Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Ազգ»-ի նախորդ համարում, անդրադառնալով սահմանադրական առաջարկվող փոփոխություններին դեմ արտահայտվողների հիմնական պնդման քաղաքականապես անհիմնությանը, խոսք էինք տվել արտահայտվել նաեւ այդ փոփոխություններին կողմ արտահայտվողների դիրքորոշման քաղաքական հիմնավորվածությանը:

Անցյալ հոդվածը վերնագրել էինք` «Ի՞նչ ենք ուզում Սերժ Սարգսյանից», այս մեկն անվանենք ուղղակի` «Ի՞նչ ենք ուզում»:

Նախ նշենք, որ այս պահին քաղաքական հիմնական դերակատարները, թվում է, կողմ են սահմանադրական բարեփոխումներին, միայն ԱԺ-ի վեց խմբակցություններից երեքը` ՀՀԿ-ն, ՀՅԴ, ԲՀԿ-ն կողմ են, իսկ ՕԵԿ-ը` դեռ տատանվում է: Բայց ի՞նչ են ասում նրանք, ովքեր կողմ են: Իհարկե վստահեցնում են, որ անցումը` խորհրդարանական համակարգին, կամ այլ կերպ` համակարգային փոփոխություն կատարելը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել զարգացման նոր` ժողովրդավարական մակարդակի, քանի որ վերջ կտրվի մեկ անձի իշխանության համակարգին: Ուշադրություն դարձնենք, նման բան ասում է նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը, օրինակ այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե «սահմանադրական բարեփոխումները վերջ կդնեն մեր երկրում միահեծան իշխանությանը»: Փաստորեն, փաստորեն մեր երկրում միահեծան իշխանության առկայությունը ընդունելի է նաեւ ՀՀԿ-ի համար:

Ընդհանուր առմամբ, այս մոտեցումը քաղաքական է, այլ հարց է, թե որքանով է արդարացված, իրականությանը մոտ, հատկապես` վերջինը, քանի որ մեր երկրում կուսակցական համակարգը, կուսակցությունների ներքին կյանքը վստահություն չեն ներշնչում, որ խորհրդարանական համակարգին անցում կատարելուց հետո, երբ կուսակցությունները պետք է առաջին պլանում հայտնվեն, կարողանալու են իրենց ներքին ռեսուրսներով եւ կշռով էական դերակատարում ունենալ երկրի քաղաքական կյանքում: Տեսեք, ճիշտ է, արդարադատության նախարարությունում այսօր ունենք շուրջ 8 տասնյակի հասնող կուսակցություններ, բայց դրանցից, օրինակ «Ազգի փրկություն» կոչվողն իր ամենամյա ֆինանսական հաշվետվությունը ներկայացնում է բացառապես զրոներով, ինչը նշանակում է, որ այս կուսակցությունը փող չունի, ինչն էլ նշանակում է, որ չի կարող մասնակցել քաղաքական ակտիվ կյանքին, եւ, հետեւաբար, չի կարող փրկել ազգին: Հասկանալի է, որ նման վիճակում է ոչ միայն «Ազգի փրկությունը»:

Բացի սրանից, մեր մի շարք, այսպես կոչված կայացած կուսակցություններում է պետք նախ եւ առաջ անցկացնել այդ` «սահմանադրական փոփոխությունը», քանի որ նրանցից շատերը եղել եւ մնում են «նախագահական», միահեծան, մեկ անձի շուրջը ստեղծված: Այսինքն այդ կուսակցություններում չկա որոշումները կայացնելու` «խորհրդարանական» ձեւաչափ, ինչը նշանակում է, որ այդ կուսակցությունները լուրջ դժվարություններ են ունենալու խորհրդարանական կառավարմանն անցնելով: Արդյունքում էլ խորհրդարանական համակարգը մեզանում ըստ նշանակության չի գործելու եւ դառնալու է ներկայիս սահմանադրության պես մի բան, երբ բոլորը գիտեն, թե ինչ է այնտեղ գրված, իսկ ավելի լավ գիտեն, թե ինչպես չանեն այնպես, ինչպես գրված է:

Հաջորդը, ինչը ողջունում են սահմանադրական բարեփոխումների մեջ դրանց կողմ արտահայտվողները` անցումն է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին: Ըստ պնդումների` նման կերպ մենք մեր խորհրդարանը կմաքրենք թաղային հեղինակություններից եւ օլիգարխներից, ովքեր որպես կանոն պատգամավոր են ընտրվում հենց մեծամասնական ընտրակարգով: Սա եւս քաղաքական մոտեցում կարելի է համարել, բայց… Խնդիրն այն է, որ մենք չենք կարող պնդել, որ ԱԺ-ի բոլոր մեծամասնականով ընտրված պատգամավորները օլիգարխ են, թաղային հեղինակություն են (ի դեպ, եթե սա թաղային խուժան չէ, ապա շատ էլ լավ բան է. մի՞թե վատ է սեփական թաղում հեղինակություն վայելելը): Նրանցից մի քանիսն էլ ակտիվ պատգամավորներ են, ովքեր պարբերական հանդիպումներ են ունենում իրենց անմիջական ընտրողների հետ եւ նրանց հուզող հարցերը բազմիցս են բարձրացրել ԱԺ-ում: Հիմա, երբ մենք հանում ենք այս համակարգը, նշանակում է, այո, դժվարացնում ենք օլիգարխների մուտքը խորհրդարան, բայց եւ այդ նույն մուտքը անհասանելի ենք դարձնում սկզբունքորեն ոչ մի քաղաքական կուսակցություն մտնել չցանկացող, անկախ քաղաքական եւ հասարակական գործիչների համար: Այլ կերպ ասած` գուցե մենք պայքարում ենք վատի դեմ, բայց տուժելու են նաեւ անմեղ լավերը: Բացի այս, մեծամասնականով ընտրված պատգամավորը, ի տարբերություն կուսակցական ցուցակով անցածի, անձամբ է պատասխանատու իր ընտրողների առջեւ, եւ վերջիններս իրենց ընտրյալին դեմքով են ճանաչում: Սա հրաշալի ինստիտուտ է` քաղաքական պատասխանատվության առումով, այլ հարց է, որ մեզանում քաղաքական պատասխանատվությունը անարժեք մի բան է, ինչում սակայն մեծամասնականով ընտրվածներից ոմանք մեղավոր չեն:

Եւ անմենակարեւորը, վերացնելով մեծամասնական ընտրակարգը, խորհրդարանը դադարելու է լինել այդ թվում ներկայացուցչական մարմին. բացառված չէ, որ հաջորդ խորհրդարանում լինեն բացառապես երեւանաբնակ պատգամավորներ, ինչի հետեւանքում ԱԺ-ում էլ ոչ ոք չի բարձրացնի, ենթադրենք, գյուղական համայքներում ոռոգման ջրի խնդիրների վերաբերյալ հարցեր:

Հիմա, երբ նոր սահմանադրությունը հաստատվի, ի՞նչն է խանգարելու որեւէ օլիգարխի մտնել իր ուզած կուսակցության համամասնական ցուցակ եւ կրկին հայտնվել խորհրդարանում: Մի՞թե մեր օլիգարխները անկախ պատգամավորներ են այսօր, արդյոք նրանք որեւէ խմբակցության անդամ չե՞ն: Ուրեմն ինչո՞ւ նրանք չեն կարող ավելի շուտ մտնել կուսակցական շարքերը (չշփոթել կուսակցական դառնալու հետ) եւ այդկերպ դառնալ պատգամավոր: Իհարկե կարող են եւ, անշուշտ, այդպես էլ անելու են: Ուրեմն ի՞նչն է փոխվելու խորհրդարանում սահմանադրական փոփոխություններից հետո…

Եւ վերջում մի ուշագրավ հանգամանքի մասին. դատելով սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվողների հայտարարություններից, այդ փոփոխություններով առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական համակարգին եւ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, բացառապես: Մինչդեռ նոր սահմանադրությունը, իսկ այն հենց նոր սահմանադրություն է, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, նախատեսվում է խստացնել հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության մեխանիզմները, ընդհուպ` ոստիկանին իրավունք վերապահելով կրակ բացել ցուցարարի ուղղությամբ, եթե վերջինիս արարքը ընկալվում է որպես «հարձակում պետության վրա»: Ընդ որում, այս դրույթը սահմանելով չի հստակեցվել, թե ի՞նչ է պետությունը, ասենք ԱԺ-ի շենքը պետությո՞ւն է, եթե այո, ապա ԱԺ-ի շենքի վրա հարձակում գործածի ուղղությամբ ոստիկանը իրավունք ունի մահացու կրակել` ըստ նոր սահմանադրության:

Պետք է ուղղակի անկեղծ լինել եւ մանրակրկիտ ներկայացնել. բանն այն է, որ սահմանադրական փոփոխություններով միայն չի նախատեսվում անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելի եւ հարյուր տոկոս համամասնական ընտրակական համակարգի: Այնտեղ ուրիշ, ավելի հետաքրքրական դրույթներ կան, ասենք` մարդու իրավունքների հետ կապված, բայց դե ո՞վ է հիմա կարեւորում մարդու իրավունքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈԽՎԵԼՈՒ ԱՌԻԹ

Հաջորդ գրառումը

ԿՈՒՍԱԿՑ-ԱԿԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՒՍԱԿՑ-ԱԿԱՆՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական