Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

06/11/2015
- 06 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«Եվրոպան մտահոգ է ընտրությունների արդյունքներից»

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված վաղաժամկետ խորհդարանական ընտրություններում կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության հաղթանակը մտահոգում է Եվրոպային, քանի որ իսլամիստների հաղթանակը երկրում հարցականի տակ է դնում մամուլի ազատությունը եւ մարդու իրավունքների հարգումը, գրում է իռլանդական «Այրիշ թայմս» թերթը:

Հաղթող կուսակցության հիմնադիրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրա քաղաքականությունը, ըստ նրա հայտարարությունների, ուղղված է տնտեսական առաջադիմությանը եւ իրադրության կայունությանը:

Այդուհանդերձ լիրայի փոխարժեքի անկումը, անձնասպանական ահաբեկչությունները եւ ՔԲԿ-ի դեմ մղվող պատերազմը ընտրողների մեջ միայն սրել են անկայունության զգացումը, ընդգծում է թերթը: Այս կապակցությամբ ընտրությունների նախօրեին Թուրքիայի իշխանություններն ակտիվացրել էին պայքարը կառավարության ընդդիմախոսների դեմ: Մինչեւ օրս էլ իշխանությունները վերահսկողություն են հաստատում ընդդիմադիր հեռուստաալիքների նկատմամբ եւ ձերբակալում են Էրդողանին դատապարտող լրագրողներին:

Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը եւ մարդու իրավունքների խախտումները հարուցում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դժգոհությունը: Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության պատգամավոր Ֆարուք Լոգօղլուն երկյուղ է արտահայտել, որ Էրդողանի կուսակցության իշխանության ներքո երկիրը «բոլոր ճակատներում կշարժվի հակառակ ուղղությամբ»:

Սակայն Էրդողանի կուսակցության հաղթանակը Եվրոպայի համար ունի նաեւ դրական նշանակություն. քանի որ միգրացիոն ճգնաժամի ընթացքում հենց Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարությունը համաձայնեց ընդունել ավելի քան 2 մլն սիրիացի գաղթականների:

Նախնական տվյալների համաձայն, Էրդողանի կուսակցությունը ստացել է բոլոր քվեների մոտ 50 տոկոսը եւ այժմ կարող է ինքնուրույնաբար ձեւավորել կառավարություն: Սակայն կուսակցությանը չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչը թույլ կտար մեծացնել նախագահ Էրդողանի դերը: Նախագահական կուսակցության հաղթանակը նշանակում է, որ երկիրը կշարունակի շարժվել իսլամացման ուղիով, իր հերթին արձանագրում է «Գազետա.ռու» էլեկտրոնային հրատարակությունը:

Չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին, կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը կարողացավ հունիսյան ընտրությունների համեմատությամբ զգալիորեն բարելավել իր արդյունքները, ստանալով 8,4 տոկոսով ավելի շատ քվեներ:

Սեփական արդյունքը փոքր-ինչ բարելավեց նաեւ Ժողովրդահանրապետական (քեմալիստական) կուսակցությունը, որը նոյեմբերի 1-ին ստացավ քվեների 25,4 տոկոսը: Իսկ Ազգայնական շարժման կուսակցության ազգայնականները կորուստներ ունեցան եւ հունիսի 16,2 տոկոսի փոխարեն ստացան 12 տոկոս:

Զգալիորեն վատացավ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութան արդյունքը, որը հունիսյան 13 տոկոսի փոխարեն այժմ ունի ընդամենը 10,8 տոկոս: Սակայն կուսակցության առաջնորդ Սելահատտին Դեմիրթաշը գոհունակություն արտահայտեց այդ արդյունքի առթիվ, նշելով, որ այն կարող էր ավելի բարձր լինել, եթե կուսակցության վրա քաղաքական ճնշում չգործադրվեր:

Ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը ներկայացնում է ուժերի նոր դասավորությունը Թուրքիայի խորհրդարանում: Դրա 550 տեղերից 316-ը կզբաղեցնեն Արդարություն եւ զարգացում նախագահական կուսակցության իսլամիստ պատգամավորները: 25,4 տոկոս ստացած Ժողովրդահանրապետական (քեմալիստական) կուսակցությունը խորհրդարանում կունենա 134 տեղ: Ազգայնական շարժումը կունենա 41 պատգամավոր: Քրդամետ ուժերը ներկայացնող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կստանա 59 տեղ:

Դիտորդները նշում են, որ Մերձավոր Արեւելքի անկայուն իրադրության պայմաններում ընտրողները քվեարկել են նախագահամետ կուսակցության օգտին: Սակայն, ինչպես գրում է բրիտանական «Գարդիան» թերթը, ընտրությունների արդյունքները կարող են էլ ավելի խորացնել էթնիկական եւ կրոնական երկպառակությունները: Էրդողանի կողմնակիցները պաշտում են նրան, համարելով երկիրն արդիականացրած մարդ, մինչդեռ քննադատներն ատում են նրան, համարելով միահեծան առաջնորդ եւ բռնակալ:

Թեեւ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը չստացավ սահմանադրական մեծամասնություն (330 տեղ), որը թույլ կտար ուղղումներ կատարել երկրի հիմնական օրենքում եւ ընդլայնել պետության ղեկավարի դերը, Էրդողանի դիրքերը ընտրությունների շնորհիվ զգալիորեն ամրապնդվեցին:

Ըստ որում, ինչպես նշում են դիտորդները, գլխավոր ինտրիգը մնում է երկրի վարչապետի թեկնածությունը, որը, սահմանադրության համաձայն, պետության ղեկավարն է: Քանի որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ձեւավորելու է մեծամասնության կառավարություն, հնարավոր է, որ ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մնա իր պաշտոնում:

ՌԴ ԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին Դավութօղլուին բնութագրում է որպես «խոշոր քաղաքական տեսաբանի» եւ գտնում է, որ նա նոր կառավարությունում եւս կմնա վարչապետի պաշտոնում: «Սակայն Էրդողանը պահի տակ գործող քաղաքական գործիչ է, եւ նրանից կարելի է սպասել ամեն ինչ», միաժամանակ նշում է վերլուծաբանը:

Ընտրությունները նաեւ զգալիորեն ամրապնդեցին Էրդողանի դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ ընդլայնեցին Սիրիայի դեպքերի վրա նրա ազդեցության հնարավորությունները:

Միեւնույն ժամանակ նախագահ Էրդողանը ավելի ու ավելի շատ է քննադատվում Արեւմուտքում: Ընտրությունների նախօրեին «Նյու Յորք թայմսը» խմբագրական հոդվածում նրան մեղադրեց երկրում անկայունության մթնոլորտի ստեղծման մեջ. «Թուրքիայի կառավարությունը կրկին ռմբակոծում է քուրդ ապստամբներին, ընդդիմադիր կուսակցությունները դժվարությամբ են անցկացնում հանրահավաքներ եւ ժամեր ստանում հեռուստատեսությունում, մրցակիցներին պիտակավորում են իբրեւ ահաբեկիչների, իսկ ընդդիմադիր մամուլը լռեցվում է», ընդգծում է թերթը:

Էրդողանի դիրքերի ամրապնդումը Ռուսաստանի համար ունի առավելապես դրական նշանակություն: Նա անձնական լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի դրանից, Թուրքիան Ռուսաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից է: Ճիշտ է, Սիրիայում ռուսական օդուժի գործողության սկզբից ի վեր երկու ղեկավարների հարաբերությունները փոքր-ինչ վատացել են. Էրդողանը քննադատական արտահայտություններ է անում Ռուսաստանի հասցեին:

Վիկտոր Նադեին-Ռաեւսկին նշում է, որ Էրդողանի կուսակցության հաղթանակը նշանակում է, որ Թուրքիան կշարունակի առաջ շարժվել իսլամացման ուղիով:

Այդ ուղեգիծը կառաջացնի ընդդիմության բողոքները, սակայն, ինչպես ցույց տվեցին ընտրությունները, ընդդիմադիր ուժերի դիրքերը թուլացել են: «Կշարունակվի ճնշումը մամուլի վրա, կուժեղացվեն ճնշիչ գործողությունները քրդերի եւ ձախ ուժերի դեմ», կանխատեսում է փորձագետը: Նրա կարծիքով, ընտրություններում նախագահական կուսակցության ձեռք բերած նպաստավոր արդյունքների պատճառն այն է, որ երկրի քաղաքացիները վախենում են ահաբեկչական հարձակումներից: Ընտրողներին վախեցրին ահաբեկչության վտանգը եւ երկրում տեղի ունեցած մի շարք պայթյունները, մանավորապես մայրաքաղաք Անկարայի խոշոր ահաբեկչությունը: Դրա համար իշխանությունները սկզբում փորձեցին մեղադրել քրդերին, բայց հետո հայտարարեցին, որ ահաբեկչության կազմակերպիչը «Իսլամական պետություն» խմբավորումն է: Սակայն սկզբնական կեղծ մեղադրանքը որոշակի ազդեցություն ունեցավ: «Հրապարակված ստի մարտավարությունն արագորեն համակում է մարդկային զանգվածներին», արձանագրում է ռուս փորձագետը:

Ընտրություններից առաջ Թուրքիայի ընդդիմադիր ուժերի եւ լրատվամիջոցների վրա գործադրված ճնշումները դատապարտել են մասնավորապես ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդըՙ ընդգծելով, որ նման գործելակերպը ներհակ է ժողովրդավարությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ: ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԴԵՄՔԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԵՌ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍԵԼՈՒ..

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԵՌ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍԵԼՈՒ..

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շարունակվում է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների գործով դատական նիստը

20/08/2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և 18 այլ անձանց գործով...

ԿարդալDetails

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

20/08/2025

Դիկտատոր Ալիևը միայն Էրդողանին է անխախտ անհրաժեշտ՝ էրդողանյան պանթուրքիստական ծրագրերն իրագործելու ճանապարհին. վերլուծություն

20/08/2025

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

20/08/2025

Ֆոտոշարք. Սյունիքի  պատմության ու ազգագրության վավերագիրը Կապանի Երկրագիտական թանգարանում

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական