Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՂՈՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Է

26/06/2015
- 26 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանական լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններինՙ շեշտելով, թե բողոքի զանգվածային ալիքը վերջին տարիներին կազմակերպված ակցիաներից ամենամարդաշատն է եւ սոցիալական բնույթ է կրում: Թեպետ առցանց Sputnik Deutschland-ը գերմաներեն լեզվով տարածել էր «Նիզավիսիմայա գազետայի» հինգշաբթիՙ հունիսի 25-ին հրապարակված այն հոդվածը, որում հաղորդվում էր, թե Հայաստանի դրոշի կողքին բողոքի հրապարակում ծածանվել են նաեւ ԵՄ-ի, Ուկրաինայի դրոշները, եւ ռուս քաղաքական գործիչները Երեւանի, Գյումրիի, Վանաձորի բողոքի հանրահավաքներում տեսնում են գունավոր հեղափոխության ազդանշաններ, այդուհանդերձ գերմանական լրագրողական հայացքը այդպիսի դրոշների առկայությունն ու գունավոր հեղափոխության նախանշանները չի որսացել:

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն էլ հունիսի 25-ի «Օրվա համայնապատկեր» (Tagesschau) լրատվական հաղորդման մեջ համառոտ անդրադարձավ երեւանյան բողոքի ակցիայինՙ նշելով, որ այն առաջին հերթին ուղղված է էլեկտրական հոսանքի թանկացման դեմ: Բայց լրատվամիջոցը հիշեցնում է նաեւ, թե վերջին շրջանում ՀՀ նախագահը քննադատվում է նաեւ սահմանադրական ծրագրված փոփոխությունների առիթով:

Մոսկվայի ազդեցության հարցն էլ առկա է, ծանուցում է հեղինակ Ֆայթ Հորնիգը: «Թեպետ 37 աստիճան շոգ է դրսում, բայց բողոքիՙ մեկ շաբաթ առաջ սկսված բազմահազարանոց երթերը Երեւանում շարունակվում են: Անվտանգության ուժերն ուշադիր հետեւում են: Սա վերջին տարիներին կառավարության որոշման դեմ բողոքի ամենամարդաշատ ակցիան է», հաղորդում է գերմանական հեռուստատեսությունը:

«Օրվա համայնապատկեր» հաղորդման կադրում տեսանելի է ռուսական «Ռոսսիա» հեռուստաալիքի լոգոյով բարձրախոսը, որին երեւանյան ցույցի մասնակիցներից երեքն իրենց կարծիքն են հաղորդում. «Հոսանքի թանկացման հետ ամեն ինչ է թանկանալուՙ օրինակ հացը, շաքարը», ասում է միջին տարիքի մի քաղաքացի: «Մարդիկ փողոց են դուրս եկել իրենց դժգոհությունն արտահայտելու, ցավոք, որոշ ուժեր օգտագործում են այնՙ իրենց նպատակների համար», ասում է Հայկ Բաբուխանյանը: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են, որ վերջինս բավարար միջոցներ չի ձեռնարկում աղքատության դեմ պայքարի հարցում: Նախկին խորհրդային հանրապետությունը մեկուսացված է եւ իր վրա է կրում կարեւորագույն առեւտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետեւանքները», ամփոփում է հեռուստամեկնաբանը:

Հեռուստաալիքի կայքէջում առավել մանրամասն է ներկայացվումՙ ցուցարարները պահանջում են, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի հոսանքի թանկացումից, որ յուրաքանչյուր կիլովատ ժամի համար մոտավորապես 17 տոկոսով ավելի է եւ կազմում է 0, 09 եվրո: Թեպետ երկուշաբթի ոստիկանությունը ջարդել էր ցույցը, բայց կարճ ժամանակ անց մարդիկ նորից համախմբվել էին իրենց բողոքն արտահայտելու, շաբաթասկզբից անվտանգության ուժերն այլեւս չեն միջամտում, ծանուցում է լրատուն: Անցած տարիներին աճել է Հայաստանիՙ կարեւորագույն առեւտրային գործընկեր Ռուսաստանից կախվածությունը: Իսկ էլեկտրական հոսանքն ապահովում է ռուսական մի կոնցեռն: Հայ որոշ պատգամավորներ կասկածում են, թե բողոքի միջոցառումների թիկունքում արեւմտյան ուժեր են, բայց ցուցարարները հերքում ենՙ ասելով, թե քաղաքական որեւէ առնչություն չկա: Երկար ժամանակ է, ինչ նախագահ Սարգսյանին քննադատում են նաեւ սահմանադրական ծրագրված բարեփոխումների առիթով: Նա կամենում է կառավարման խորհրդարանական համակարգ ներդնել, որը թույլ կտա 60-ամյակը բոլորած նախագահին 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում որպես վարչապետ իր իշխանությունն ապահովել: Ներկա սահմանադրությունն արգելում է Սարգսյանինՙ երկրորդ պաշտոնավարումից հետո նորից թեկնածությունը ներկայացնել: Այժմ ուշադրությամբ սպասում են, թե ինչպես կարձագանքի Մոսկվայի իշխանությունը հայաստանյան բողոքին, երեւանյան բողոքի հանրահավաքի առիթով իրազեկում է գերմանական ARD:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական