Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐԱՆԻ ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Թուրք ծայրահեղ աջերի ծագումը եւ «սխրանքները»

Ռուսական «Սու-24»-ի խոցման օրը համացանցում հայտնվեց անպաշտպան օդաչուին գնդակահարած սիրիական թուրքմենների (թուրքոմանների) հարցազրույցի տեսագրությունը: Նրանց առաջնորդը «Ազգայնական շարժման կուսակցության» գործիչներից մեկի որդի Ալփարսլան Չելիքն է, որը շարժման մարտական երիտասարդական թեւիՙ «Գորշ գայլեր» կազմակերպության ակտիվ անդամներից է: Որտեղի՞ց հայտնվեցին եւ ի՞նչ նպատակներ ունեն այդ «գայլերը»:

Թյուրքեշյուգենդ

«Գորշ գայլերը» ի հայտ եկան 1960-ականների վերջերին, երբ «Ազգայնական շարժման կուսակցության» առաջնորդ, Ֆյուրերի մեծ երկրպագու եւ բացահայտ ֆաշիստ, գնդապետ Ալփարսլան Թյուրքեշը հիմնեց երիտասարդական թեւՙ «Հիտլերյուգենդի» թուրքական նմանակը: Կազմակերպությունը անվանակոչվեց «Գորշ գայլեր» (թուրքերեն «Բոզքուրտլար»):

Վերջինիս գաղափարախոսության հիմքում պանթյուրքիզմն էՙ թուրքական մեծ կայսրության երազանքը, որը պետք է միավորի բոլոր «թուրանական» ժողովուրդներին նրանց արյան, այլ ոչ թե մահմեդական հավատքի հիման վրա: Այդ գաղափարը «գայլերին» դարձնում էր թյուրքալեզու փոքրամասնություններ ունեցող Իրանի, ԽՍՀՄ-ի եւ ՉԺՀ-ի հակառակորդը: «Գայլերը» հայտարարեցին, որ իրենք մարտնչում են հանուն Աթաթուրքի գաղափարների, եւ որ իրենք «իդեալիստներ» են:

«Գայլերին» հավաքագրում էին հիմնականում գործազուրկ եւ ուսանող երիտասարդների միջավայրում: Նրանց մարզում էին ամբողջ Թուրքիայում ստեղծված բազմաթիվ ճամբարներում:

Կազմակերպությունն ուներ խստագույն կարգապահությամբ միմյանց կապված տասնյակ հազարավոր անդամներ: «Գորշ գայլերը» անմիջականորեն ենթարկվում էին Թյուրքեշին:

Կիսալուսնի պարտիզանները

«Գայլերը» շուտով հետաքրքրեցին ԿՀՎ-ին: ՆԱՏՕ-ի հարավային առաջապոստ Թուրքիան պատերազմի ծագման դեպքում կհայտնվեր ԽՍՀՄ-ի հարվածի տակ: ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունները մշակեցին «Գլադիո» գործողությունՙընդհատակյա կազմակերպությունների պատրաստման համակարգ, որոնք խոհրդային զորքերի ներխուժման դեպքում թիկունքում կծավալեին պարտիզանական պատերազմ: Շեշտը դրվում էր ծայրահեղ աջ եւ հակակոմունիստական կազմակերպությունների վրա: «Գլադիո» ցանցի մասը դարձան «Գորշ գայլերը», որոնց ամերիկյան հատուկ ծառայությունները հովանավորում էին իրենց թուրք գործընկերների միջոցով:

«Գայլերից» շատերը Արեւմուտքին ատում էին ոչ պակաս, քան ԽՍՀՄ-ին: Ծայրահեղ աջերի կարգախոսն էրՙ «Թուրք ժողովուրդն ամեն ինչից բարձր է»: Նրանք իրենց առաքելությունը համարում էին պայքարը հրեա-մասոնա-կոմունիստական «դավադրության» դեմ:

Կառավարության համար «Գորշ գայլերը» հարմար գործիք էին ձախ ընդդիմության դեմ առանց բանակի եւ ոստիկանության պայքարելու համար: Բացի դրանից, իշխանությունները «գայլերին» օգտագործում էին հասարակության մեջ անկայունության մթնոլորտ ստեղծելու համար. ենթադրվում էր, որ այդ պայմաններում քաղաքացիները կպաշտպանեն կարգուկանոնի միակ պատվարըՙ գործող իշխանությանը (նույն մարտավարությունը այս տարի հաղթանակ բերեց Էրդողանի կուսակցությանը):

«Գայլերը» սպանում էին ձախամետ եւ ազատական ակտիվիստների, մտավորականների, արհմիութենական առաջնորդների, էթնիկ քրդերի, լրագրողների եւ պաշտոնյաների: Նրանք 2014 թ. մեկ շաբաթվա ընթացքում Մարաշում սպանեցին մոտ հարյուր ալավիների, 1977 թ. Թաքսիմ հրապարակում գնդակոծեցին մայիսմեկյան ցույցի մասնակիցներին, սպանելով 42 մարդու:

Սակայն քաոսի ստեղծման հարցում իշխանությունները չափն անցան: 1980 թ. զինվորական հեղաշրջում կատարած գեներալները սկսեցին պայքարել աջ եւ ձախ ծայրահեղականների դեմ: Այն ժամանակ 200 հազար անդամ ունեցող «Գորշ գայլերի» ղեկավարների դատավարության ժամանակ կազմակերպությունը մեղադրվեց 694 սպանության, ԿՀՎ-ի հետ կապեր ունենալու մեջ: Կազմակերպությունն արգելվեց, դրա առաջնորդների մեծ մասը բանտարկվեց:

Փամփուշտ պապի համար

«Գայլերն» անցան ընդհատակ եւ ահաբեկչություն ծավալեցին, իրենց պատկերացմամբ, Թուրքիայի թշնամիների դեմ: Նրանց առավել հայտնի ձեռնարկումը մահափորձն էր Հովհաննես-Պողոս Բ պապի դեմ: Բանտից փախած «գորշ գայլ» Մեհմեդ Ալի Աղջան 1981 թ. մայիսի 13-ին դիմհար կրակեց պապի վրա: Հովհաննես-Պողոս Բ-ն ծանր վիրավորվեց որովայնից, բայց ողջ մնաց: Աղջան դատապարտվեց ցմահ բանտարկության, բայց հետո արտաքսվեց Թուրքիա:

Բայց դա լոկ սառցալեռան վերնամասն էր: Ուրիշ երկրներումՙ հիմնականում Եվրոպայում, թուրք ծայրահեղ աջ ահաբեկիչները իսկական պատերազմ ծավալեցին թուրք դիվանագետների սպանող հայկական ASALA-ի մարտիկների դեմ: Այդ պայքարի «հերոսներից» մեկն էր Աբդուլլահ Ջաթլին. ժամանակին հենց նա էր կազմակերպել Աղջայի փախուստը բանտից եւ նրան ապահովել կեղծ փաստաթղթերով:

«Գորշ գայլերը» պահպանեցին եւ ամրապնդեցին կապերը ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների հետ եւ շփումներ սկսեցին միջազգային թմրամաֆիայի հետ: Նրանք մաքսանենգ ճանապարհով դաշինքի զինանոցներից զենք էին հասցնում Մերձավոր Արեւելք, իսկ փոխարենը ստացած հերոինը իտալական մաֆիայի միջոցով առաքում էին ԱՄՆ:

Խառնակ 90-ականները

1990-ականների սկզբին իրադրությունը փոխվեց: Ձերբակալված «գայլերի» մեծ մասը համաներմամբ ազատ արձակվեց: Թուրքիայի նոր ղեկավար Թուրգութ Օզալը ձգտում էր երկիրը դարձնել տարածաշրջանի առաջատար, ԽՍՀՄ փլուզումից հետո ուժեղացնել թուրքերի ազդեցությունը Հարավային Կովկասում: Անկարան պաշտոնապես թույլատրեց «Գորշ գայլերի» եւ դրանց առաջնորդ գնդապետ Թյուրքեշի գործունեությունը:

1992 թ. Ադրբեջանում Թյուրքեշին դիմավորեցին իբրեւ հերոսի: Բաքվում նա կապ հաստատեց պանթյուրքիստ Աբուլֆազ Էլչիբեյիՙ Ադրբեջանի ապագա նախագահի հետ եւ օգնություն խոստացավ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նա ադրբեջանցիներին օգնելու համար ուղարկեց մի քանի հարյուր «գայլերի»: Ավելի ուշ այդ գրոհայինները չեչեն անջատականների հետ Չեչնիայում մասնակցեցին մարտական գործողություններին եւ կազմակերպեցին զենքի առաքումներ:

«Գայլերը» շարունակում էին պայքարը նաեւ ներքին ճակատում, սպանելով քուրդ անկախականների, ձախ ակտիվիստների, ոստիկանությանն օգնելով PKK-ի դեմ ուղղված գործողությունների ժամանակ: Ենթադրվում է, որ ծայրահեղ աջերի «մահվան էսկադրոնները» սպանել են հազարից ավելի խաղաղ բնակիչների:

1996 թ. Աբդուլլահ Ջաթլին զոհվեց կազմակերպված ճանապարհային պատահարից: Ավելի ուշ գնդապետ Թյուրքեշը հայտնեց, որ Ջաթլին երկրի հատուկ ծառայությունների գործակալ էր:

Ծայր արեւելյան Թուրքեստան

«Գայլերի» եռանդուն գործունեության տարածքներից է նաեւ Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը: «Լենտա.ռու» կայքէջը հաղորդում է, որ այնտեղ նրանք աջակցում են Արեւելյան Թուրքեստան պետության ստեղծման համար պայքարող անջատականներին: Պանթյուրքիստները դա համարում են մեծ Թուրանի արեւելյան պատնեշ: Սինցզյանում «Գորշ գայլերը» ջանում են շահել ուսուցիչների, դասախոսների, ուսանողների եւ լրագրողների համակրանքը, պայքարելով «հանուն մարդկանց մտքերի ու սրտերի»:

2015 թ. հուլիսին «գայլերը» Թուրքիայում բողոքի խոշոր ցույցեր անցկացրին, քանի որ ՉԺՀ իշխանություններն արգելել էին Սինցզյանում բազմամարդ միջոցառումներ կազմակերպել Ռամադանի ժամանակ: «Գայլերն» այրեցին չինական դրոշներ, ավերեցին մի քանի չինական ռեստորան, պարզեցին «Մենք չինական արյան ծարավի ենք» պաստառներ եւ սխալմամբ ծեծեցին մի քանի կորեացի զբոսաշրջիկներիՙ նրանց դնելով չինացու տեղ:

Թուրք ազգայնականների նոր առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարեց, որ ինքը չի մեղադրում ցուցարարներին, «Մեր երիտասարդները շատ հիվանդագին են վերաբերվում Չինաստանի իշխանությունների անարդարություններին: Բացի դրանից, այդ բոլոր նեղաչյա մարդիկ իրար նման են. նրանց ինչպե՞ս տարբերենք», ասաց նա:

Եվրոպական հանգրվան

«Գայլերի» արտասահմանյան գլխավոր հենակետը Եվրոպան է, հիմնականումՙ Գերմանիան, Հոլանդիան եւ Բելգիան: Որպես կանոն, այնտեղ նրանք գործում են թուրքական բազմաթիվ մշակութային կազմակերպությունների հովանու ներքո: Եվրոպայում «գայլերը» ահաբեկչություններ հազվադեպ են կազմակերպում, քրդերին այնքան էլ հաճախ չեն սպանում: Նրանց տեսանելի գործողությունը սահմանափակվում է բողոքի երթերով եւ Հայոց ցեղասպանության հուշարձանների դեմ ուղղված վանդալիզմով, չին զբոսաշրջինկերի ծեծով, թուրքական համայնքի ձախամետ գործիչների եւ արհմիութենական ակտիվիստների հետ տուրուդմբոցներով:

Սակայն եվրոպական ԶԼՄ-ները նախազգուշացնում են, որ չարժե թերագնահատել վտանգը: Neues Deutschland-ի եւ Der Spiegel-ի տվյալներով, Գերմանիայում «Գորշ գայլերի» թիվն անցնում է 10 հազարից. նրանք երկրի խոշորագույն աջակողմյան կազմակերպությունն են: Որպես կանոն, «գայլերը» նոր անդամներ են հավաքագրում թուրքական համայնքի ազգային ինքնության ձգտող երիտասարդներից: Ձախամետ քաղաքական գործիչները անբավարար են համարում ոստիկանության գործողությունները, բայց վախենում են ռասիզմի մեջ ամբաստանվելուց:

Սիրիայի ռազմաճակատներում

Եթե Եվրոպայում «գայլերը» պայքարում են հանուն թուրքական համայնքի իրավունքների, ապա իրենց երկրում ջանում են թույլ չտալ սիրիական համայնքի ձեւավորում: 2014 թ. հուլիսին նրանք Մարաշում ցույց կազմակերպեցինՙ բողոքելով սիրիացի փախստականների ներհոսի դեմ, փակեցին ճանապարհները, պոկեցին խանութների արաբատառ ցուցանակները: Էրդողանի կառավարությունը սոսկ հայտարարեց, թե դա կարող էր սադրիչների արածը լինել:

Իշխանությունների այդ մեղմությունը հասկանալի է. PKK-ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են դաշնակիցներ, որոնք կարող են զբաղվել կեղտոտ գործով: Երբ քրդերը բողոքում էին եւ Անկարայից պահանջում օգնել իսլամիստների դեմ մարտնչող Քոբանիին, ցուցարարներին ցրեցին «Գորշ գայլերը»: Իսկ սեպտեմբերին նրանք ավերեցին քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությանՙ ընտրություններում Էրդողանի կուսակցության գլխավոր մրցակիցներից մեկի գրասենյակները:

Հատկապես մոլի «գայլերը» գնում են Սիրիայում կռվելու: Մարտերին մասնակցող «գայլերի» ստույգ թիվը հայտնի չէ: Լրատվամիջոցները հաղորդում են միայն երեւելի «գայլերի» մասին: Այսպես, թուրք ազգայնական Բուրաք Միշինջին Սիրիա մեկնելուց առաջ հայտարարեց, որ գնում է «կտրելու հայերի եւ ալավիների գլուխները», բայց առանձնակի հաջողությունների չհասավ. 2015 թ. հուլիսին նա Լաթաքիայում սպանվեց սիրիացի զինվորի գնդակից: Ազգայնականները Ստամբուլում հանդիսավոր թաղում կազմակերպեցին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱԻԼԱՆԴՙ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական...

ԿարդալDetails

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական