Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետք է հրաժարվել առեւտրի ոլորտը գրեթե ազատ տնտեսական գոտու վերածած որոշումից

Մոտ մեկ տարի առաջ, 2014-ի հոկտեմբերի 1-ին, պետք է կյանքի կոչվեին շրջանառության հարկում կատարած փոփոխությունները, որոնք նպատակ ունեին մի կողմից նվազեցնել հարկման դրույքաչափը առեւտրով զբաղվողների համար 3,5 տոկոսից հասցնելով մինչեւ 1 տոկոսի, մյուս կողմից` պարտադիր դարձնել փաստաթղթաշրջանառությունը: Սակայն, ինչպես հայտնի է, հիմնականում տոնավաճառների առեւտրականները բողոքեցին այդ որոշման դեմ, քանի որ այն հարվածում էր նրանց ստվերային գործունեությանը եւ նպաստում թաքցված իրական շրջանառությունը բացահայտելուն:

Կառավարությունը, ինչպես վերջերս հաճախ է պատահում, դարձյալ հետքայլ կատարեց եւ ստվերի նվազմանն ու հավասար մրցակցային դաշտի ապահովմանն ուղղված իր այս նախաձեռնությունից հրաժարվեց: Առաջարկված նոր տարբերակով, նախ` բարձրացվեց շրջանառության հարկ վճարող համարվելու համար շրջանառության առավելագույն շեմը` 58,35 մլն դրամի փոխարեն 113,4 մլն դրամ: Սրանով պետք է փարատվեր այն մտահոգությունը, թե փաստաթղթավորման բացահայտման դեպքում, իբր թե կարող են լինել տնտեսվարողներ, որոնց իրական շրջանառությունը կգերազանցեր 58,35 մլն դրամը եւ նրանք կհայտնվեին ԱԱՀ դաշտում: Այնուհետեւ, շրջանառության հարկի դրույքաչափը սահմանվեց 5 տոկոս, որը, փաստաղթավորման դեպքում կարող է նվազեցվել, հասցնելով մինչեւ հարկման 1 տոկոսի: Այսինքն, ներդրվեց կամավորության վրա հիմնված համակարգ` եթե ուզում ես փաստաթղթով աշխատել, ապա կարող ես վճարել 1 տոկոս, եթե նախկին ձեւով` այսինքն ստվերում` ապա 5 տոկոս:

Այն, որ շրջանառության հարկի դաշտից ոչ մի տնտեսվարող չէր հայտնվելու ավելացված արժեքի դաշտում եւ ոչ ոք չէր նախընտրելու առանց փաստաթղթի գործելու դեպքում 5 տոկոս վճարելու փոխարեն` փաստաթղթով գործելով վճարել 1 տոկոս, ի սկզբանե ենթադրելի էր: Համենայն դեպս, կառավարության որոշման նախագծում նշված էր, որ այս տարբերակի դեպքում «բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկեր կարող են լինել»: Այս կանխատեսումը, այսօր արդեն կարող ենք փաստել, ամբողջությամբ իրականացավ: Եվ ընդհակառակը, քմծիծաղ առաջացնող այն հավաստիացումները, թե առեւտրականները աստիճանաբար կանցնեն փաստաթղթաշրջանառության եւ ավելի պարտաճանաչ կդառնան, չիրականացան:

Այժմ անդրադառնանք արձանագրված թվերին եւ իրողություններին:

2015-ի առաջին վեց ամիսներին պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը կազմող հարկերն ու տուրքերը մոտ 501 մլրդ դրամ են կազմել, ինչը 2014-ի առաջին կիսամյակի համեմատ ավելի է 0,3 տոկոսով: Փորձենք կռահել, թե որքա՞ն են կազմել շրջանառության հարկի դաշտում գործող շուրջ 57 հազար տնտեսվարողների, որոնցից մոտ 40 հազարը առեւտրով զբաղվողների եւ որոնց գերակշիռ մասը տոնավաճառների առեւտրականների վճարած հարկի բաժինը: Չարժե շատ մտատանջվել … ընդհանուրի ուղիղ 1 տոկոսը կամ 5 մլրդ 170 մլն դրամ: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 32,2 տոկոսով կամ մոտ 2,5 մլրդ դրամով: Ի՞նչ է սա նշանակում:

Մոտ մեկ երրորդով նվազել են այն հարկատուների վճարած հարկերը, որոնք ամսական 10-15 հազար դրամ էին վճարում մինչ այդ: Այսինքն, այժմ նրանք վճարում են ավելի ծիծաղելի գումար` միջին ամսական ընդամենը 6,5-10 հազար դրամ: Մինչդեռ, հիշեցնենք, նրանք «մտահոգվում էին», որ կարող են շրջանառության բացահայտման հետեւանքով գերազանցել 58,35 մլն դրամ շեմը եւ հայտնվել ԱԱՀ դաշտում: Դա տեղի չունեցավ: Ընդհակառակը, ԱԱՀ դաշտում գործողները, թաքցնելով իրենց շրջանառությունը, սկսեցին անցնել շրջանառության հարկի դաշտ :

Անմիջապես փարատենք հնարավոր հակափաստարկն այն մասին, որ այս տարի առեւտրի ծավալները նվազել են եւ պետք է նվազեին նաեւ վճարած հարկերը: Տարվա առաջին կեսին առեւտրի ծավալները նվազել են 8,2 տոկոսով, իսկ ահա շրջանառության հարկի վճարած գումարները, ինչպես արդեն նշվեց` 32,2 տոկոսով: Կամ գուցե ասեն, որ իրականում առեւտրի ծավալներն ավելի՞ են նվազել: Շրջանառության իրական ծավալների բացահայտումը, որի դեմ կատաղորեն բողոքում էին առեւտրականները, կպարզեր թե՛ իրենց, թե՛ խոշոր մատակարարի, թե՛ ընդհանուր առեւտրի ծավալների հստակ պատկերը: Կպարզվեր նաեւ, որ 1 տոկոս շրջանառության հարկի գումարը ավելին է, քան առանց փաստաթղթի` 3,5 կամ 5 տոկոսինը:

Ի դեպ, մեր իրականությանը բնորոշ եւս մեկ աննորմալ երեւույթ:

Շրջանառության հարկի կամավոր համակարգում հարկման չափը 3,5 տոկոսից դարձել է 5 տոկոս, բայց վճարվող գումարը դարձյալ նվազել է: Այսինքն, նվազո՞ւմ է առեւտրի ծավալը, թե՞ ավելանում, ավելանո՞ւմ է հարկման դրույքաչափը, թե՞ նվազում, միեւնույնն է, առեւտրականների վճարած հարկերն անշեղորեն նվազում են:

Ֆինանսների նախարարությունում ասում են, որ այս եւ եկող տարի դժվարանալու է պետական բյուջեի եկամուտների հավաքումը: Դա երեւում է նաեւ վեց ամիսների ցուցանիշից, երբ 4,4 տոկոս տնտեսական աճի դեպքում հարկային եկամուտներն ավելացել են ընդամենը 0,3 տոկոսով: Նկատի ունենալով, որ տնտեսական աճը գրանցվել է առավելապես հարկման դաշտից դուրս գտնվող գյուղատնտեսության շնորհիվ, իսկ մետաղների միջազգային գներն էլ նվազել են, բնական հարց է առաջանումՙ որտեղի՞ց հավաքել բյուջեի եկամուտները: Պատասխանելու համար եւս մեկ փոքրիկ թվաբանություն:

Եթե առեւտրային գործունեությամբ զբաղվողներից միջին ամսական 10 հազար դրամ շրջանառության հարկի փոխարեն գանձվի 20 հազար դրամ, ինչը դարձյալ աննշան գումար է նրանց իրական շրջանառության համեմատ, ապա պետական բյուջեի եկամուտները տարեկան կավելանան մոտ 1 տոկոսով, իսկ շրջանառության հարկի մասնաբաժինը ընդհանուր եկամուտների մեջ դարձյալ չնչին կմնա` մոտ 2 տոկոս: Թվերով արտահայտված` կես տարվա 5 մլրդ դրամի փոխարեն` 10 մլրդ դրամ, տարեկան 10 մլրդ դրամի փոխարեն` 20 մլրդ դրամ: Չենք խոսում այն մասին, որ մեծածախ մատակարարների շրջանառության որոշ մաս էլ դուրս կգա ստվերից: Այսինքն, հարկ է հրաժարվել առեւտրի ոլորտը գրեթե ազատ տնտեսական գոտու վերածած պոպուլիստական որոշումից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈՒՄ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՍԱՌԵՑՐԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊԱՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՌԵՑՐԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊԱՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական