Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Վարդան Օսկանեան

Վարդան Օսկանեանը մարաշցի ծնողներու զաւակ, բարեհամբոյր, խելացի ու աշխատասէր աշակերտ մըն էր Հալէպի ՀԲԸՄիութեան Լ. Նաճարեան-Գ. Կիւլպենկեան վարժարանին մէջ ու… մէկ օրէն միւսը, յանկարծ, չհասաւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի բարձր պաշտօնին: Աշակերտական գրասեղաններէն մինչեւ նախարարական աթոռ, երկար ճանապարհ է, սալայատակուած հաւատքով, նուիրումով, ջանասիրութեամբ ու գիտական պաշարով:

Ահա այս երկար ճանապարհի մասին է, որ կը պատմէ Վ. Օսկանեանը վերջերս հրատարակած իր «Անկախութեան ճանապարհով» գիրքի 284 էջերուն մէջ, որոնք առնուած են խնամքով պահած իր օրագրութիւններէն:

Գիրքի ներածական հատուածին մէջ հեղինակը կը ներկայացնէ իր կենսագրութեան կարեւոր հանգրուանները, պարզապէս որպէսզի ընթերցողը կարենայ ըմբռնել իր տեղաշարժերուն եւ հետաքրքրութեանց ու մասնագիտութեանց փոփոխութեան պատճառները:

«Ինչ վերաբերում է գրքում տեղ գտած իմ կենսագրությանը, այդ գլուխը որոշեցի ներառել երկար մտորելուց հետո: Հաշվի առնելով, որ Հայաստանում չեմ ծնվել եւ մեծացել, անհրաժեշտ համարեցի, որ ընթերցողը իմանայ երկրի համակարգում ընդհանուր տասնյոթ տարի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնում տասը տարի աշխատած մարդու արմատների, կյանքի եւ կրթության մասին…»:

Հալէպէն շրջանաւարտ ըլլալէ ետք, Հայաստանի մէջ կը շարունակէ իր համալսարանական ուսումը, յաճախելով Պոլիտեխնիկ (Բազմարուեստից) հիմնարկը եւ կ՛աւարտէ ու կը վկայուի որպէս շինարար-ճարտարապետ: Սակայն չի բաւարարուիր այդ մասնագիտութեամբ, Հայաստանին օգտակար դառնալու համար աւելի ազդեցիկ ու գործնական մասնագիտութեան մը մասին կը խորհի ու Միացեալ Նահանգներու մէջ կը սկսի հետեւիլ դիւանագիտութեան հետ առնչուող դասընթացքներու:

«Դիվանագիտությունը ոչ միայն իմ կրթությունն էր, աշխատանքը, այլեւ կիրքն ու նվիրումը: Ես հասկանում էի, որ մեծ մարտահրավերների դիմագրաւող Հայաստանի նման փոքր երկրի համար դիվանագիտությունը ոչ միայն պաշտպանության առաջին ճակատն է, այլեւ հարձակման առաջին գիծը»:

Հարկ կա՞յ ըսելու, որ այս որոշման միակ դրդապատճառն ու մղիչ ուժը եղած է անոր անսակարկ հայրենասիրութիւնը:

Գիրքը կը կարդացուի մեծ հետաքրքրութեամբ, որովհետեւ հեղինակին դիւանագիտական կեանքը լեցուն եղած է բազմաբնոյթ ժողովներով, հանդիպումներով, համագումարներով ու անհատնում ճամբորդութիւններով: Նոյնիսկ պատահած է անգամ մը, որ 24 ժամուան ընթացքին եղած է 4 տարբեր երկիրներու մէջ: Հասկնալի է, նորանկախ Հայաստանին անհրաժեշտ էր դիւանագիտական կապերու ամրապնդումը միջազգային ընտանիքին մէջ, յատկապէս որ Լեռնային Ղարաբաղի հարցով անհրաժեշտ էր կողմնակիցներ գտնել եւ դէմ դնել Թուրքիոյ յենած Ատրպէյճանի նկրտումներուն, ինչպէս նաեւ երկրաշարժէն ու շրջափակումէն տակաւին չապաքինած երկրի տնտեսական եւ ընկերային հարցերու ծանրութիւնը կարելի սահմաններու մէջ նուազագոյնի հասցնել:

Այս անհատնում հանդիպումնեը զանազան երկիրներու ղեկավարներու եւ մասնաւորապէս արտաքին գործոց նախարարներու հետ, յաճախ եղած են ճակատագրական, փորձանուտ, ուր ճատրակի խաղի նման, դիմացինին իւրաքանչիւր քայլին դէմ, իր առնելիք քայլը նախապատրաստելու համար անհրաժեշտ եղած է լուրջ աշխատանք տանիլ, ուսումնասիրել դիմացինին ռազմավարութիւնը ու պատրաստել սեփական ռազմավարութիւն թէ՛ պաշտպանելու համար Հայաստանի եւ Լ. Ղարաբաղի շահերը եւ թէ՛ ՀՀ արտգործնախարարի վարկը յաչս օտարներուն, եւ ընդհանրապէս յաջողելով շահած է դիմացիններուն յարգանքը:

Օսկանեան կ՛ըսէ, որ իր տասնամեայ պաշտօնավարութեան շրջանին բազմաթիւ նախարարներու հետ հանդիպած է եւ որ ամենակարեւորն է, գործակցած կարգ մը երկիրներու իրերայաջորդ երեք արտաքին գործոց նախարարներու հետ, երբ անոնք յաճախ փոխուած են, իսկ ինք շարունակած է մնալ իր պաշտօնին վրայ. բան մը, որ իր հմտութեան եւ կարողութեան խօսուն փաստն է:

Վարդան Օսկանեանի կենաց ճամբան, պատանեկութենէն մինչեւ նախարարութիւն, հետաքրքրական եւ միեւնոյն ժամանակ ուսանելի շատ երեսներ ունի: Ան հայելին է ինքնակերտ անհատականութեան մը, որուն համար Հայաստանն ու հայ ժողովուրդը վեր է ամէն ինչէ եւ որոնց համար ջանացած է տալ իր ունեցածին գերագոյնը:

«Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չէր սկսվել իմ արտաքին գործերի նախարար դառնալով: Այն չէր վերջանալու, երբ այլեւս նախարար չէի լինելու»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ ԳԵՐՄԱՆԻԿՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԱՆԹԵՈՆԻ «ԲԼԲՈՒԼԻ» ՈՒՇԱՑԱԾ «ԴԱՅԼԱՅԼԸ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՆԹԵՈՆԻ «ԲԼԲՈՒԼԻ» ՈՒՇԱՑԱԾ «ԴԱՅԼԱՅԼԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական