Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌՋԵՎ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ԾԱՌԱՆԱԼՈՒ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Վատ» սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ն` քավության նոխազ

Այսպիսով, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պատկանելիության հարցը լուծվեց: «Տաշիր» խումբը ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից գնեց Հայաստանի բաշխիչ ցանցերը, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ համաձայնություն տվեց այդ գործարքին: Շատերի ընկալմամբ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությամբ լուծվեց էներգետիկ համակարգում ստեղծված կացությունը եւ նոր` «լավ» սեփականատերը չի գնա նախորդ` «վատ» սեփականատիրոջ ճանապարհով եւ չի բարձրացնի էլեկտրական էներգիայի սակագները: Իրականում խնդիրը հենց այս ընկալման մեջ է: Մինչ այս մասին խոսելը, անդրադառնանք ՀԷՑ-ի գործարքից առաջ եւ հետո տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 17 դրամով էլեկտական էներգիայի սակագները բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը քննարկելով, հիմնավոր համարեց եւ որոշեց սակագինը բարձարցնել 6,93 դրամով: Դրան հաջորդեցին «քաղացիական հասարակության» ցույցերը` սակագինն անփոփոխ թողնելու պահանջով: Ի պատասխան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, փոխվարչապետը, ապա նաեւ վարչապետն ու նախագահը վերահաստատեցին, որ սակագնի այդ չափով բարձրացումը օբյետիվ գործոններով է պայմանավորված, նշելով, որ հակառակ դեպքում էներգետիկ համակարգը կվտանգվի, իսկ մենք կհայտնվենք նոր էներգետիկ ճգնաժամի եզրին:

Միաժամանակ, չնայած սակագնի մասին վերոնշյալ հավաստիացումներին, նախագահն ու կառավարությունը դիմեցին (մրցույթում հաղթած) աշխարհի ամենահայտնի միջազգային խորհրդատվական ընկերություններից մեկին` «Դելոյթ ընդ Տուշ»-ին էներգետիկ համակարգում ուսումնասիրություն անցկացնելու համար: «Դելոյթ ընդ Տուշը», մեկ-երկու ամիս տեւած ուսումնասիրություններից հետո, առանց երկիմաստության, եզրակացրեց, որ սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը հիմնավորված է, քանի որ ՀԷՑ-ում ֆինանսական միջոցների պակասորդն «իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար»: Ավելի կոնկրետ դժվար էր ասել:

Այսինքն, նաեւ «Դելոյթ ընդ Տուշը» փաստեց, որ ոչ թե ՀԷՑ-ը, նրա տնօրեն Բիբինը կամ ընկերության սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ն էին «վատը» եւ այդ պատճառով էին ցանկանում բարձրացնել էլեկտրական էներգիայի սակագինը, այլ դա օբյեկտիվ իրողության հետեւանք էր` պարտադրված անհրաժեշտություն: Սակայն, «Տաշիր» խմբի հետ կնքված գործարքին զուգահեռ, շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը ՀԷՑ-ի կամ նրա սեփականատեր ընկերության մեղքով ստեղծված վիճակով պայմանավորելը: Եթե երկու ամիս առաջ էներգետիկ ոլորտից անտեղյալ ակտիվիստներն են սակագների բարձրացումը ներկայացնում որպես չարաշահումների, կամ ինչպես իրենք են ասում «թալանի» հետեւանք, ընդ որում, այդպես էլ ոչ մի ապացուցող հաշվարկներ չբերելով, ապա հիմա իշխանական լրատվամիջոցներում է այդպես ներկայացվում: Կարծես թե այս հարցում իշխանության եւ բողոքող ցուցարարների միջեւ համերաշխություն է առաջացել: Գուցե դա վատ չէ, եթե չլինեին վերեւում նշված` սակագնի բարձրացման պատճառը հիմնավոր համարող եզրակացությունները: Եթե ՀԷՑ-ում եղել են լուրջ չարաշահումներ կամ ընկերությունը ներդրումային պարտավորությունները չի կատարում, ապա այսքան տարիների ընթացքում ինչպե՞ս դա չէր տեսել ՀԷՑ-ի ներդրումները, ծախսային հոդվածները եւ այլ քայլերը հաստատող հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Հիմա շատերի ընկալման մասին առ այն, որ «Տաշիր» խումբն ու նրա ղեկավար, մեր հայրենակից Սամվել Կարապետյանը չի թանկացնի էլեկտաէնեգիայի սակագինը: Նախ` արդեն հայտարարվել է, որ եկող տարվա օգոստոսի 1-ից այն ուժի մեջ է լինելու: Երկրորդ, Սամվել Կարապետյանն, իսկապես մեծ բարերար լինելով եւ իր միջոցների հաշվին սուբսիդավորելով սակագնի բարձրացման մի մասը, նախեւառաջ գործարար է եւ չի կարող վնասով աշխատեցնել ՀԷՑ-ը: Բիզնեսն առանց շահույթի չի լինում: Այսինքն, սակագնի հիմնավոր բարձրացումն, այսպես թե այնպես, տեղի է ունենալու հիմա եւ առաջիկայում, թե դրա անհրաժեշտությունն առաջանա: Այլ հարց է, որ նոր սեփականատերը գուցե ավելի արդյունավետ կառավարում իրականացնի եւ նոր տեխնոլոգիաներ կիրառի նման անցանկալի, բայց պարտադրված քայլին հաճախակի չգնալու համար, կառավարությունն էլ էնեգախնայող ծրագրեր իրագործի բնակչության համար:

Մի խոսքով, որքան էլ «լավը» լինի ՀԷՑ-ի նոր սեփականատերը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սեփական միջոցներից չի ծածկելու, ինչը չէր ցանկանում անել նաեւ նախկին «վատ», քավության նոխազ դարձած սեփականատերը` «Ինտեր ՌԱՕ»-ն: Ի դեպ, գուցե ամենից շատ հենց այս ընկերությունը շահեց, վերջապես ազատվելով սակագնի փոփոխության առնչությամբ երկկողմանի ճնշումից` մի կողմից իշխանությունների կողմից` հատկապես նախընտրական եւ ընտրական տարիներին, մյուս կողմից բնակչության` սոցիալական վիճակի վկայակոչմամբ: Ինչպե՞ս է վարվելու հիմա էլ երկու քարի արանքում, համակարգային նույն խնդիրների առջեւ հայտնված Սամվել Կարապետյանը, ինչպե՞ս ենք վերաբերվելու հիմա էլ մեր հայրենակցին պատկանող ընկերության գործունեությանը, թե՞ մեկ տարի հետո էլ Սամվել Կարապետյանի ծաղրանկարներով եւ վիրավորական արտահայտություններով ենք ցույցեր անելու, մոռանալով նրա մատուցած ծառայությունները մեր երկրին եւ ժողովրդին …

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԱՅՆ ԱՅԴ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԵԹԵ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԼՔԵՑ

Հաջորդ գրառումը

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՄՆ ԱՅՑԸ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՄՆ ԱՅՑԸ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական