ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
206 701 մարդ Երկիր մոլորակի վրա այս նյութը գրելու ժամանակ ասացին իրենց խոսքը համաշխարհային առաջնորդներին, պահանջելով նրանցից աշխարհ առանց միջուկային զենքի: Այդպիսի միջնորդագրի տակ կարելի է ստորագրել «Ատոմ» միջազգային ծրագրի կայքում, որի հեղինակն է հանդիսանում Ղազախստանի Հանրապետությունը (theatomproject.org): ԱՏՈՄ նախագծի անվանումը կազմված է անգլերեն չորս բառերի առաջին տառերով Abolish Testing – Our Mission («Փորձարկումներից հրաժարվելը մեր առաքելությունն է»): Սա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հերթական նախագիծն է, որը նպատակաուղղված է առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծմանը: ԱՏՈՄ նախագծի իմաստը այն է, որ մեր մոլորակի մարդիկ սկսեն ազդել իրենց կառավարության վրա, որպեսզի վերջ տան բոլոր միջուկային փորձարկումներին Երկիր մոլորակի վրա:
1991 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ փակվել է Սեմիպալատինսկի միջուկային փորձարկման վայրը, որտեղ առնվազն 468 միջուկային փորձարկումներ են կատարվել: Կա վիճակագրություն, ըստ որիՙ Ղազախստանի հողերի վրայի իրականացված միջուկային պայթյունների ընդհանուր հզորությունը 2,5 հազար անգամ գերազանցել է Հերոսիմայի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը, իսկ Սեմիպալատինսկում տեղի ունեցած պայթյունների ընդհանուր հզորությունը հավասարվում էր 116 «չեռնոբիլների»: Հնարավոր է հենց այդ սարսափելի թվերն ու դրանց հետեւանքները դրդեցին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին դառնալ միջուկազերծ աշխարհի մոլի պաշտպանը: Հենց նրա նախաձեռնությամբ օգոստոսի 29-ը հայտարարվեց միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր, որը միաձայն ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում (64/35 բանաձեւ առ 2 դեկտեմբերի 2009 թ.): Այդ ժամանակ Հայաստանը ոչ միայն աջակցեց Ղազախստանի նախաձեռնությանը, այլեւ դարձավ «Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր» բանաձեւի 26 համահեղինակներից մեկը:
Ի դեպ, Հայաստանը, ինչպես նաեւ Ղազախստանը, հանդիսանում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ (NPT)ՙ միջազգային ակտ, որը մշակվել է ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով հանձնաժողովի կողմից միջուկային զենք ունեցող երկրների ցանկի ընդլայնման ճանապարհին ամուր պատնեշ դնելու նպատակով: 1996 թ. Հայաստանը ստորագրել, իսկ 2006թ. վավերացրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը:
Այսօր Ղազախստանը շարունակում է կոչ անել երկրներին, որոնք չեն վավերացրել կամ չեն ստորագրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը (ՄՓՀԱՊ) որքան հնարավոր է արագ քայլեր ձեռնարկել դեպի միջուկային զենքից ազատ աշխարհ: Ղազախստանը միացել է «Ութի խումբ» երկրների հետ Գլոբալ համագործակցությանը (G-8)ՙ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ ուղղված պայքարում: Այն երկիրը, որը հանդիսանում էր աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցի տերը եւ կարող էր լինել աշխարհի ամենախոշոր միջուկային տերությունների շարքում, ոչ միայն ինքնակամ հրաժարվեց նրանից, այլ նաեւ դարձավ միջուկազերծ Երկիր մոլորակի համար ամենակտիվ փիառ անողը: Ղազախստանում կայացվեց որոշում, համապատասխան, ըստ Նազարբաեւի, «երրորդ հազարամյակի բանականության եւ բարոյականության մակարդակի»: 2012 թվականին Ղազախստանը նախաձեռնեց նոր նախագիծ` ԱՏՈՄ, որի նպատակն է ներգրավել ամբողջ աշխարհի մարդկանց միավորվելու հանուն միջուկային զենքի փորձարկման դադարեցման:
2015 թ. սեպտեմբերի 29-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Ղազախստանի նախագահը կոչ արեց ընդունել միջուկային զենքերի վերացմանը եւ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու նպատակով ՄԱԿ-ի համընդհանուր հռչակագիրը: Նրա կարծիքով, «կարեւոր խնդիր է գլոբալ հակամիջուկային շարժման ստեղծումը: Մոլորակի յուրաքանչյուր անձ կարող է եւ պետք է նպաստի միջուկային փորձարկումների դեմ պայքարին»:
«Միջուկային փորձարկումները սպառնալիք են բոլորիս համար: Սա անցյալի խնդիրը չէ: Դա դատարկ սպառնալիք չէ, որը սպասում է մեզ ինչ-որ հեռավոր ապագայում: Միջուկային զենքի փորձարկումները ունեն սոսկալի հետեւանքներ: Ցավոք սրտի, այսօր շարունակվում են ծնվել երեխաներ բնածին ծանր անկանոնություններով այն պատճառով, որ իրենց ընտանիքի անդամները ենթարկվել են ճառագայթման, որը առաջացել է շատ տարիներ առաջ միջուկային զենքի փորձարկման արդյունքում: Որքան երկար է աշխարհն ձգձգում ՄՓՀԱՊ վերջնական ընդունումը եւ ուժի մեջ մցնելը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդկությունը կիմանա թե ինչ են ռադիոակտիվ տեղումներները ոչ թե գրքերից, այլ հենց ազդեցությունը իրենց վրա կզգան անմիջականորեն»,- ասում են ԱՏՈՄ նախագծի նախաձեռնողները:
«Գործեք հիմա: Դադարեցրեք միջուկային զենքի փորձարկումները»ՙ սա՛ է Ատոմ նախագծի լեյտմոտիվը, որը նպաստում է իրական եւ կայուն փոփոխությունների` ներգրավելով ամբողջ աշխարհի մարդկանց միավորվելու հանուն միջուկային զենքի փորձարկման դադարեցման: Գաղափարի հեղինակները կոչ են անում աշխարհի բոլոր քաղաքացիներին ստորագրել պետիցիան եւ ասել իրենց «Ոչ»-ը աշխարհին, որտեղ կա դեռեւս միջուկային զենք:
Եթե դուք միջուկային զենքից զերծ աշխարհի կողմանկից եք, աջակցեք Ղազախստանի նախաձեռնությանը եւ ավելացրեք ձեր ձայնը աշխարհի ավելի քան 200 000 ակտիվ քաղաքացիների ձայներին, ում համար աշխարհը պետք է առանց միջուկային սպառնալիքների, ավելի ապահով եւ ավելի մարդասիրական աշխարհ…