Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՌԵՑՐԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊԱՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Վերջին շրջանում բռնությունների սաստկացումը Ադրբեջանում եւ հրադադարի շարունակական խախտումները անելանելի դրության մատնված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առանձին, իրարից մեկուսացված երեւույթներ չեն: Դրանք պետք է դիտարկվեն եւ վերլուծման ենթարկվեն տարածաշրջանում եւ երկրագնդի տարբեր, նույնիսկ հեռավոր շրջաններում, իշխանության համար մղվող պայքարի համատեքստում:

Օգոստոսի 4-ին Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական կողմը խախտել է հրադադարը եւ ազերի զինվորները հետ են շպրտել հայկական ուժերին, որոնք չորս զոհ են տվել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքելով լուրը անմիջապես ճշտեց, որ ադրբեջանական կողմն էր չորս զոհ տվել, իսկ 15 հոգի էլ վիրավորվել էին:

Սահմանային հրաձգություններին զուգահեռ թեժանում է նաեւ լրատվական պատերազմը: Մարդու իրավունքների խախտումների համար միջազգային հասարակության եւ երկրի ներսում զանգվածային դժգոհությունների բարձրացրած ալիքի ճնշումների ներքո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կլանը փորձում է շեղել համաշխարհային հասարակության ուշադրությունը եւ ճնշել երկրի բնակչության զայրույթը: Իրականում ազերի կառավարությունը երկսայր մարտավարություն է վարում: Թեժացնում է լարվածությունը սաստկացնելով սահմանային բռնությունները եւ միաժամանակ վարձում նպաստավոր էջեր արեւմտյան մամուլում բարելավելու համար իր վարկաբեկված կերպարը:

«American Thinker» թերթի օգոստոսի 22-ի համարում տպագրված ապատեղեկացնող, անհիմն ընդհանրացումներով եւ կլիշե արտահայտություններով գերհագեցած հոդվածը լավագույն օրինակն է մամուլում պատմություններ հորինելու: Հեղինակըՙ Մաքսիմ Գոուեն ներկայացված է որպես Անկարայում գործող միջազգային հարաբերությունների ֆրանսիացի փորձագետ: Ահա թե ինչ խորհուրդ է տալիս այդ հոդվածագիրը. «Առողջ դատողությունը պետք է բխի աշխարհագրական դիրքից: Աղքատիկ, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արանքում խցկված, առանց ծովային ելքի եւ առանց Ռուսաստանի հետ սահմանային կապ ունեցող Հայաստանի համար բնական կլիներ հաշտվել Անկարայի եւ Բաքվի հետ եւ շրջվել դեպի Եվրոմիություն եւ Մ. Նահանգներ: Նման ակնառու փաստը չտեսնելն ու համապատասխանաբար չգործելը պարզապես Հայաստանի շահերից չի բխում եւ թերագնահատում է տարածաշրջանի նկատմամբ արեւմտյան երկրների ռազմավարությունը»:

Ադրբեջանը, որն իր հույսը դրել էր նավթի եւ աշխարհագրականորեն ռազմավարական նշանակության դիրքի վրա (որպես հակակշիռ Հայաստանի), հանկարծ գիտակցեց, որ այդ երկու հանգամանքներն էլ երերուն հիմքի վրա են: Նախ, էներգիայի գները սրընթաց անկում արձանագրեցին միջազգային շուկաներում եւ ապա Իրան-արեւմուտք միջուկային համաձայնությունը ի չիք դարձրեց ազերի տարածքի կարեւորությունը Իսրայելի եւ ԱՄՆ-ի համարՙ որպես Իրանի վրա հարձակվելու հենակետի: Իրանն, իր հերթին պատրաստ է ստանձնելու իր դերը տարածաշրջանում: Նշանակալի են Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինի խոսքերը: Նա ասել է. «Ղարաբաղի գերիշխող, ընթացիկ իրավիճակը ընդունելի չէ: Մենք արդար լուծում ենք պահանջում հակամարտությանը: Մենք խաղաղարար ուժեր չենք ցանկանում (տեսնել) մեր տարածաշրջանում»: Իրանը շահագրգռված չէ իր սահմանի վրա ռազմական ընդհարումների առկայությամբ, ոչ էլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի հնարավոր տեղակայմամբ: Բայց Բաքուն իր հույսը դեռ կարող է դնել նորագույն սառը պատերազմի կուտակվող ամպերի վրա:

«Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի փորձագետների կանխատեսումներով արեւմուտք-Ռուսաստան մրցակցությունը կարող է տեղափոխվել կովկասյան տարածաշրջան: Որպեսզի դա տեղի ունենա Արեւմուտքն ընդամենը պետք է սեղմի Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի սառեցրած հակամարտությունների դեռեւս թեժ կոճակները:

«Ստրատֆորի» օգոստոսի 20-ի զեկուցագրում կարդում ենք. «Ուկրաինական հակամարտության թեժացումով սրվում է լարվածությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Բանավեճի կենտրոնը կարող է Ուկրաինայից Կովկաս տեղափոխվելՙ Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, ըստ ամերիկացի մասնավոր հետազոտական գործակալությունների փորձագետների»:

Ռուսաստանի «ռազմական ներկայությունը Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, ինչպես նաեւ անվտանգության հարցերով նրա համագործակցությունը Ադրբեջանի հետ, նրան (Ռուսաստանին) արտաքին գերիշխող դիրք են վերապահում տարածաշրջանում: Բայց, այդուհանդերձ, Արեւմուտքը ցանկանում է չթույլատրել ռուսական ազդեցության ընդարձակումը դեպի նախկին խորհրդային տարածքներ»:

Այս սցենարի համատեքստում Հայաստանի մարտավարությունը մշակողները պարտավոր են մտածել, թե ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում ողջունելի՞, թե՞ խանգարիչ հանգամանք է, հատկապես հաշվի առնելով որոշ երկիմաստ արտահայտություններ ռուս զինվորականների կողմից առ այն, որ որեւէ հարձակման ժամանակ Ռուսաստանը ամբողջովին պարտավորված չէ պաշտպանելու Հայաստանին:

Մինչ Հայաստանը պատրաստվում էր շունչ քաշել Իրանի վրա մոտալուտ հարձակման սպառնալիքի վերացման հետեւանքում, սառը պատերազմի այս նոր շրջադարձը դեպի իր տարածք ամբողջովին վերացնում է հանգստանալու հույսերը:

Գուցե ժամանակավոր մի փոքր հանգստություն Հայաստանը կարող է զգալ Թուրքիայի հետ իր սահմանի առնչությամբ, հաշվի առնելով այդ երկրի հարավային մասերում ընթացող մարտերը կառավարական եւ քրդական ուժերի միջեւ: Նախագահ Էրդողանը երկիրը կրակի է տալիս քաղաքական այն սխալ հաշվարկների ակնկալիքով, որ կարող է ամրապնդել իր դիրքերը առաջիկա նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Առայժմ նա կորցնում է ժողովրդի աջակցությունը քրդական բանակի դեմ կռիվներում զոհերի թվի անընդհատ աճի հետեւանքով: Նա նաեւ կորցնում է միջազգային աջակցությունը իսլամական պետության հանդեպ ցուցաբերած իր կեղծ քաղաքականության հետեւանքով: Խոսակցություններ կան նույնիսկ այն մասին, որ Մ. Նահանգները կուլիսների հետեւում կապեր է հաստատել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ եւ մեծապես գնահատել վերջինիս արդյունավետ պայքարն ընդդեմ իսլամ ծայրահեղականների:

Չնայած պաշտոնական Վաշինգտոնը հերքում է որեւէ կապի գոյությունը PKK-ի հետ եւ շարունակում է օգտագործել մաշված հանգերգը «իրեն պաշտպանելու Թուրքիայի իրավունքի» մասին, սակայն մյուս կողմից վերացնում է (կամ տեղափոխում) «պատրիոտ» տիպի հրթիռները Թուրքիայի տարածքից, ինչը նշանակում է, որ դժգոհ է Էրդողանի ինքնակենտրոն քաղաքականությունից, որն անտեսում է դաշնակիցների առաջնահերթությունները: Գերմանիան էլ է վերցրել իր «պատրիոտ» հրթիռները, քննադատաբար արտահայտվելով քրդերի դեմ մղվող պատերազմին:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ Պանդորայի արկղը կարող է բացվել 1920 թվի Սեւրի պայմանագրի վերանայման արդյունքում, որտեղ Հայաստանին մեծ տարածքներ տրամադրելուց բացի խոսք էր տրվում անկախություն շնորհել քրդերին: Սեւրի պայմանագրիը, իր գոյության ամբողջ ընթացքում, մղձավանջ է եղել թուրք առաջնորդների համար: Նույնիսկ եթե քրդերին հակադրվելը չառաջնորդի Սեւրի պայմանագրի վերանայմանը, Թուրքիան միեւնույն էՙ խիստ զբաղված է լինելու ցեղասպանության ճանաչման գործընթացի ընդարձակման դեմ իր արշավով եւ հետեւապես խուսափելու է Բաքվի վտանգավոր արկածախնդրությունների մեջ մտնելու գայթակղությունը քաջալերելուց:

Ներկա պահին, սառը պատերազմի թեժացումը գուցե այնքան էլ մեծ սպառնալիք չլինի Կովկասի համար հաշվի առնելով, որ նախագահ Օբամայի քաղաքականությունը իր նախորդի քաղաքականությունից տարբերվում է եւ ռազմատենչական չէ: Ավելին, նրա վարչակազմը առավել հակված է դժվարին խնդիրներըՙ Իրանի, Կուբայի, Հարավային Ամերիկայի, Հարավային Սուդանի եւ այլ հակամարտությունները բանակցությունների միջոցով լուծելուն: Նույնիսկ Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցի հարցը, որը մի տարի առաջ պատրաստ էր սպառնալիք դառնալու այդ տարածաշրջանում, այժմ հետին պլան է մղվել:

Բայց հռետորական ռազմատենչ արտահայտությունները, որոնք հնչում են Ամերիկյան երկու կուսակցությունների շուրթերից առաջիկա նախագահական ընտրությունների շեմին, որեւէ երաշխիք չեն տալիս, որ Ամերիկան կշարունակի վարել խաղաղասիրական իր արտաքին քաղաքականությունը, թողնելով, որ սառած հակամարտությունները մնան իրենց ներկայի սառած վիճակում:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական