Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

06/11/2015
- 06 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Թյուր է այն կարծիքը, թե ներկայիս Հայաստանում բացասական են վերաբերվում Խորհրդային Միությունից մնացած բոլոր երեւույթներին: «Խորհրդային կարգերը չկան, բայց ուսանողական ակտիվությունը մնացել է»,- հենց այս խոսքերով էին միմյանց դիմում Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակին նվիրված նիստի մասնակիցներըՙ խորհրդային տարիներին ակտիվ գործունեություն ծավալող ուսանողական ջոկատների մարտիկները եւ վետերանները:

Անցած 50 տարիների ընթացքում Հայաստանի ուսանողական ջոկատների դպրոցն անցել են ավելի քան 240 հազար հայ ուսանողներ, ովքեր աշխատելով Խ. Միության բազմաթիվ շինհրապարակներում, կատարել են ավելի քան 900 միլիոն խորհրդային ռուբլու աշխատանքներ: Միության փլուզումից հետո ջոկատները շարունակեցին իրենց գործունեությունըՙ հայ եւ արտասահամանցի երիտասարդ կամավորներին հնարավորություն ընձեռելով իրենց եւ արտասահմանյան երկրների աշխատանքի միջազգային ճամբարներում գործունեություն ծավալել, ձեռք բերել ընկերներ եւ անմոռանալի հիշողություններ:

Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակին նվիրված նիստը սկսվեց ՀՀ նախագահի ուղերձով, որն ընթերցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : Նախարարն ինքը մասնակցել է ջոկատական կյանքին, ավելինՙ 1983-90թթ. նա եղել է Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի համակարգողը: Հրանուշ Հակոբյանը ողջունեց նիստի մասնակից «նախկին երիտասարդներին» եւ մաղթեց հիշողություններով լի տպավորիչ օր: Հիշողություններն ապահովեցին նիստի մյուս մասնակիցները:

Նիստին ելույթ ունեցող Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը սեղմ պատմական էքսկուրսով հիշեցրեց ջոկատների անցած ուղին, ինչպես նաեւ շեշտը դրեց ջոկատների ներկայիս գործունեության վրա: Մոտ 250 վետերանների կողքին դահլիճում նստած էին սպիտակ վերնաշապիկներով երիտասարդներըՙ շտաբի ներկայիս կամավորները, ովքեր ոչ միայն մեկնում են արտասահման կամավորական աշխատանքներ կատարելու, այլեւ ղեկավարում կամ մասնակցում են հայաստանյան ճամբարներին Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում, Երեւանի վերականգնողական կենտրոնում, Երեւանի բուսաբանական այգում եւ այլուր:

2014 եւ 2015 թվականներին լավագույն հայաստանյան ճամբար ճանաչված Բուսաբանական այգու ճամբարի ղեկավար Հասմիկ Մակարյանը իր ելույթում պատմեց, որ փոքր տարիքից լսել է ծնողներիՙ իրենց երիտասարդության մասին հուշերը, որոնց զգալի մասը կապված էր ուսանողական ջոկատների հետ: Ինքն էլ, իմանալով, որ անկախ Հայաստանում ուսանողական ջոկատները շարունակում են գործունեություն ծավալել, մեծ ոգեւորությամբ միացել է նրանց:

Նիստը եզրափակվեց խորհրդանշանական կերպՙ ցուցադրվեցին միմյանցից տարբեր երկու ֆիլմեր: Առաջինը սեւուսպիտակ կադրերի շարան էրՙ թե ինչպես են միանման հագնված մարդիկ շենքերի հիմքեր կառուցում, զբաղվում արտադրամասերում պահածոյացմամբ, ուրախանում են եւ թվիսթ պարում: Իսկ երկրորդ ֆիլմում գույնզգույն հագուստներով միմյանցից խիստ տարբեր երիտասարդները մաքրում էին տարբեր տարածքներ, մշակում խոտածածկույթներ, խաղում երեխաների հետ, ուրախանում եւ պարում Բռունո Մարսի երգերի ներքո: Ֆիլմերը միացնում էին ոչ միայն երիտասարդական ավյունը, որը դուրս էր հորդում անգամ սեւուսպիտակությունից, այլեւ նիստիՙ 16-ից մինչեւ 96 տարեկան մասնակիցների համատեղ ժպիտներն ու ոգեւորվածությունը:

Ջոկատների վետերանները, տրվելով նոստալգիկ հիշողություններին, հույս հայտնեցին, որ 50 տարի անց կրկին կհանդիպենՙ նշելու ՀՈւՋ-ի 100-ամյակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԵՌ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍԵԼՈՒ..

Հաջորդ գրառումը

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է: Մենք բոլորս...

ԿարդալDetails

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական