Ստամբուլում հաստատ Ռեջեփ անունով տղա կլինի, բացի Էրդողանից, անշուշտ: Հնարավոր է, որ Ռեջեփը դպրոց է գնում եւ որոշել է տիեզերագնաց դառնալ` առաջին թուրք տիեզերագնացը: Հետեւաբար Ռեջեփը լավ է սովորում, հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա, անգամ մի անգամ պատվոգիր է ստացել Հոնկոնգում կայացած մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում: Ամեն առավոտ, առաջին դասաժամից առաջ, Ռեջեփն իր դպրոցական ընկերների հետ միասին ոտքի են կանգնում, երգում Թուրքիայի օրհներքը եւ բարձր-բարձ, հպարտ-հպարտ ասում` «Թյուրքում, դուղրույում, չալըշքանում»/«Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ»: Սա` բոլոր թուրք դպրոցականների համար էլ պարտադիր է, անկախ նրանից, թե աշակերտը տիզերեագնա՞ց է դառնալու, թե՞.. Էրդողան:
Այս պատմությունը աշակերտ Ռեջեփի համար է, ինչո՞ւ հենց նրա, որովհետեւ նա երազանք ունի` տիեզերքից տեսնել հայրենի Թուրքիան:
Բայց քանի որ տիեզերքից Թուքրիան տեսնելու համար պետք է նախ փնտրել եւ գտնել այն, հասկանալի է, որ Ռեջեփը սկզբում կգտնի Թուրքիայի` մոտիկ եւ հեռավոր հարեւաններին, օրինակ Սերբիան: Տղան չի հիշի, քանի որ իրեն այդ մասին ոչինչ ասած չեն լինի, որ սերբերը մի խոսք ունեն` «Կառուցում են մարդիկ, քանդում են թուրքերը»: Ապա կգտնի` Թուրքիային ավելի մոտ` Ուկրաինան: Գուցե հիշի, թե ինչպես մի անգամ ինքն ու իր հայրիկը Տրապիզոնից նավ նստեցին եւ հասան Օդեսա, որտեղ խանութներից մեկի վաճառողը, իմանալով որ իրենք թուրք են, ասաց ուկրաինական հայտնի խոսքը` «Հավը թռչուն չէ, թուրքն էլ մարդ չէ»: Ապա, հայացքով իջնելով ավելի ներքեւ` Ռումինիա, կհիշի, որ իրենք Օդեսայից այդ երկիր գնացին, որտեղ նավահանգստի աշխատողներից մեկը մաքուր թուրքերենով նրանց ասաց ռումինացիներ հայտնի խոսքը` «Աքլորը ձու չի ածի, թուրքն էլ մարդ չի դառնա»: Նա կհիշի, թե ինչպես լացակումած աչքերով նայեց հորը, որպեսզի նա պաշտպանի իրենց եւ Թուրքիան, եւ ինչպես հայրը լռեց: Կհիշի նաեւ, թե ինչպես Բուխարեստի փողոցներում տեսան մի երիտասարդ արաբի, որն իրենց համոզում էր հալվա գնել, բայց ինքը բարձրաձայն ասաց, որ հալվա չի սիրում, իսկ արաբն էլ ասաց արաբական հայտնի խոսքը` «Ավելի հավանական է, որ հավը թռչել սովորի, քան թուրքը` սիրել»: Նախքան Սեւ ծովի վրայով հայացքը դեպի հարավ` Թուրքիա հառելուն, Ռեջեփը կհիշի այն օրը, երբ իրենք` հոր գործերով Սոչի էին մեկնել, եւ քանի որ գիշերելու տեղ չունեին, անակնկալ այցելեցին հոր ռուս ընկերոջը, խնդրելով վերջինից մեկ գիշեր մնալ նրա տանը: Մնացին, բայց երբ գիշերը փոքրիկ Ռեջեփի քունը չէր տանում եւ սենյակից դուրս գալով գնաց ջուր խմելու, հանկարծ լսեց, որ տանտերերի սենյակում տանտերը` հոր ռուս ընկերը, կնոջը հանգստացնում է` ասելով ռուսական հայտնի խոսքը. «Անկոչ հյուրը թուրքի նման է»: Ապա, երբ արցունքոտ աչքերով կարողացավ քնել, երազ տեսավ, թե ինչպես իրենց երբեմնի հարեւան, ազգությամբ ասորի պապիկը, որի անունը այդպես էլ չկարողացավ սովորել, նայում է իր աչքերին եւ ասում ասորական հայտնի խոսքը` «Հրեշը մի քանի դեմք ունի, որոնցից մեկը թյուրքական է»:
Փորձելով սթափվել ծանր հիշողություններից` տիեզերք հասած Ռեջեփը հայացքը կտրուկ կուղղի հարավ` Հունաստան: Կհիշի այն օրը, երբ ինքն արդեն ուսանողՙ Աթենքում էր եւ քաղաքում փակցված պաստառներից մեկի վրա կարդաց հունական հայտնի խոսքը` «Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ապա շուտով պատերազմ կլինի»:
Տիեզերագնաց Ռեջեփը կհիշի նաեւ Աթենքի համալսարանում սովորելու տարիներին իր սիրած աղջկան, ավելի ճիշտ այն օրը, երբ իրեն իր սիրած աղջկա բուլղարացի հայրը արգելեց այլեւս հանդիպել իր դստեր հետ եւ ասաց բուլղարական հայտնի խոսքը. «Այնտեղ, որտեղ դիպչում է թուրքի ոտքը, կանաչ չի աճի»:
Ռեջեփն իր հայացքով վերջապես կգտնի հայրենի Թուրքիան: Տիեզերքից այն չափազանց փոքրիկ կերեւա, ինչպես ամեն ինչը տիեզերքից, հատկապես` Թուրքիան: Նա ոչինչ չի հիշի, ոչինչ չի մտածի, միայն կշշնջա` «Թյուրքում, դողրույում, չալըշքյանում», բայց ամեն բառի վրա հարցական կդնի:
Գուցե այդ ժամանակ Ռումինիայում աքլորը ձու ածի, իսկ Ուկրաինայում հավը դառնա թոչո՞ւն: