազվզում են փողոցներում, որտեղ ընկած են մահապատժի ենթարկված մարդկանց այլանդակված դիակներ:

Մեկ այլ տեսահոլովակ պատկերում է դաժան հաշվեհարդար Հոմսի նահանգում սիրիական բանակի մի սպայի նկատմամբ: Տասնամյա երեխան փոքր դանակով սառնասրտորեն գլխատում է կապկապված եւ փորի վրա պառկած զինծառայողին:

«Խալիֆաթի կորյուններ»

ԻՊ ճամբարներում վարժեցված 16 տարեկանից փոքր գրոհայիններին անվանում են «խալիֆաթի կորյուններ»: Մարտերի ժամանակ նրանք այնքան էլ պիտանի չեն, քանի որ անփորձ են: Եթե նրանց օգտագործում են, ապաՙ միայն որպես կենդանի վահան: Դեռահաս ջիհադիստներին հանձնարարում են հիմնականում գերիների եւ առհասարակ «իսլամի թշնամիների» մահապատիժների իրականացում, ինչպես նաեւ ինքնապայթեցումները. զինվորականների կասկածը չհարուցելով նրանք կարող են անցնել ամեն մի պահակակետի մոտով: Բացի դրանից, «կորյունները» արյուն են տալիս վիրավոր ծայրահեղականների համար, պարեկություն են անում փողոցներում: Հաճախ նրանց վճարում են ԻՊ համար անվստահելի անձանց, ներառյալ հարազատնրին եւ ծանոթներին մատնելու դիմաց:

Այդ վարժաճամբարների քանակը, դրանցով անցած կամ այժմ այնտեղ գտնվող երեխաների թիվը հայտնի չեն: Իրենքՙ գրոհայինները ասում են, թե նման «ուսումնական հաստատությունները» մի քանի հարյուր հատ են: Դրանցից առնվազն հինգը Ռաքքայի նահանգում է: Յուրաքանչյուրում հարյուրավոր անչափահասներ կան:

Գրոհայինները որոշ երեխաների ճամբար են տանում բռնի ուժով, մյուսներին հրապուրելու համար գոյություն ունի լավ մշակված համակարգ: Հավաքագրումը սկսվում է մզկիթների մոտ կամ ուղղակի փողոցում: Ջիհադիստներին ենթակա տարածքներում գործում են այսպես կոչված «լուսավորման լրատվական կետեր», որտեղ ծայրահեղականները երեխաներին ցուցադրում են քարոզչական տեսահոլովակներ, հրամցնում են թխվածքաբլիթ, կոնֆետներ, գազավորված ըմպելիքներ, բաժանում են բուկլետներ եւ ձայնասկավառակներ: Քանի որ դպրոցների մեծ մասը փակ է, անգործ տղաները հաճույքով միանում են գրոհայիններին: Դրա համար հաճախ վճարում են ծնողներին:

Ապագա ջիհադիստի օրվա ռեժիմը

«Խալիֆաթի կորյուններին» ըստ տարիքի տեղաբաշխում են տարբեր ճամբարներում: Մինչեւ 15 տարեկանը հիմնական շեշտը դրվում է շարիաթի դպրոց-ճամբարներում իրականացվող իսլամական քարոզչության վրա, դրանից հետոՙ ֆիզիկական վարժությունների եւ մարտական պատրաստության կենտրոններում զենքին տիրապետելու վրա: Ուսուցումը տեւում է մոտ մեկ ամիս: Դրանից հետո երեխաներին անհապաղ ուղարկում են կռվելու:

Ճամբարներում պայմանները սպարտական են: Ժամը չորսին վեր են կենում, որ նամազ անեն: Հետո լսում են իսլամին նվիրված դասախոսություններ, սովորում են ձեռնամարտի հնարքներ, հրազենի հետ վարվելու ձեւեր, զբաղվում են ֆիզիկական վարժություններով, վազքով, սովորում են արաբերեն, սերտում Ղուրանի հատվածներ. եւ այսպես ամեն օր 8-10 ժամ: «Նրանք ծեծում էին ինձ եւ վրայովս քայլում: Ստիպում էին անշարժ պառկել: Ասում էին, որ այդպիսով ես կդառնամ ավելի ուժեղ», պատմում է Ռահգաբ Ահմեդը:

Տղաներին ստիպում են կռվել իրար հետ: «Մարզիչն ասաց, որ եթե ես չխփեմ 10-ամյա եղբորս ծնոտին, ապա ինքը կգնդակահարի ինձ: Նրանք պնդում էին, որ դա մեզ կդարձնի ավելի դաժան: Նրանք իրենք էլ էին մեզ խփում», ասում է 15-ամյա Յահուան:

Բացի դրանից, երեխաների մեջ սերմանում են ծայրահեղական հայացքներ, ամեն օր ստիպելով դիտել բռնության տեսարաններ: Նրանց ցուցադրում են մահապատիժների եւ ահաբեկչությունների տեսագրություններ կամ տանում են հաշվեհարդարներ դիտելու: Ինչպես գրում է Foreign Policy-ն, «իրենց տեսածից ոգեշնչված» 8-12 տարեկան երեխաները առանձնակի հաճույքով համաձայնում են ինքնապայթեցումներ կատարել:

Ծայրահեղականների ուշադրությունից չեն վրիպում նաեւ աղջնակները, որոնց հավաքագրում են դպրոցներում: Ուսուցչուհիներից մեկը բրիտանական Channel 4 հեռուստաալիքի եթերում պատմել է, որ ջիհադիստները տասնամյա աշակերտուհիներին համոզում են ինքնազոհաբերվել հանուն կրոնի: «Աղջնակներին բացատրում են, որ մահապարտ դառնալով եւ «անհավատների» սպանելովՙ իրենք ուղղակիորեն կհայտնվեն դրախտում», հայտնել է հավաքագրմամբ զբաղվող այդ կինը:

Ականատեսների խոսքերով, «Իսլամական պետությանը» ենթակա սիրիական եւ իրաքյան տարածքներում ապրող երեխաները վերջերս «այնքան են վարժվել սպանություններին եւ դաժան հաշվեհարդարներին, որ ներկայումս գլխատված դիակների տեսքն անգամ նրանց բնավ չի վախեցնում»:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մենք կարող ենք կորցնել դեռահասների մի ամբողջ սերունդ. նրանք բոլորը հոգեբանական խեղումներ են ստացել: Եթե միջամտենք եւ փրկենք նրանց, նրանք դեռ կկարողանան վերադառնալ քիչ թե շատ բնականոն կյանքի: Իսկ եթե նրանք շարունակեն ամեն օր դիտել նման վայրագություններ, ապա հետեւանքները կարող են շատ լուրջ լինել», ասում է Save the Children («Փրկենք երեխաներին») կազմակերպության ներկայացուցչուհի Միստի Բասուելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐԸ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵ՞Ր

Հաջորդ գրառումը

ԵՐԿՐԻ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ ԲԱՆ Է ԱՍԵԼ, ԼՍԵԼ Ե՞Ք

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿՐԻ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ ԲԱՆ Է ԱՍԵԼ, ԼՍԵԼ Ե՞Ք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ընդունել են Կոպենհագենի հանդիպումից հետո երկու կողմերի կողմից հրապարակված հայտարարությունը։ Հարցերը մեկնաբանելիս մենք պետք է հիմնվենք...

ԿարդալDetails

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025

Ընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը չի նշանակի, որ հունվարի 1-ից իրավիճակը կատարյալ կլինի. Փաշինյան

16/10/2025

2026 թվականին կառավարությունը 65 տարեկանից բարձր անձանց համար առողջության ապահովագրության փաթեթ ձեռք կբերի. Փաշինյան

16/10/2025

Անվստահության քվեները չբավականացրին. Լեկորնյուն կշարունակի պաշտոնավարել

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական