Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂԱՍԻ ԱԼԵՔՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔՙ ՕՏԱՐ ԱՓԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԴԻՄԱԳԻԾԸ»

10/07/2015
- 10 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ, մեծ հայրենասեր եւ տարիներ շարունակ իր հայապահպան գործունեությամբ աչքի ընկնող Աղասի Ալեքյանը, ում անցյալ տարի շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, դարձավ 50 տարեկան:

Թեեւ ճակատագրի բերումով ավելի քան քառորդ դար առաջ բնակություն է հաստատել Ռուսաստանի «եվրոպական սրտում»ՙ հնամյա Նիժեգորոդի մարզում, այնտեղ զրոյից սկսելով դարձել հզոր բիզնեսմեն եւ արժանացել տեղաբնակների համակրանքին ու ջերմ վերաբերմունքին, օտար ափերում ոչ միայն պահպանել է հայ մարդու դիմագիծը, այլեւ հոգով եւ սրտով մշտապես իր հայրենիքի հետ է եւ դժվարին պահերինՙ նրան նեցուկ է ու կարեկից:

Ծնվել է 1965 թ. հունիսի 5-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 1982-ին ավարտելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցըՙ մեկ տարի անց զորակոչվել է խորհրդային բանակ: Ծառայությունն անց է կացրել Մոսկվայում: Զորացրվելուց հետո ընդունվել եւ 1990-ին ավարտել է Գորկու Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 2007-2009 թթ. ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը` գերազանցությամբ ավարտելով Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` «Պետական եւ մունիցիպալ կառավարում» մասնագիտացումով: Ամուսնացած է, ունի 5 երեխա` 3 դուստր եւ 2 որդի:

Համալսարանն ավարտելուց հետո ստեղծել է մի շարք ընկերություններ, տարեցտարի ընդլայնել գործունեությունն ու մեծ հաջողությունների հասել: 1997-ին նրա կողմից հիմնադրված «Ավտոբան» ընկերությունը կարճ ժամանակում դարձավ Գորկու ավտոգործարանի 12 խոշոր դիլերներից մեկը: Ավտոմեքենաների վաճառք իրականացնող «Ավտոբանը» միաժամանակ սկսեց զբաղվել նաեւ ճանապարհաշինությամբ եւ ճանապարհների նորոգումով: Ընկերությունը գնեց հզոր տեխնիկա, ձեռք բերեց ասֆալտբետոնի սեփական գործարան եւ ճանապարհների որակի վերահսկման մասնագիտացված լաբորատորիա: 2005-ին «Ավտոբանը» դարձավ ճանապարհաշինությամբ զբաղվող տասը խոշորագույն ընկերություններից մեկը Ռուսաստանում: Այդ ընթացքում կյանքի կոչվեցին բազմաթիվ մեծ ծրագրեր. ճանապարհների շինարարություն, նորոգում եւ բարեկարգում Նիժեգորոդի մարզում, Նիժնի Նովգորոդ քաղաքում, Գորկի քաղաքի երկաթուղու եւ մի շարք զորամասերի տարածքներում ու բազմաթիվ այլ վայրերում: Ընկերությունը դարձավ ճյուղի խոշոր առաջատարը ամբողջ Նիժեգորոդի մարզում: Այդ ամենին զուգահեռՙ «Ավտոբանը» ընդլայնեց իր գործունեությունն ու սկսեց զբաղվել նաեւ բնակարանաշինությամբ:

Աղասի Ալեքյանը իր բազմաթիվ բարեգործական ձեռնարկումներից զատ, նաեւ կարողացել է երկար տարիների համառ ջանքերի շնորհիվ Նիժնի Նովգորոդի համալսարանը դարձնել հայագիտության առաջատար կենտրոններից մեկը, եւ արդեն 3-րդ տարին է այստեղ կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, որոնց մասնակցում են գիտնականներ, դիվանագետներ, ասպիրանտներ եւ բազմաթիվ հյուրեր ՌԴ-ից, Հայաստանից եւ արտերկրից:

Հայ համայնքի ղեկավարն իր բարեգործական ձեռնարկումներում աչքաթող չի արել նաեւ մարզական բնագավառը. 2008-ին Ալեքյանը դարձավ Նիժնի Նովգորոդում անցկացված մանկապատանեկան համառուսական ազատ ոճի ընբշամարտի առաջնության գլխավոր հովանավորը, իսկ 2007 թվականից մինչ օրս Մոսկվայում անցկացվող եւ տարեցտարի մեծ համբավ ու ճանաչում վայելող «Արմենիա-Դիասպորա» խորագիրը կրող թենիսի ամենամյա բաց առաջնության գլխավոր հովանավորներից մեկն է:

2014-ի մայիսի 25-ին Նիժնի Նովգորոդում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, որի գլխավոր հովանավորը Աղասի Ալեքյանն էր: Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաեւ պարգեւների հանձնման արարողություն: Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահին հանձնեց բարձր պարգեւը` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Այդ օրը ուշագրավ եւ բնութագրական էր Նիժնի Նովգորոդի ադմինիստրացիայի ղեկավար Օլեգ Կոնդրաշովի խոսքը.

– Ես հիացած եմ հայ ազգով, Աղասի Ալեքյանով, նրա ղեկավարած հայ համայնքի համախմբվածությամբ: Հայերը վաղուց ի վեր դարձել են մեր քաղաքի անբաժանելի եւ օրինակելի մասնիկը, ակտիվ ներգրավված են մեր տնտեսական եւ մշակութային կյանքում: Եվ այս իրողությունը մեկ անգամ եւս խոսում է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր ու անքակտելի բարեկամության մասին: Դրա վառ վկայությունն էլ, խնդրեմ, այն փաստն է, որ Նիժեգորոդի մարզի եկեղեցիների վերականգնողական աշխատանքների համար Աղասի Ալեքյանն արժանացել է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու «Սուրբ Սերաֆիմի» առաջին աստիճանի մեդալի…

– Մեր հայ համայնքը հպարտանում է իր ձեռքբերումներով,-ասում է Աղասի Ալեքյանը,- ռուսական այս անկյունում հավաքված մեր հայրենակիցները, որոնց մեջ կան մեծ թվով շնորհալի, տաղանդավոր եւ արժանապատիվ մարդիկ, մխիթարվում են նրանով, որ այս խառը ժամանակներում կարողանում են ոչ միայն պահպանել հայ մարդու իրենց դիմագիծը, այլեւ ուժերի ներածին չափով ձեռք մեկնել Հայրենիքին: Ինչ վերաբերում է իմ հայաստանյան գործունեությանը, ապա ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանում իմ հիմնած «Հով-Խաչ» ընկերության կողմից կառուցվել եւ 2010-ին շահագործման է հանձնվել «Յոթաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու եւ ոռոգման ջրով ապահովում է իմ հայրենի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր եւ Ողջաբերդ համայնքներին: Ներկայումս ընկերությունը նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան…

Բոլորովին վերջերս կես դարը բոլորած մեր հայրենակիցն այսօր էլ լի է երիտասարդական եռանդով եւ դեռեւս կյանքի կոչելու բազմաթիվ ծրագրեր ունի: Յուրաքանչյուր բացվող առավոտը նրա համար մի նոր մտահղացման սկիզբ է, եւ Աղասի Ալեքյանը ամեն օր տնից դուրս է գալիս այդ մտահղացումները իրականություն դարձնելու մեծ հավատով:

Շնորհավոր հոբելյանդ, օտար ափերում հայ մարդու դիմագիծը պահպանելու համար նախանձախնդիր մեր հայրենակից: Հաջողություններ ենք մաղթում քո դժվարին, բայց պատվաբեր առաքելության մեջ: Նաեւՙ ուժ, կորով եւ անսպառ եռանդ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՅՈՒ ՋԵՐԶԻԻ «ՇՈՒՇԻՆ» ՄՈՍԿՎԱՅԻՑ ՀԵՏՈ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԾԻՐԱՆԻ ՕՐ» ԿԱՄ «ԾԻՐԱՆԱՏՈՆ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԾԻՐԱՆԻ ՕՐ» ԿԱՄ «ԾԻՐԱՆԱՏՈՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական