Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՈՐՔԱՆ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐՔԱՆ ԵՐՋԱՆԻԿ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ, ԲԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՑ, ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»…

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Ահա, այսպիսի մի գրառում կա Երեւանի Բագրեվանդ թաղամասում, վերաբացված «Տիեզերքի» թանգարանի այցելուների մատյանում:

«Քանի՞ երկիր այսպիսի ցուցադրելիք ունի» հարցին, խմբին ուղեկցող ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Զախարյանը միայն ժպտում է. «Տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի ցուցանմուշներ` ինչպես այստեղ` կան միայն Ռուսաստանի (Խորհրդային Միության) եւ ԱՄՆ-ի «պահոցներում»:

Իսկ ո՞ւմ է պատմում թանգարանի մասին պարոն Զախարյանը:

Նա պատմում է թանգարանի, վերաբացումից հետո, առաջին այցելուների խմբինՙ Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատուն-կրթահամալիրի սաներին:

Ընթերցողը թող չզարմանա, ձյուն-ձմեռ, 200 կմ ճանապարհ եւ Թռչունյանի սաները եկել են թանգարան:

Ինչո՞ւ լսողը չզարմանա, քանի որ Թռչունյանի սաները մեկ անգամ չէ, որ առաջինն են մասնակցում հայաստանյան հիշարժան տարբեր միջոցառումների:

Նրանք Երեւանում ունկնդրել են կանադահայ երգչուհի Ալին Գութանի «Անուշը», ներկա եղել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետին, լսել Վերդիի «Աիդան», եղել Թումանյանի, Փարաջանովի եւ այլ թանգարաններում, ոչ միայն Եղեռնի տարելիցի առիթով այցելել Ծիծեռնակաբերդ, մասնակցել հանրահայտ «Անուշ-Էլվիրա» Ուզունյանի հոբելյանին եւ աշակերտին հարիր այլ միջոցառումների:

Կրթահամալիրում ավանդույթ դարձած արտածրագրային միջոցառումներն են, որ նպաստել են աշակերտների ոչ միայն գեղագիտական ճաշակի բարձրացմանը, այլեւ տարբեր միջոցառումներում ու փառատոններում շահել մրցանակային տեղերՙ պարի, ասեղնագործության, գորգագործության, նկարչության, երգ-երաժշտության բնագավառներում:

Երեխաները համակ ուշադրություն դարձած լսում են բացատրությունները, դիտում ցուցանմուշները, լուսանկարները, հատկապես աշխարհահռչակ գիտնականների նամակներն ու մակագրությունները:

Նրանք, օրինակ, տեղեկանում են, որ ոչ միայն մեծահամբավ Սերգեյ Կորոլյովն է հանդես եկել կեղծանունով, այլեւ այլ գիտնականներ, որոնք միայն վերջին տարիներին են գաղտնազերծվել թե՛ անունով, թե՛ գործունեությամբ:

Սաները հպարտությամբ են տեսնում աշխարհաճանաչ գիտնականների կողքին իրենց հայրենակից գիտնականների լուսանկարներն ու տեղեկանում նրանց գիտական հայտնագործությունների մասին:

Ահա, 1959 թվականի լուսանկար. Վիկտոր Համբարձումյան, Գրիգոր Գուրզադյան, Անաստաս Միկոյան եւ Հայաստանի Կոմկուսի ղեկավար Շմավոն Առուշանյան` Բյուրականի աստղադիտարանի գիտական մասնաշենքի տանիքին: Այդ տարիներին էր, որ Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ սկսվեցին տիեզերական աստղագիտության հետազոտությունները: Քիչ հեռու, ոչ թե լուսանկարներ, այլ տպավորիչ ցուցանմուշներ` տիեզերական աստղադիտարաններ «Օրիոն-1»-ը, «Օրիոն-2»-ը, որոնց ֆիզիկապես տեսնելը տրված է ոչ բոլորին: Լուսանկարներ` լեգենդար գիտնականըՙ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը եւ իր գործընկերները Գառնիի կենտրոնում տասնյակ տիեզերագնացների հետ, որոնք իրենց նախաթռիչքային փորձառությունն անց են կացրել Հայաստանում:

Սաները չեն կարողանում հեռանալ ու անսպառ հարցեր չտալ, իրենց ձեռքերով դիպչելով տիեզերքից վայրէջք կատարած սարքին, որի այրվածքի հետքերով մակերեսը վայրէջքի ժամանակ տաքանում է մինչեւ 6000 աստիճան, իսկ ներսում տիեզերագնացն է եւ նրբագույն տեխնիկա …

Երեխաներն ուզում են իմանալ այդ ջերմամեկուսիչ նյութի անունը, բայց դա, գուցե մինչեւ այսօր գաղտնի՞ք է:

Ցուցանմուշներն ու երեւույթներն անվերջանալի են թե՛ ծավալով, թե՛ «կոսմիկական» մի ջերմությամբ, որ այս պահերին կա դահլիճում:

Գյումրեցի պատանիները գրառումներ են անում այցելուների մատյանում, իրենց շնորհակալանքի խոսքն ասում գործի կազմակերպիչներին, հատկապես, թանգարանի հիմնասյունՙ եվրոպական LARES տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ պրոֆեսոր Վահագն Գուրզադյանին (Գրիգոր Գուրզադյանի որդուն), նրանՙ իր աշխատակազմով «Թռչունյան տանը» հյուրընկալելու առաջարկով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏՏ ՄՐՑՈՒՅԹ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԵԿԵԼ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԵԿԵԼ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական