Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ` ՆՈՐ ԱՆԵԼԻՔՈՎ

06/11/2015
- 06 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անցած շաբաթ օրը Երեւանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած ՌԱԿ 23-րդ (վերակազմավորումից հետո` 2-րդ) պատգամավորական ժողովը նախորդ երեք տարվա հաշվետու ընթացքի մի շարք կարեւոր հարցերի անդրադարձավ: Քննարկվեցին ե՛ւ ներկուսակցական խնդիրները, ե՛ւ ներքաղաքական այս հանգրվանի մարտահրավերները, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումն ամրագրվեց բանաձեւով: Սիրիահայության վիճակը եւս բազմակողմանի ներկայացվեց: Առհասարակ` ՌԱԿ պատգամավորական ժողովը անցնող երեք տարին գնահատելու հետ մեկտեղ` ճշտեց ապագա դիրքորոշում եւ անելիք: Մարզային կառույցներից ընտրված 105 պատգամավորներից 97-ն էր մասնակցում ժողովին, լավ ներկայացված էր ռամկավարական սփյուռքն այնպիսի հայտնի անուններով, ինչպիսիք են կուսակցական երախտավորներ Երվանդ Ազատյանը, դոկտ. Հարություն Արզումանյանը, Գեւորգ Մարաշլյանը, Պետրոս Թոփչյանը, Հարություն Երկանյանը. Հրաչ Գույումջյանը, Կարապետ Բոյաջյանը, Հաբեթ Թորոսյանը, Հակոբ Վարդիվառյանը, Վարդան Նազիրյանը, Նշան Պարութճյանը, Հրայր Ճղալյանը, Հակոբ Ջելալյանն ու ուրիշներ ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Հունաստանից, Լոնդոնից եւ Իրաքից: Նրանց ներկայությունն ու առհասարակ` պատգամավորական այս ժողովը, ինչպես Երվանդ Ազատյանը նշեց իր ողջույնի խոսքում, կուսակցության դիմագծի ներկա պատկերի եւ վերակազմավորման միարար ընթացքի մասին են վկայում:

Մինչեւ պատգամավորական ժողովից հետաքրքրական մանրամասների փոխանցումը` չի խանգարի հիշատակել, որ ՌԱԿ նոր ատենապետ միաձայն վերընտրվեց Հակոբ Ավետիքյանը:

Ըստ կարգի` ՌԱԿ նոր ատենապետն առաջարկեց ՌԱԿ հանրապետական նոր վարչության կազմը` քսան հոգուց, քսանմեկերորդը` ատենապետն է: Գայանե Մուրադյանը ներկայացրեց այն բանաձեւը, որը ծնվել էր քննարկումների արդյունքում, եւ որտեղ բարձրաձայնվեց սահմանադրական փոփոխություններին ՌԱԿ դիրքորոշման մասին` ՌԱԿ-ը կողմ է այդ փոփոխություններին (տես` 1-ին էջ): Մինչեւ բանաձեւի ընդունումն էլ, ժողովից առաջ, լրագրողների հարցերին պատասխանելիս, այդ դիրքորոշման մասին խոսել էին ե՛ւ Հ. Ավետիքյանը , ե՛ւ կուսակցության փոխատենապետ Սուրեն Սարգսյանը :

Հ. Ավետիքյանը լրագրողներին հիշեցնելով Հայաստանի նախագահի հետ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկում-հանդիպումից հետո տարածված ՌԱԿ հայտարարությունը, նշեց, որ կուսակցությունն ուներ որոշակի առարկություններ, որոնց մի մասը նախագահի հետ հանդիպման ժամանակ փարատվել էր, սակայն մի մասը դեռեւս մնում է. «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ որեւէ օրենք, մանավանդ հիմնական օրենքը, պետք է իրականացվի, իրագործվի, եւ շեղումները չլինեն, որովհետեւ լավ օրենք ունենալը դեռեւս ոչինչ չի նշանակում, եթե դա կյանքի չի կոչվում ամեն ինչում»:

Մտահոգություն էին առաջացրել նաեւ խաղաղության ու պատերազմի ժամանակ զինված ուժերը գլխավորելու խնդիրը, կուսակցությունների խոշորացմանը տանող միտումը.« Խոշոր իշխանական թե փողատեր կուսակցությունների ժամանակաշրջանն է գալիս, եթե չի եկել արդեն, եւ սա մտահոգում է մեզ, ոչ միայն մեր կուսակցության, այլեւ երկրի զարգացման առումով», ասել էր Հ. Ավետիքյանը, նկատելով, որ հակառակ այդ միտումին` մարդկանց մեծ մասն իր կյանքը բարելավելու հույսը չի կապում կուսակցությունների հետ: Ընդհանուր մոտեցման մեջ խորհրդարանական կամ ավելի ճիշտ` վարչապետական կառավարման գաղափարախոսության հետ համաձայն լինելով` վերը նշված մտահոգությունները եւս բարձրաձայնում են ՌԱԿ-ում: Սակայն համաձայն են Հայաստանի նախագահի այն բացատրությանը, թե` «եթե չանեմ` կասեն երկու շրջան կառավարեցիր, չտեսա՞ր գործող Սահմանադրության թերությունները, ինչո՞ւ ոչինչ չձեռնարկեցիր»: Նախագահն էլ շատ ճիշտ բացատրել է, թե գործող Սահմանադրությունը թեեւ սահմանափակել է երկրի նախագահի լիազորությունները, սակայն այդ Սահմանադրությամբ երեք նախագահ արդեն բացարձակ իշխանություն են ունեցել, ու այս սուբյեկտիվ վերաբերմունքից պետք է ձերբազատվել: Իսկ թե արդյո՞ք մեկ-երկու խոշորացվող կուսակցությունները թույլ կտան մյուսներին, այս դեպքումՙ ՌԱԿ-ին, խորհրդարան անցնել` Հ. Ավետիքյանը նկատեց.«Գիտեք, Հայաստանում որեւէ մեկը որեւէ մեկին բան չի տա, մենք մեզ չխաբենք, պիտի ուժ ներկայացնենք, որ հաշվի նստեն, պետք է բանակցել-աշխատել քո տեղը գտնելու, զարգանալու, զորանալու, իսկ դրանք շատ ասպեկտներից են կախված: Նյութականն առաջինն է գալիս, եւ անպայման անհրաժեշտ է կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը, ինչպես նաեւ` ընտրական օրենքի փոփոխությունները: Դրանք եթե կատարվեն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ուրեմն Հայաստանը կարող է վստահությամբ անցնել վարչապետական-խորհրդարանակ դրության, այլապես, մտահոգությամբ եմ ասում սա, մենք կունենանք 1919 թվականի բյուրո- կառավարությունը, որը գիտեք ինչ բերեց մեր երկրի գլխին»:

«Ազատական գաղափարախոսությունը կոլեկտիվ կառավարմանն է կողմ, մեր ծրագրային դրույթներում դա ամրագրված է, այնպես որ միանշանակ կողմ ենք սահմանադրական փոփոխություններին, չնայած վերապահումներ ունեինք. ասենք` գուցե թե ժամանակը չէր, չհայտարարված, բայց պատերազմական վիճակում ենք, ունենք սոցիալական խնդիրներ: Բայց նոր առաջարկվողը մեր նպատակներին ու ռազմավարական ձգտումներին համապատասխանում է, հետեւապես կուսակցությունը կողմ է», լրագրողներին վստահեցրեց նաեւ Սուրեն Սարգսյանը:

Վերադառնալով պատգամավորական ժողովի մանրամասներին` նշենք, որ կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, որ ՌԱԿ կանոնակարգով նախ իր եւ վարչության հրաժարականը ներկայացրեց, ապա որպես սովորական կուսակցական անդրադարձ արեց կուսակցության երեք տարվա գործունեությանը, երեք տարվա պատուհանից հաջող անվանեց ՀՌԱԿ վերամիավորումը «Արմենական-ՌԱԿ» վերակազմավորված կուսակցության մեջ, ժամանակին կատարված այդ վիրահատական միջամտությունն անհրաժեշտ համարելով: Երեք տարվա փորձառության ցուցիչներ անվանվեցին նախ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, հետո նախագահական ընտրություններում սփյուռքի եւ Հայաստանի ռամկավարների միասնական դիրքորոշումն ու միասնաբար միջոցառումների կազմակերպումը` միասնական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների առիթով, կազմակերպչական աշխատանքից ստացված դասերը: Ավագանու չորս անդամ միայն կարողանալով ունենալ ՏԻՄ ընտրությունների արդյունքում, քանի որ լավ նախապատրաստված չէին անցած ընտրություններին (դրանք անմիջապես հաջորդել էին միավորիչ համագումարին), նոր ՏԻՄ ընտրություններում լուրջ մասնակցության հաստատակամության մասին խոսվեց` լավ նախապատրաստվելու պատգամով:

Նախագահական ընտրություններին սփյուռքի հինգ համայնքներում ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված հանդիպումները նաեւ ռամկավարների համար էին կարեւոր, քանի որ, Հ. Ավետիքյանի խոսքով, հնարավոր եղավ երեք բան.«ա/ ՌԱԿ-ը հայրենիքում ու սփյուռքում մեկ միասնական թեկնածու ունեցավ, բ/ ցույց տրվեց, որ սփյուռքի ՌԱԿ-ն ու Հայաստանի ՌԱԿ-ը կարող են միմյանց հետ աշխատել, գ/ մինչ այդ սփյուռքը ներկայացվում էր իբրեւ մեկ կուսակցության թեկնածուի պաշտպան, այդու այլեւս չկաողացան նման բան ասել, ինչը կարեւոր էր եւ կազմակերպության, եւ սփյուռքի համար: Առհասարակ` ընտրությունների հուսախաբություններից կուսակցությունը այն հայտնի դասը ստացավ, որ երբ դու ուժեղ ես, լավ ես կազմակերպված, քեզ հետ հաշվի են նստում. «Հետեւաբար` պետք է ուժեղացնենք մեր կազմակերպությունը, որ որպես մասնակցի մեզ հետ հաշվի նստեն»:

Իսկ դրա համար պետք է հաղթահարվի եւ ՌԱԿ-ի համար ավանդական նյութական ռեսուրսի պակասությունը, որը մեծ, կարեւոր ձեռնարկներ անելու եւ կազմակերպչական խոչընդոտ է, շրջանների հետ թույլ կապի պատճառ: Վարչությունը մեծ է, տարբեր հեռավոր շրջաններից ընկերներ պետք է գան, բավական դժվար է եղել ճանապարհածախս-կեցություն ապահովելը:

Հ. Ավետիքյանը Հայաստանում այսօր ընդհանրական մի խոչընդոտի մասին եւս խոսեց` մարդիկ իրենց կյանքի բարելավումն ու փոփոխությունները չեն կապում կուսակցությունների գաղափարախոսության հետ, ընդհանուր հուսահատություն կա, կուսակցությունների նկատմամբ մեր ժողովրդի մեծամասնությունը բացասական կարծիք ունի: Հատկապես միջին խավը միշտ զգուշանում է կուսակցությունների հետ առնչվելուց, վախենալով, որ գործող իշխանական կուսակցությունը նրանց լավ աչքով չի նայի:

Այս ֆոնին` Հ. Ավետիքյանը գոհ էր, սակայն, կուսակցության վարչության եւ դիվանի աշխատանքից, որոնք շատ դինամիկ ու շարժունակ են աշխատել (հատուկ շնորհակալություն հայտնեց Կարեն Կակոյանին), երբեմն շաբաթական մի քանի ժողով են ունեցել` տարեկան վաթսուն-յոթանասուն ժողով է եղել: Չհաշված, որ ատենապետ-փոխատենապետ-ատենադպիր` հաճախ, գրեթե ամեն օր խորհրդակցել-քննարկել են վիճակը:

Ներկայացվեց նաեւ վերամիավորումից հետո երկար ոդիսական հաղթահարելով ձեռք բերված կուսակցական գրասենյակի մասին տեղեկատվությունը:

Նշվեց նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ՌԱԿ մասնակցությունը. հրատարակվել է Կարպիս Փափազյանի գիրքը, Վանաձորում հենց պատգամավորական ժողովի հաջորդ օրը բացվեց տարելիցին նվիրված հուշարձանը (տես` էջ 5), Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող մարմնում եւս ՌԱԿ-ը ներկայացված էր, որը շարունակական է լինելու հետո նաեւ նոր համահայկական խորհրդի ստեղծման պարագայում:

Ուղերձներ եղան նաեւ նոր վարչության` այժմ արդեն հայտնի 21 հոգանոց կազմին. ապագա աշխատանքները պետք է աշխուժացվեն այլ կուսակցությունների հետ համագործակցության հարթության մեջ, սփյուռքի հետ համագործակցության առավել ընդգրկուն մոտեցումներ որդեգրվեն:

Պատգամավորական ժողովում հնչած ելույթները նույնպես հետաքրքրական ու թեմատիկ էին: Սուրեն Սարգսյանը խոսում էր սահմանադրական փոփոխությունների եւ ՌԱԿ լիբերալ-ազատական, ռամկավար-ժողովրդավարական գաղափարների համադրելիությունից, Արմեն Մանվելյանը գծեց տարածաշրջանի մարտահրավերներն ու Հայաստանի անելիքները (տես` հաջորդ համարում), Սիրիայի ՌԱԿ ներկայացուցիչ Լեւոն Բլեքյանը առաջին ձեռքից ներկայացրեց սիրահայության վիճակն այսօր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՋԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՀԱՅՈՑ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ` ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՀԱՅՈՑ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ` ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական