Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ՓԵՐԻՆՉԵՔԻՆ ԻՐԱՎԱՑԻ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

16/10/2015
- 16 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15- ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» 2015-ի հունվարի 28-ին Ստրասբուրգում կայացած դատալսմանը հաջորդած վճիռը, որով հաստատեց ստորին պալատիՙ 2013 թվականի դեկտեմբերի17-ին հրապարակած վճիռը, այն էՙ շվեյցարական դատարանը իրավացի չի եղել Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով: Ասել է, թե դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10- րդ հոդվածըՙ սահմանափակելով Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Շվեյցարական ռադիոն առաջինը հաղորդեց լուրըՙ «Ցեղասպանությունն ուրացող Փերինչեքը հանիրավի է դատապարտվել»: Տխուր իրականությունը վերնագրում առկա է, նաեւՙ վերաբերմունք կա: «Ի հեճուկս Շվեյցարիայում գործող հակառասիստական օրենքի, արտոնված է Հայոց ցեղասպանության ուրացումը, ՄԻԵԴ- ի վճիռը թուրք ազգայնական Դողու Փերինչեքին իրավացի է ճանաչում », հաղորդում է շվեյցարական ռադիոն:

Եթե Փերինչեքին իրավացի են ճանաչում, ուրեմն աշխարհում արդարություն չկա, սա իմ հոգու ճիչն է, իրավաբան չեմ, բայց Ստրասբուրգում հունվարի 28- ին ձայնագրել եմ նրան, հանձնել «Ազգի» ընթերցողների դատին, տեսել եմ, թե Գերմանիայում նրան կուռք դարձրած թուրք ազգայնամոլները Թալեաթ փաշայի նկարներն ուսած, պատմությունը կեղծող գրքույկներով ինչպես են մաղձ թափում: Հայաստանում թուրքական ժխտողականությունը պատմությունից գիտեի, իսկ հիմա ոչ միայն կարդում եմ, այլեւ տեսնում առիթից առիթ: Հռոմի պապի ապրիլի 12- ին մատուցած պատարագից հետո թվում էր Եվրոպան ունկերում դեռ պահպանելու է այդ օրվա բանաձեւը: Դատարանն իհարկե տաճար չէ, բայց դատավորներից, մարդկանցից բաղկացած կառույց է, ուրեմն կենդանի տաճար, որ հեռու կամ մերձ է բարոյականության , արդարության սկզբունքներին:

Հետեւենք, թե 17 դատավորներից բաղկացած ՄԻԵԴ Վերին պալատն ինչպես է քվեարկել: 10: 7 հարաբերակցությամբ պատկերը խորհելու առիթ է տալիս. դատարանի մինչեւ հոկտեմբերի վերջ պաշտոնավարող նախագահ Դիին Շփիիլմանը (Լյուքսեմբուրգ), Յոզեփ Քասադեվալլը (Անդորրա), Իզաբելլե Բերրոն (Մոնակո), Վինսենթ Ա դե Գաեթանոն (Մալթա), Լինոս Ալեքսանդրե Սիցիլիանոսը (Հունաստան), Յոհաննես Սիլվիսը (Նիդեռլանդներ), Էգիդիյուս Քյուրիսը (Լիտվա) կողմ են քվեարկել Շվեյցարիայի որոշմանը, նրանցից Սիլվիսը, Քասադեվալլը, Բերրոն եւ Քյուրիսը արտահայտել են նաեւ լրացուցիչ տարակարծություն: Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը պաշտպանել են դատավորներ Մարկ Վիլլիգերը (Լիխթենշթեյն), Կարակաշը (Թուրքիա), Յան Զիկուտան (Սլովակիա), Հիրվելան (Ֆինլանդիա) Անդրե Փոթոկին (Ֆրանսիան), Հելլեն Քելլերը (Շվեյցարիա), Հելենա Յեդերբլոմը (Շվեդիա), Ալեշ Փեյչալը (Չեխիա), Ֆարիս Վեհաբովիչը (Բոսնիա-Հերցեգովինա), Գերմանիան ներկայացնող դատավոր Անգելիկա Նուսբերգերը մասամբ կողմ, մասամբ դեմ է եղել:

Սա 73- ամյա դժվար տեղաշարժվող Փերինչեքին այժմ առավել աշխույժ կդարձնի: «Ազգի» ընթերցողներին արդեն ծանուցել ենք, որ մինչ դատարանի վճիռը, նա Քյոլնում մայիսի 23- ին արդեն հանդիպել էր Եվրոպայի թուրք երիտասարդաց դաշինքի հետ, իսկ ոստիկանությունը չէր սահմանափակել հավաքըՙ պատճառաբանելով, թե ոչ մի հիմք չի տեսնում: Այժմ այսպիսի երթերն ու հավաքները ոչ միայն առավել զանգվածային կլինեն, այլեւՙ նոր կեղծիքներով հղի:

Մեր գործընկերներըՙ մասնավորապես tert.am-ը վերնագրել էր «Փերինչեքը հաղթեց Շվեյցարիային, բայց պարտվեց Հայաստանին»ՙ նկատի ունենալով, որ «Հայոց ցեղասպանության մասով ոչ հայանպաստ մի շարք ձեւակերպումներ վճռից հանվել են կամ խմբագրվել Հայաստանի օգտին, այսինքնՙ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դրվում»: Իսկ news.am-ի փոխանցմամբ, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է ՄԻԵԴ վճիռը: Գրասենյակի պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշել էՙ «ողջունելի է հատկապես այն կետը, որով Մեծ պալատը փոխեց դատարանի ստորին պալատի որոշումը, որ Ցեղասպանության հարցն այս դատարանում քննարկման հարց չէ: Կարեւոր է նաեւ դատարանի արձանագրումն առ այն, որ հայերս արժանապատվության եւ հարգանքի պաշտպանության իրավունք ունենք»: Նույն լրատվական աղբյուրը ՀՀ գլխավոր դատախազի հետ զրույցում հարց է ուղղումՙ «Հայկական կողմի տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք այս որոշումը, կարելի՞ է սա հաղթանակ համարել»: Պատասխանը կարծես հաստատում է բառըՙ հաղթանակ: Իրավաբան չեմ, սակայն բանասիրական կրթությունս ինձ հուշում է, որ դատավարությունը մի կողմին ուրախացնելու, մյուս կողմին հիասթափության տրամադրություն էր փոխանցելու: Նույն ձեւով, ի դեպ, մտածում են նաեւ շվեյցարացի լրագրողները: Թուրքերն առավոտից հրճվում են, ի դեպ նրանք էլ, ադրբեջանցիներն էլ հայկական լրատվամիջոցներից արագ աշխատեցին, իսկ վերջիններս շամպայնի հրավեր են անում, որ հենց 100-ամյա տարելիցին Ստրասբուրգը արդար վճիռ հրապարակեց: Հիմա ի՞նչՙ ուրախանա՞նք, որ Հայոց ցեղասպանության գլխավոր ուրացող շոումենին նոր հարթակ է տրամադրվելու ազատ շարադրելու մտքին եկածը:

Գերմանական հեղինակավոր երկու թերթերն էլ նույն շեշտադրումն են անումՙ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» իր հոդվածը վերնագրել է «Դատարանը թույլատրեց ցեղասպանության ուրացումը», իսկ «Ցայթը»ՙ «Հայոց ցեղասպանության ուրացումը կարծիքի ազատություն է համարվում»: «ՖԱՑ»-ի հոդվածագիր Յուրգ Ալթվեգգը Ժնեւից գրում էՙ թուրքերն այնպես ուժգին են տոնում, ասես ֆուտբոլի եվրոպական առաջնության ընտրական փուլից հետո է, հայերըՙ ցնցված են, իսկ Շվեյցարիայում տոնական տրամադրություն ունի Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը: Ըստ նույն հեղինակի, ստրասբուրգյան վճռից կօգտվեն նաեւ հակասեմականները:

Շվեյցարական «Aargauer Zeitung»- ը «Ստրասբուրգի նկատողությունը Շվեյցարիայինՙ Հայոց ցեղասպանությունը կարելի է ուրանալ» վերնագրի տակ արդեն կարծիք է հավաքում. «Ստրասբուրգի վճռի համաձայն, Շվեյցարիայում կարելի է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ձեր կարծիքով սա ճի՞շտ է, թե՞ սխալ»: Մի օրում դժվար շվեյցարացին մտափոխվի եւ կասկածի, որ երկրի դատարանը եվրոպական կոնվենցիային հակասող վճիռներ է իրականացրելՙ ազատազրկելով ու տուգանելով Փերինչեքին, ու հիմա ժամանակն է երկրի արդարադատության մարմիններին ստիպել Ֆեմիդայի կշեռքի նժարները լավ ծանրութեթեւ անել:

ՄԻԵԴ վճռի հետեւանքը դեռ տեսանելի չէ: Շվեյցարիան 6 ամսվա ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեին պիտի զեկուցի, թե ինչպես է պատկերացնում դրա իրականացումը: 10 տարի է, ինչ Շվեյցարիայում շրջանառվում է «Փերինչեքի դատավարություն» արտահայտությունը, Հայոց ցեղասպանությունն ուրացողի նրա կերպարը անպատիժ չմնաց, քանի որ տեղի «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունը 10 տարի անհոգնել, պրոֆեսիոնալ հետապնդեց հարցը, Շվեյցարիայի հանրության համար ընկալելի դարձրեց հայության պահանջը: Ի դեպ երեկ, վճռի հրապարակումից հետո «Շվեյցարիա-Հայաստան»-ը նախ տարածեց իր հաղորդագրությունը (տես` ստորեւ), որում խոր հիասթափության մասին էր ակնարկում, իսկ ժամը 15. 30- 16. 30 Բեռնում մամուլի ասուլիս հրավիրեց, որին ընկերակցության նախագահներ Սարգիս Շահինյանի եւ Անդրեաս Դրայզիիբների հետ մասնակցում էին նաեւ պատգամավորներ Ուելի Լոյենբերգերը, Դոմինիկ դե Բումանը: Այժմ ոչ միայն Շվեյցարիայում, այլ նաեւ հարեւան եվրոպական երկրներում, մանավանդ այն երկրներում, որտեղ մեծ թվով հայեր եւ թուրքեր են ապրում, դժվար է լինելու պատկերացնել, թե այս վճռից հետո Փերինչեքն իր մեծաթիվ բանակը հավաքած Թալեաթին ազգային հերոս է հռչակելու, մինչ հայերս եւ Հայոց ցեղասպանության փաստականությունը հարցականի տակ չդնող եվրոպացի հանրությունը հանդուրժելու ենք նրա ազատ խոսքիՙ եվրոպական դատարանի վճռով առավել սանձարաձակ դարձած իրավունքը: Կամ կարդացած լինելով մեր հայ գործընկերների վերոբերյալ հաղթանակ բառը շեշտադրող պարբերությունները, հանգիստ ունկնդրելու ենք դրանքՙ մտածելով, թե միեւնույն էՙ կա ՄԻԵԴ վճիռը, որ մեր ձեռքին, իբր, հաղթաթուղթ է: Մեզ համար պարզ չէ, թե Հունաստանն ու Սլովակիան, որ քրեականացրել են Հայոց ցեղասպանության ուրացումը, ի՞նչ են անելու այս վճռից հետո, վերանայելո՞ւ են իրենց օրենսդրությունը: «Ազերթաջի» Ստրասբուրգի սեփական թղթակից Վուգար Սեուդովն իր երեկվա հրապարակման մեջ բարեկամներին առաջարկում է Ֆեմիդայի այս հաղթանակի առթիվ շամպայն խմել, իսկ մեզՙ թթի օղի… Ուզում ենք հարցնելՙ ո՞ր շամպայնիցՙ Ղրիմյա՞ն, որ այլեւս Ուկրաինայինը չէ:

Վճռին դեռ անդրադառնալու ենք:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՈՏՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԷԼ ՉԻ ՆՍՏԻ

Հաջորդ գրառումը

ՓԵՐԻՆՉԵՔԸ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՓԵՐԻՆՉԵՔԸ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական