Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈՒՄ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոսանքի սուբսիդավորման գործընթաց` մինչեւ ե՞րբ եւ ի՞նչ է լինելու հետո

Էլեկտրական էներգիայի 6,93 դրամով թանկացման ծախսը պետության կողմից սուբիսդավորելու որոշմանն անդրադառնալու առիթ ունեցել ենք («Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորում` ո՞ւմ հաշվին եւ ինչո՞ւ», «ԱԶԳ», 10.07.2015 թ.): Հիշեցնենք, որ անհասկանալի ենք համարել սուբսիդավորման որոշումը սակագնի օբյեկտիվ թանկացման պարագայում, նշել էներգետիկ համակարգի եւ էներգետիկ անվտանգության ապահովման հարցում իշխանություների պատասխանատվության մասին եւ հարցադրումներ ուղղել, թե ի՞նչ միջոցների հաշվին է տեղի ունենալու սուբսիդավորումը եւ ինչո՞ւ պետք է սուբսիդավորվի նաեւ բիզնեսը:

Այս ընթացքում որոշ հարցերում հստակություն մտցվեց: Հայտնի դարձավ, որ սակագնի բարձրացման սուբսիդավորումը տեղի է ունենալու Որոտանի ՀԷԿ-երի կասկադի` ամերիկյան ընկերությանը վաճառքից ստացված միջոցներով եւ որ պետությունը չի սուբսիդավորելու խոշոր բիզնեսին: Սակայն, փաստը, որ հոսանքի սակագնի բարձրացած մասի սուբսիդավորման որոշումը ավելի շատ կրակ հանգցնելու եւ ինչ-որ առումով էլ պոպուլիստական որոշում էր, չի վերանում:

Վերստին հարկ ենք համարում նշել, որ առանց էներգետիկ համակարգի անխափան գործունեության, վտանգվում է ոչ միայն մեր տնտեսությունն ու կենցաղը, այլեւ երկրի եւ մեր բոլորիս անվտանգությունն ընդհանրապես: Էներգետիկ համակարգը, ինչպես ցանկացած համակարգ շուկայական տնտեսության մեջ, չի կարող աշխատել վնասով: Արհեստականորեն զսպել գների փոփոխությունն այստեղ, երբ չորսբոլորը շուկայական գործընթացներ են, երբ փոխարժեք է տատանվել, ատոմակայանի երկարատեւ կանգառ է եղել, նշանակում է այս համակարգը կանգնեցնել քայքայման եւ փլուզման եզրին: Հարցի լուծումն այստեղ անապահով խավին գումարային փոխհատուցում տրամադրելն է, ինչը նախատեսվում էր, եւ լայնածավալ էներգախնայողության ծրագրեր իրականացնելն էր, որը կչեզոքացներ էլեկտրական էներգիայի թանկացման ազդեցությունը բնակչության վրա, որը սակայն չի ձեռնարկվում: Ինչեւէ:

Սուբսիդավորման համար Որոտանի կասկադի վաճառքի գումարը ծախսելը ոչ այլ ինչ է, քան այդքան անհրաժեշտ միջոցների փոշիացում: Փաստորեն, այդ գումարը մի քանի ամիս կբաշխվի բնակչության եւ փոքր բիզնեսի հոսանքի մի մասի ծախսի հատուցմանը եւ վերջ: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Այս հարցը կարծես ոչ ոքի չի հետաքրքրում: Ապագայում սպասվում է ատոմակայնի ավելի երկար կանգառ, որը նույնպես բերելու է գազից ստացվող ջերմակայանների արտադրած թանկ հոսանքի ծավալների ավելացում, որն անխուսափելիորեն հանգեցնելու է էլեկտրական էներգիայի ինքնարժեքի թանկացման: Նորի՞ց են իշխանությունները կուլ գնալու գների դեմ «պայքարող» պոպուլիստական կոչերի հեղինակներին, որոնք կիլոմետրերով հեռու են էներգետիկ համակարգի եւ տնտեսության խնդիրներից: Այս անգամ ինչի՞ հաշվին են սուբսիդավորելու ավելացած սակագնի տարբերությունը: Ու մինչեւ ե՞րբ են այդպես վարվելու: Կամ ի՞նչ են անելու, եթե ուսումնասիրությունը մեր էներգետիկ համակարգում եւ աուդիտը ՀԷՑ-ում պարզեն, որ համակարգն, այդուհնադերձ, անհնար է աշխատեցնել առանց գների փոփոխության: Այս անգամ որտեղի՞ց են գումարներ հայթայթելու, որոնք միլիոնավոր դոլարներ են, որոնք կարող էին օգտագործվել սոցիալական խոշոր ծրագրեր իրականացնելու կամ ճանապարհներ ու ջրագծեր կառուցելու համար:

Ինչ վերաբերում է մինչեւ 250 կվտ/ժ սպառող փոքր բիզնեսի համար հոսանքի սակագնի սուբսիդավորմանը, ապա այստեղ հարցերն ավելի են շատանում: Օրինակ` գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ավելի առաջ է գնում եւ պահանջում, որ հոսանքի ավելի մեծ սպառում ունեցող, այսինքն ավելի մեծ ծավալներ ունեցող բիզնեսին նույնպես կառավարությունը սուբսիդավորի: Մինչդեռ, բիզնեսին միայն ըստ սպառած հոսանքի չափի սուբսիդավորելն ինքնին սխալ մոտեցում է, չխոսելով արդեն ավելի խոշորներին նույն սկզբունքով սուբսիդավորելու մասին: Սոցիալական արդարության եւ տնտեսական նպատակահարմարության ի՞նչ սկզբունքներ են այստեղ գործում, պարզապես անհասկանալի է: Որքանո՞վ է խոցելի առեւտրային օբյեկտ ունեցողը, որ նրա հոսանքի մի մասը պետք է պետությունը ֆինանսավորի: Այն պարագայում, երբ նույն առեւտրի ոլորտը գրեթե ազատ հարկման դաշտում է` շրջանառության ընդամենը 1 տոկոս վճարելու հնարավորությամբ: Այն դեպքում, երբ 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացող սովորական վարձու աշխատողն ավելի շատ հարկ է (եկամտային հարկ) վճարում, ինչպես նաեւ, օրինակ, մեր թերթը շատ ավելի հարկեր, քան տոնավաճառում առեւտով զբաղվողը կամ սովորական խանութը` շրջանառության հարկ:

Տնտեսական նպատակահարմարության առումով գոնե հասկանալի կլիներ, եթե կառավարությունը ֆինանսավորեր բացառապես փոքր արտադրություններին, որտեղ արտադրության մեջ շատ էլեկտրաէներգիա է օգտագործվում: Հացաբուլկեղեն, գուցե նաեւ հյութեր, ոչ ոգելից խմիչքներ, մսամթերք եւ կաթնամթերք արտադրողներ, որոնք միեւնույն ժամանակ փոքր արտադրություններ են եւ նրանց սպառած հոսանքը դարձյալ չի գերազանցում ամսական վերոնշյալ 250 կվտ/ժ-ն: Սա միանգամայն այլ բան կլիներ, քանի որ, մի կողմից` պետությունը կաջակցեր արժեք ստեղծող տնտեսության ճյուղին, ոչ թե ասենք առեւտրով կամ ծառայություն մատուցելով փող աշխատողներին, մյուս կողմից էլ` կկանխեր հոսանքի թանկացման պայմանավորված այս ապրանքների գների հավանական բարձրացումը: Այս մասին դարձյալ ոչ ոք ոչինչ չի ասում, իսկ գործարարներին միավորող կառույցի վերեւում նշված ղեկավարն էլ դեռ ավելին է պահանջում` առանց հաշվի առնելու բիզնեսի գործունեության ոլորտը, արդյունավետությունը եւ նման քայլի տրամաբանությունը:

Այսպես, թե այնպես, օգոստոսի 1-ից սկսվում է հոսանքի սակագնի մի մասի սուբսիդավորումը, որը հայտնի չէ, թե ե՞րբ եւ ինչպե՞ս կավարտվի: Ոչ միայն նրա համար, որ հայտնի չեն նախատեսվող աուդիտի արդյունքները, այլ որովհետեւ քաղաքական գործընթացները (սահմանադրական բարեփոխումներ, ընտրական ձայներ չկորցնելու ցանկություն եւ այլն) տնտեսական անհրաժեշտությունից վեր են դասվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՒԹԵԱՄԲ ԲԱԲԱԽՈՂՆԵՐՈՒ ՍՓԻՒՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՄՐՋԱԾ ՎԱՀԱԳՆ ՅՈՎՆԱՆԵԱՆ ՈՉ ԵՒՍ Է

Հաջորդ գրառումը

ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական