Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԴԵՄՔԸ

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դեպի ո՞ւր ենք նայում մենք

Ներկա համարի ներքին էջերում մեր աշխատակիցներն անդրադարձել են Չինաստանին, մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս կատարած այցի առիթով, մյուսըՙ աշխարհի 2-րդ տնտեսությունն ունեցող այդ երկրի էներգետիկ կարիքների բավարարման գործում իրաքյան նավթի քանակների մեծացման համատեքստում: Մեր տնտեսական էջի պատասխանատու Արա Մարտիրոսյանն ի մասնավորի անդրադառնում է Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված բանակցություններին, հատկապես Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ֆինանսավորման, քիմիական արտադրությունների զարգացման, հայկական ոգելից խմիչքների դեպի չինական շուկա արտահանման եւ հարակից խնդիրներին, որոնք մեր վարչապետի այցի օրակարգի գլխավոր հարցերն են կազմել: Այդ հարցերից կարեւորագույնն անշուշտ երկաթուղու կառուցումն է, որը իրականանալու պարագայում կարող է մեր երկիրը դուրս բերել արեւելյան ուղեծիր, որը իրանյան միջուկային թնջուկի հանգուցալուծումից հետո Հայաստանի համար կդառնա զարգացման իրական ու բնական գրավական` գերհագեցած Արեւմուտքի եւ գերխճողված Արեւելքի միջեւ…

Թե որքանով կիրականանան բանակցությունների արդյունքներըՙ տեսնելու բան է: Մինչ այդ, սակայն, համաշխարհային չափանիշներով արդեն տեղի է ունենում մի փոփոխություն, որի համայնապատկերում մեր երկիրն առայժմ որեւէ դերակատարություն չի վերցրել եւ չի պատրաստվում վերցնելՙ ըստ ունեցածս տվյալների:

Արդարեւ, արդեն երկու տարուց ավել Չինաստանը փոխում է իր դեմքը, իր տնտեսության դիմագիծը: Վերջին 3 տասնամյակների չինական հրաշքը հետզհետե վերածվում է հզորանքի: Հագուստեղեն, կոշկեղեն, կաշվեղեն, էլեկտրական սարքերի ու սարքավորումների մասեր արտադրող երկիրըՙ աշխարհում նման արտադրանքի խոշորագույն մատակարար Չինաստանը, արագացված թափով վերածվում է վերջնական արտադրանք ապահովող տերության եւ պատրաստվում ձեռնոց նետել Մ. Նահանգներին, Ճապոնիային (որոնցից առաջինը անցյալ դարի սկիզբներին, իսկ երկրորդը 70-ականներին անցան արդյունաբերության վերափոխման այդ ուղին), Գերմանիային, Ֆրանսիային ու մյուսներին:

Բնականաբար, այդ գործընթացն իր հետեւից թողնելու է, եւ արդեն իսկ թողնում է, մի մեծ դատարկություն, որը լցնելու մրցավազքին են այժմ լծված միանգամից 16 երկիր, որոնց թվումՙ Մեքսիկան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, անգամ Միանմարն ու Լաոսը: Այդ 16-յակը վերջին 2 տարիներին սկսել է այն տեղից, որտեղից հետադարձ է սկսել Չինաստանըՙ հագուստ, գործիքների ու սարքերի մասեր, կոշիկ, եւ մնացյալ ողջ տեսականին արտադրել եւ մատակարարել չինական նախկին/ներկա շուկաներում:

Իսկ դեպի ո՞ւր ենք նայում մենք: Չե՞նք կարող այդ մրցավազքի գոնե պոչային մաս խցկվել եւ որոշ արտադրատեսակների մատակարարումը մեզանով անել: Ոչ վաղ անցյալում ունեցել ենք բավական զարգացած գործվածքեղենի արտադրություն, տրանսֆորմատորների եւ տրանզիստորների արդյունաբերություն- մեզ հարազատ մի քանի ճյուղեր, որտեղ գուցե կարողանանք մրցունակ ապրանքներ արտադրել: Ձեռներեցություն, աշխատասիրություն, բծախնդրություն- այս եւ նման որակները հատուկ էին մեր հայրերին ու նախահայրերին: Իսկ մե՞զ…:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱ ԵՂԵԼ Է ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԳՆԴԱԿՈԾՎՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԳՆԴԱԿՈԾՎՈՒՄ ԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական