Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԼՈՒԾԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԸ

04/12/2015
- 04 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՐԱՖՖԻ ԷԼԻՈՏ

Դեկտեմբերի 6-ին ակնկալվում է Հայաստանում անցկացնել երկրի սահմանադրության բարեփոխումների հանրաքվե, որի հիմնական առաջարկը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցումն է:

Բարեփոխումները, որոնք մշակվել էին մասնագիտացված հատուկ հանձնախմբի կողմից օգոստոսի վերջերին, քվեարկության դրվեցին Ազգային Ժողովում, որտեղ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում, եւ հոկտեմբերի 5-ին հաստատվեցին ձայների 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Քվեարկությունը ուժգին քննադատության արժանացավ, որովհետեւ խորհրդարանի 131 տեղերից 70-ը հանրապետական կուսակցությանն էր պատկանում: Վերջինիս աջակցում էին նաեւ ՀՅԴ-ն, որը երկար ժամանակ է ինչ կոչ էր անում անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը սկզբնական շրջանում դեմ լինելով, նախագահ Սարգսյանի եւ նախկին միլիարդատեր առաջնորդ Ծառուկյանի ցուցադրական հանդիպումից հետո փոխեց իր դիրքորոշումը:

Գլխավոր ընդդիմադիրները մնացին «Հայ Ազգային կոնգրեսը» առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը եւ ընդդիմադիր դարձած նախկին իշխանամետ «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Հայաստանն իր առաջին սահմանադրությունը որդեգրեց 1995-ին, 1978-ին ընդունված խորհրդային ժամանակաշրջանի սահմանադրության փոխարեն: Նոր սահմանադրությունը հետագայումՙ 2005-ին բարեփոխվեց առավել համապատասխան դարձնելու համար այն Եվրոխորհրդի պարտավորություններին եւ երկքաղաքացիություն ունենալու հնարավորություն տալու սփյուռքահայ հայրենակիցներին: Նաեւՙ նախագահականից դեպի կիսա-նախագահական իշխանության համակարգ անցում կատարելու համար: Այդ բարեփոխումները տարակարծություններ առաջացրեցին: Ընդդիմադիր ուժերը պնդում էին, որ Քոչարյանի կառավարությունը լեգիտիմ չէ, ուստի չի կարող կյանքի կոչել այդ բարեփոխումները: Ընտրական գործընթացը քննադատվեց նաեւ միջազգային կազմակերպությունների կողմիցՙ լայնածավալ խախտումների համար: Այդուհանդերձ Վենետիկի հանձնախումբը հավանություն տվեց նշելով, որ բարեփոխումները նպաստում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը:

Խորհրդարանական իշխանության համակարգին անցնելով վերանալու են նախագահական ընտրությունները: Հետագայում նախագահները ընտրվելու են խորհրդարանի կողմից 7 տարի ժամկետով: Գերագույն հրամանատարությունը փոխանցվելու է վարչապետին: Իսկ Ազգային ժողովում պատգամավորների տեղերը 131-ից դառնալու են 101:

Իշխող կառավարությունը, որի մեծամասնությունը Հանրապետական կուսակցության անդամներ են, պնդում է, որ բարեփոխումները անհրաժեշտ են, քանի որ երկիրը ժողովրդավարական ուղիով է բավականին արագ զարգանում, եւ ժամանակ առ ժամանակ պետք է, որ իր սահմանադրությունը համապատասխանեցնի այդ գործընթացին: Ավելին, իշխանությունը խորհրդարանին փոխանցելով ամրապնդվելու են երկրի ժողովրդավարական ավանդույթները: Օրենսդիր մարմինը իրոք վերածվելու է որոշումներ ընդունող մի կառույցի: Ապակենտրոնացումը նաեւ նպաստելու է, որ տեղական իշխանությունները իրենք կայացնեն իրենց որոշումները:

Բարեփոխումներին դեմ են մի շարք ընդդիմադիր խմբակցություններ, ներառյալ լիբերալ թեքումով «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը եւ Լիբանանում ծնված նախկին ֆիդայի Ժիրայր Սեֆիլյանի «Հիմնադիր խորհրդարանը»: Վերջինս նույնիսկ այնքան առաջ գնաց, որ կառավարությանը մեղադրեց կոմունիստական կուսակցությունից ներշնչվելու մեջ, հայտարարելով, թե «Նախագահ Սերժ Սարգսյանը երազում է դառնալ կենտրոնական կոմիտեի քարտուղարը»: Նախագահն իր հերթին հայտարարել է, որ իր պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո չի ձգտելու որեւէ պետական պաշտոն զբաղեցնել:

Ընդդիմադիրները պնդում են, որ կառավարությունը ի վիճակի չէ իրականացնելու այդ փոփոխությունները, որոնք ժողովրդավարական գործընթացը դյուրամատչելի դարձնելու փոխարեն, ընդհակառակըՙ նպատակ ունեն հավերժացնելու Հանրապետական կուսակցության իշխանությունը մեծամասնական գործընթացի միջոցով: ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքերովՙ «Այս» (նոր) սահմանադրությունը չի լուծելու մեր խնդիրները, այլ ավելի բարդացնելու է դրանք: Նոր Սահմանադրությունը ո՛չ պետության, ո՛չ էլ քաղաքացիների շահերն է պաշտպանելու»:

Ընդդիմադիրների քննադատները պնդում են, որ եթե ընդդիմությունը չի հավատում ընտրությունների գործընթացի օրինականությանը, կամ կառավարության ժողովրդավարական լիազորություններին, ապա գործող սահմանադրությունը պահպանելով նրանք ոչ մի լավ արդյունքի չեն հասնի, քանի որ կպահպանեն նաեւ ներկայի «ստատուս քվոն»: Եթե նախագահ Սարգսյանը մտադիր լիներ մնալ իշխանության ղեկին, ապա գործող սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է նրան: Ուրիշներ մատնանշում են, որ կառավարման խորհրդարանական համակարգը ավելի լավ կազմակերպված եւ միասնական ընդդիմություն ձեւավորելու ավելի լավ հարթակ է, եւ դրանից պետք է օգտվել:

Այլ մտահոգություններ եւս կային, որոնք որոշ չափով հարթվեցին ներկայացված բանաձեւի վերանայման արդյունքում:

Վենետիկի հանձնախումբը, որ Հայաստանի կառավարությանը օգնել էր 2005-ի սահմանադրությունը կազմելու գործում, այս անգամ էլ խորհուրդներ էր տվել եւ վերանայված տարբերակին տվել էր իր համաձայնությունը, հակառակ որոշ անկատարությունների:

Երեւանում գործող Մարդու իրավունքների պաշտպան Գաբրիել Արմաշ-Կադրոնան հավատացած է, որ իրավական տեսանկյունից Հայաստանի սահմանադրական բարեփոխումները «ընդունելի են եւ նույնիսկ հարգելի»: Չնայած մշակման գործընթացը այնքան էլ թափանցիկ չէր, նշել է նա, բայց դա էականորեն ընդհանուր արդյունքի վրա չի ազդել, եւ կառավարությունը հաշվի առել է միջազգային մասնագետների խորհուրդները: Նոր մշակված տարբերակում որոշ դրույթներ դրականորեն փոխվել են եւ համապատասխանում են եվրոպական երկրների սահմանադրություններին:

Սակայն, զգուշացնում է Արմաշ-Կարդոնան, իսկական մարտահրավերը դրա կիրառման ձեւին է վերաբերում: «Սահմանադրության դրույթները պետք է իրականացվեն, գործադրվեն», ասել է նա: Իհարկե, փոփոխությունները սահմանադրությունում անհրաժեշտություն է առաջացնելու նաեւ մի շարք փոփոխություններ կատարել օրենսգրքում: Նա կանխատեսում է, որ դեկտեմբերի 6-ին նույնիսկ «Այո» քվեների գերակայության դեպքում բարեփոխումների գործընթացը հեշտ չի լինելու, եւ վերջնական արդյունքը կախված է լինելու մշտական վերահսկողությունիցՙ քաղաքացիական հասարակության կողմից:

Երեւան, Թարգմ. Հ.Ծ.

(Նյութը տպագրվում է որոշ կրճատումներով)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿՈՑԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿՈՑԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական