Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ»

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ռուսաստանյան լրատվամիջոցներում հաճախ չես հանդիպի Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի: Ինչքան էլ որ արտերկրում լինեն մեզ ցավակցողներ ու համակրողներՙ պետություն թե անհատ, դա գերազանցապես մեր ողբերգությունն է: Ուրիշների համար ավելի հաճախ թեման դառնում է քաղաքական կոնյունկտուրայի, քաղաքական հաշվենկատության կամ շահարկման օբյեկտ:

Ահա եւ առավել քան անակնկալ էր ռուս նացիոնալիստական «Завтра» թերթի կայքում օրերս տպագրված ընդարձակ մի հրապարակում “Армения на размен” վերտառությամբ, որի հեղինակն է Ռուսաստանի գրողների միության անդամ, ռուս ազգային հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Օգորոդնիկովը: Պատմագիտական հարուստ ուսումնասիրությունների հիման վրա, վկայակոչելով նաեւ բազմաթիվ օտար աղբյուրներ, հոդվածագիրը մասնավոր ուշադրություն է հրավիրում այն պարագայի վրա, թե Հայոց ցեղասպանության իրագործման մեջ ինչպիսի չարագուշակ դեր են խաղացել… հրեաները: Սա ինչ-որ տեղ մեծ համարձակություն է մի երկրում, որտեղ հրեական ցեղը հսկայական ազդեցություն ունի քաղաքական-տնտեսական-լրատվական եւ շատ այլ ոլորտներում: «Հայ ժողովուրդը դարձավ մեծ քաղաքականության պատանդը, համաշխարհային հեղափոխության զոհը, սիոնիստական արկածախնդրության մանրուն դրամը» (разменная монета)ՙ սա է ռուս մտավորականի գլխավոր (բայց ոչ միակ) եզրահանգումը:

Հրապարակման պատմագիտական գնահատումը թողնենք մեր հայ պատմաբաններին: Ի դեպ, Օգորոդնիկովը զգալի մեջբերումներ է կատարել նաեւ Ջոն Կիրակոսյանի, Հարություն Սարգսյանի եւ ուրիշ ճանաչված հայ գիտնականների աշխատություններից: Վերլուծելով համաշխարհային սիոնիստական շարժման շատ պարագլուխների, նրանց եւ դյոնմե «փաշաների» համագործակցության բացահայտ հակահայկական բնույթը, Օգորոդնիկովն այս անգամ առանձնացրել է «հեղափոխական հուդա» Լեւ Տրոցկուՙ Լեյբա Դավիդովիչ Բրոնշտեյնի հայաստանամերժ, հրեապաշտ չարանենգ մաքառումները: Կրկնում ենք, հայ պատմաբանների ուշադրությանը թողնենք բերված բազում իրողությունների ու փաստերի մեկնաբանությունները. չափից դուրս խորն են դրանք ոչ մասնագետի համար: Նշենք սոսկ մի հանգամանք: Հայաստանում հաճախ են հնչում ամենատարբեր մեղադրանքները «բոլշեւիկյան» Ռուսաստանի հասցեինՙ առնչված նաեւ մեր ցեղասպանությանը: Մինչդեռ ռուսական գրեթե ոչինչ չկար բոլշեւիկյան կառավարության մեջ: Լենինյան գվարդիայի միջուկը, առանցքը, ավելի պարզեցվածՙ թվական գերազանցությունը կազմում էին հենց հրեաները (վերջերս Մոսկվայում Հոլոքոսթի թանգարանի բացման առիթով այդ մասին հրեական համայնքի լիդերներին հիշեցրեց նաեւ Վլադիմիր Պուտինը): Եվ մեղադրել «էթնիկ» ռուսներին, եթե նույնիսկ նրանք բոլշեւիկ էին, հակահայկական գործողությունների մեջ, առնվազն սուբյեկտիվ է:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս Իսրայելում եղած ժամանակ հայտարարեց, թե ընդհանուր շատ բան կա հրեաների ու հայերի միջեւ: Դիվանագիտական տեսանկյունից անթերի հայտարարություն է. չի կարելի փչացնել հարաբերությունները, ռուս նացիոնալիստների արտահայտությամբ, համաշխարհային օլիգարխի հետ, դա կարող է, առանց չափազանցության, թանկ նստել մեր վրա: Բայց եթե անաչառ լինենք, ի՜նչ նմանության մասին է խոսքը, երբ մենք ընդունում ենք Հոլոքոսթը եւ գլուխ խոնարհում հրեա նահատակների հիշատակի առջեւ, իսկ Իսրայելի մտքով անգամ չի անցնում եւ երբեք չի էլ ճանաչի մեր ողբերգությունը: Ժամանակ առ ժամանակ Կնեսեթում կամ առանձին հրեա ցեղասպանագետների կողմից հնչող «ճանաչման» կոչերը օդից կախված են մնում: Իսկ մենք Հոլոքոսթի մասին սկսում ենք սովորել այժմ արդեն դպրոցում:

Ցեղասպանոթյան 100-ամյա տարելիցի կապակցությամբ ներհայաստանյան լրատվական մտնոլորտը գերհագեցած է այդ թեմայով: Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով միջազգային ամբիոններից եւս խոսում են այդ մասին, գուցեեւ ոչ միշտ տեղին: Սակայն ինչու այդ նույն ղեկավարները երբեք չեն խոսում 1,5 միլիոն հայաստանցիների արտագաղթի մասին: Անկախ Հայաստանի երեք նախագահներից ո՜ր մեկն է իր իշխանության օրոք հրապարակավ ցավ, դառնություն, ափսոսանք հայտնել արտագաղթի կապակցությամբ, այդ կործանարար խնդրի շուրջ կիսվել, խորհրդակցել սեփական ժողովրդի հետ: Էլ չենք ասում, որ նրանցից մեկը նույնիսկ խրախուսում էր այդ գործընթացը: Բայց չէ՞ որ սա էլ է ցեղասպանություն, եթե նույնիսկ դա կոչվում է «սպիտակ»: Հրեաներին ենք մեղադրում: Ինչու Հայաստանի երեք նախագահներից եւ ոչ մեկը ընդունակ չեղավ ստեղծելու արդար պետություն, որից չփախչեին նրա քաղաքացիները: Զզված ու հոգնած: Խոսում ենք միայն դրա «օբյեկտիվ» պատճառների մասին:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱԿՄՈՒՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ, ՇՊՐՏՎԱԾ ԹՂԹԵՐ

Հաջորդ գրառումը

ՔԱՐԻ, ՍՈՒՄԱԽ, ՀԻԼ ԵՎ ԻՀԱՐԿԵ ՊԱՀԱՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՐԻ, ՍՈՒՄԱԽ, ՀԻԼ ԵՎ ԻՀԱՐԿԵ ՊԱՀԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական